Դպրոցը՝ ատամհատիկի բաց արվեստանոց

«Դպրոցը՝ ատամհատիկի բաց արվեստանոց» նախագիծ 

Դեկտեմբերի 10

Անցկացման վայրը՝

  • Սուրբ Երրորդություն եկեղեցի
  • Քոլեջ
  • Առցանց. մուտք հղումով 

Սկիզբը` 16:30

  • 16:30-16:50. Մանուկների օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
  • 16:50-17։10. Քայլք դեպի Քոլեջ
  • 17:10. Քոլեջ`«Ատամհատիկ» տոնախմբություն

Մասնակիցներ

2020 թ. ֆիզարձակուրդում գտնվող դասավանդող մայրիկներ, ծնողներ, դասավանդողներ, հյուրեր:

 Մուտքը`

  • Երաժշտության հնչյունների ուղեկցությամբ ատամհատիկի մասնակիցները` սեբաստացիկները,  ծնողների հետ ցուցահարթակ (պոդիում)  են բարձրանում:
  • Դաստիարակ-դասվարներ. «Նռանե» պարային համույթ:

«Ատամհատիկ» տոնախմբության ծրագիր

  • Ժամը՝ 17:30 հավաքվում ենք Քոլեջի տոնական սրահում:
  • Կանգնում ենք կիսաշրջանով

Միասնական երգ`«Ավետիս» :

Ձեր սընդուկներ լեցվին հացով, ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:

  • Միասնական պար`«Գյովնդ»
  • Միասնական երգ`«Տիտոխիկ»(ծափերով և դոփերով):

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:
Էս՝ Մարինա
Էս՝ Տիգրան,

Էս՝ Նանե
Էս՝ Սյունե,

Էս՝ Մարիա,
Էս՝ Աննա,
Էս՝ Մարիամ,
Էս՝  Նարեկ,

Էս՝ Էդուարդ,
Էս՝ Լեո,
Էս՝ Գագիկ,
Էս՝ էլ  Վահագն

Թըռավ, գնաց,
Թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…

  • Միասնական ընթերցանություն` Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

  • Միասնական խաղ ատամհատիկ

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:

Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:

  • Միասնական երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»

Ատամ, ատամ, դուս արի

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Ատամ, ատամ, դուս արի,
Չիր ու չամիչ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Յուղ ու մեղր ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Պոպոք, պնդուկ ենք բերե,
Սև հավի միս ենք բերե,
Հնդու խուրմա ենք բերե,
Չամչով փլավ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե:

Միասնական պար՝ «Մայրոքե»։

  • Միասնական երգ՝«Գովենք-գովենք»

— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— Լեոյի ատամ գովենք:
— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Լեոյի ատամ գովենք
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

1.Աննան կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Տիգրանին հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

2.Մարինան կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Էդուարդին հասավ սալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

3.Սյունեի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Նանեի գաթան կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

4. Մարիամի ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
Գագիկի խաղողը կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն։

Հյուրասիրություն՝

  • Փոխինդ, հալվա, գաթաներ, աղանձ, որոնք հետաքրքիր ձևավորված են.
  • Ընկույզներից վզնոցներ՝ յուրաքանչյուրից կախված  բառ-մաղթանք, բարեմաղթանք, շնորհավորանք, օրհնանք:
  • Տարոսիկների հանձնում:

Տոնախմբության պատասխանատուներ՝ 

  • 2-5տարեկանների խմբերի դաստիարակներ
  • Նախադպրոցական խմբի ուսանողներ
                       «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիր
                                2020թ. ծնունդներ  
N Մայր Երեխան Ծնված
1 Սաթեն Գևորգյան . Ֆիզիկական միջավայրում Մարինա  
2 Սիդոնյա Վիրաբյան. Ֆիզիկական միջավայրում Սյունե  
3 Լուսինե Փաշայան. Ֆիզիկական միջավայրում Տիգրան  
4 Տաթև Ավետիսյան. Ֆիզիկական միջավայրում Էդուարդ  
5 Զառա Ոսկանյան. Ֆիզիկական միջավայրում Մարիա  
6 Մարալ Կարապետյան. Ֆիզիկական միջավայրում Աննա  
7 Էլմիրա Մարգարյան. Ֆիզիկական միջավայրում Գագիկ  
8 Կարինե Բաբուջյան. Ֆիզիկական միջավայրում Մարիամ  
9 Արևիկ Բաբայան . Ֆիզիկական միջավայրում Նարեկ  
10   Լիլիթ Մովսիսյան. Ֆիզիկական միջավայրում Մարիա  
11  Մարիամ Մնացականյան. Ֆիզիկական միջավայրում Տիգրան  
12 Իննա Ստեփանյան. Ֆիզիկական միջավայրում   Նանե  
13  Աննա Ֆրանգյան. Ֆիզիկական միջավայրում  Լեո  
14 Անժելա Մովսիսյանին    
15 Նվարդ Սարգսյան. առցանց    
16 Դիանա Գևորգյան. առցանց                Վահագն  
17 Շողիկ Զեյնալյան    
18  Էդիտա Ղալաչյան    
19                                    
       
       
       
       
       

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Google photo

You are commenting using your Google account. Log Out /  Փոխել )

Twitter picture

You are commenting using your Twitter account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s