Դպրոցը՝ ատամհատիկի բաց արվեստանոց

  • Ձեզ եմ ներկայացնում Սյունե Պետրոսյանին՝ Ատամհատիկի ծեսին առաջինը արձագանքողին։ Սյունեի ծննդյան օրից բլոգում գործում է «Մայրիկի օրագիր» բաժինը, որտեղ տեղադրված են մայրիկ Սեդա Վիրաբյանի պատումները և հայրիկ Սմբատ Պետրոսյանի ֆիլմերը։
    Հետաքրքիր է, ընթերցե՛ք։
    Սյունեն ներկայացնում է մայրիկի և հայրիկի դիտարկումները, պատումները և տեսա-ֆոտո նյութերը։

  • «Դպրոցը՝ ատամհատիկի բաց արվեստանոց» նախագիծ։
    Ողջույն, ես Տիգրանն եմ…

  • «Դպրոցը՝ ատամհատիկի բաց արվեստանոց» նախագիծ։
    Ողջույն, ես Նարեկն եմ…

  •  

 

 

 

Դպրոցը՝ ատամհատիկի բաց արվեստանոց

«Դպրոցը՝ ատամհատիկի բաց արվեստանոց» նախագիծ 

Դեկտեմբերի 10

Անցկացման վայրը՝

  • Սուրբ Երրորդություն եկեղեցի
  • Քոլեջ

Սկիզբը` 16:30

  • 16:30-16:50. Մանուկների օրհնություն Սուրբ Երրորդություն եկեղեցում
  • 16:50-17։10. Քայլք դեպի Քոլեջ
  • 17:10. Քոլեջ`«Ատամհատիկ» տոնախմբություն

Մասնակիցներ

2020 թ. ֆիզարձակուրդում գտնվող դասավանդող մայրիկներ, ծնողներ, դասավանդողներ, վերապատրաստվողներ, հյուրեր:

 Մուտքը`

  • Երաժշտության հնչյունների ուղեկցությամբ ատամհատիկի մասնակիցները` սեբաստացիկները,  ծնողների հետ ցուցահարթակ (պոդիում)  են բարձրանում:
  • Դաստիարակ-դասվարներ. «Նռանե» պարային համույթ:

«Ատամհատիկ» տոնախմբության ծրագիր

  • Ժամը՝ 17:30 հավաքվում ենք Քոլեջի տոնական սրահում:
  • Կանգնում ենք կիսաշրջանով

Միասնական երգ`«Ավետիս» :

Ձեր սընդուկներ լեցվին հացով, ավետիս,
Ձեր ոչխարներ գային ջոկով, ավետիս,
Ձեր կարասնին լեցվին գինով, ավետիս,
Ձեր քոցոնին գային ջոկով, ավետիս,
Ձեր խորոզնին կանչեն ձենով, ավետիս,
Ձեր ճուկն ու թաս երթան ու գան, ավետիս,
Ծառ խընկենի, արմավենի, ավետիս,
Ձեր մանչերուն Աստված օրհնե, ավետիս:

  • Միասնական պար`«Չաչանե»
  • Միասնական երգ`«Տիտոխիկ»(ծափերով և դոփերով):

Տիտոխիկ, տիտմարոխիկ,
Զուռնափչիկ, Թուխմանուկիկ,
Եփե գաթա ու կուլուճա,
Եղը վըրեն կըպըճպըճա,
Ուտա իդա, խըմա իդա,
Էլնա, ինա:
-Վի՞ր տուն իջնա:
Նուբարի տու՜ն:
Էս՝ …,
Էս՝ …,
Էս՝ …,
Էս՝ …,

Էս՝ …,
Էս՝ …,
Էս՝ …,
Էս՝  …

Էս՝ …,
Էս՝ …,
Էս՝ …,
Էս՝ …

Էս՝ …,
Էս՝ ….,
Էս՝ ….,
Էս՝ էլ  …

Թըռավ, գնաց,
Թը՜ռ, թը՜ռ, թը՜՜՜ռռռռ…

  • Միասնական ընթերցանություն` Ղ. Աղայան«Ատամ» (ծափերով և դոփերով):

Ատամ, ատամ,
Իմ կաթնատամ,
Դու շուտ արի՛,
Գալըդ բարի՜,
Իմ լավ ատամ.
Ես քեզ կըտամ
Չամչով փլա՜վ,
Հնդու խուրմա,
Տանձ ու խնձոր
Մի՜շտ, ամեն օ՜ր
Փըստա՜, բադա՜մ,
Էլ ո՜ր մեկի
Անունը տամ,
Իմ լավ ատամ:

  • Միասնական խաղ ատամհատիկ

Ատամհատիկ,
Սիրուն թաթիկ,
Ուտենք հատիկ,
Որ հեշտ դուրս գա
Քո ատամիկ:

Հատիկ, հատիկ, ատամհատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Կուտ ուտեմ, կոտրեմ ուտեմ,
Պապոնց դռան տռճկեմ:

Ճեփ — ճերմակ եմ, սուրուլիկ եմ,
Քարից ամուր, սիրունիկ եմ,
Կոտրեմ պնդուկ, ուտեմ բադամ,
Թռնեմ, էրթամ մամիկի մառան:

  • Միասնական երգ՝«Ատամ, ատամ, դուս արի»

Ատամ, ատամ, դուս արի

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե,
Ատամ, ատամ, դուս արի,
Չիր ու չամիչ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Յուղ ու մեղր ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Պոպոք, պնդուկ ենք բերե,
Սև հավի միս ենք բերե,
Հնդու խուրմա ենք բերե,
Չամչով փլավ ենք բերե:

Ատամ, ատամ, դուս արի,
Տես, քե ինչեր ենք բերե:

Միասնական պար՝ «Աղքտի Քոչարի»։

  • Միասնական երգ՝«Գովենք-գովենք»

— Գովենք, գովենք, ու՞մ ատամ գովենք:
— …. ատամ գովենք:
— Գովենք, գովենք, ում գովենք,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…. ատամ գովենք
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

1…. կերավ գազարը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
… հասավ կաղամբը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

2. … կերավ խնձորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
…. հասավ սալորը,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

3…. ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
… գաթան կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն:

4…. ատամ դուս ելավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն,
… խաղողը կերավ,
Ջա՜ն, ատամ, ջա՜ն, ջա՜ն։

«Ատամհատիկ» տոնախմբություն

  • Տոնական սրահից գնացքը ուղևորվում է Վերնատուն:«Արև, արև, դուրս արի»
    երգի ուղեկցությամբ  սեբաստացի մայրիկները և նրանց բալիկ-ատամհատիկները դառնում են գնացք և ուղևորվում դեպի Վերնատուն։
  • Էկրանին պտտվում են ատամհատիկի լուսանկարները:

Հյուրասիրություն՝

  • Փոխինդ, հալվա, գաթաներ, աղանձ, որոնք հետաքրքիր ձևավորված են.
  • Ընկույզներից վզնոցներ՝ յուրաքանչյուրից կախված  բառ-մաղթանք, բարեմաղթանք, շնորհավորանք, օրհնանք:
  • Տարոսիկների հանձնում:

Տոնախմբության պատասխանատուներ՝ 

  • 2-5տարեկանների խմբերի դաստիարակներ
  • Նախադպրոցական խմբի ուսանողներ
                     «Մխիթար Սեբաստացի»  կրթահամալիր
                              2020թ. ծնունդներ
N Մայր Երեխան Ծնված
1 Սաթեն Գևորգյան . Ֆիզիկական միջավայրում Մարինա
2 Սիդոնյա Վիրաբյան. Ֆիզիկական միջավայրում Սյունե
3 Լուսինե Փաշայան. Ֆիզիկական միջավայրում Տիգրան
4 Տաթև Ավետիսյան. Ֆիզիկական միջավայրում Էդուարդ
5 Զառա Ոսկանյան. Ֆիզիկական միջավայրում Մարիա
6 Նվարդ Սարգսյան
7 Անժելա Մովսիսյանին
8 Գալինա Նովոկրեշենկո
9  Էդիտա Ղալաչյան
10  Մարալ Կարապետյան. Ֆիզիկական միջավայրում Աննա
11 Էլմիրա Մարգարյան. Ֆիզիկական միջավայրում
12 Կարինե Բաբուջյան. Ֆիզիկական միջավայրում Մարիամ
13  Աննա Ֆրանգյան
14 Արևիկ Բաբայան
15  Լիլիթ Մովսիսյան. Ֆիզիկական միջավայրում Մարիա
16 Ալենա Զախարյան
17 Շողիկ Զեյնալյան
18 Մարիամ Մնացականյան. Ֆիզիկական միջավայրում Տիգրան

2-4 տարեկանների միջավայր

Ներկայացնում եմ միջավայրի զարգացման մի քանի նորարար լուծում։
Օրինակ՝ սպունգները կարող են վերածվել փափուկ աթոռների, մարզական խաղային միջոցների, կարող են լինել քնապարկ-անկողիններ, որոնք հեշտությամբ և հավեսով ինքնուրույն կբացի և կհավաքի սանը։

Ներկայացնում եմ աթոռ-սեղանների այս տարբերակը, որն ինձ դուր է եկել։ Աթոռը հարմարեցվում է սաների հասակին։ Աթոռը օգտագործման երկու տարբերակ ունի, նաև կարող է դառնալ աստիճան, տումբա, աթոռները կարող են միանալ իրար և դառնալ մարզական գույք՝ սահելու, մագլցելու, շրջանցելու համար, նաև կարող են դառնալ գնացք։

Կոշիկների համար հետաքրքիր լուծումներ կարող են ունենալ սանտեխնիկայի խողովակները, իսկ այս ձողերը կարող են ամրացվել և ծառայել որպես բաճկոնները կախելու հարմարանք ապակիների հատվածում։

Քնատեղերը շատացնելու համար հարթակների ներքևի հատվածը նույնպես կարող ենք օգտագործել՝ տալով այսպիսի լուծում։

Հարկավոր են նմանատիպ պահարաններ, որտեղ կտեղավորվեն խաղալիքները, գրենական պարագաները սաներին հասանելի, բաց վայրերում։

Կարելի է ստեղծել նաև նկարչական այսպիսի հարմարանք , որտեղ միշտ տեղադրված կլինեն գույները, վրձինները, ստեղծել այնպիսի նկարչական լաբորատորիա, որտեղ սանն ինչքան ուզի, կարող է ներկել և մաքրել վիտրաժները։

Ստեղծել նաև խմբասենյակ-լաբորատոր անկյուններ, որտեղ ամեն օր կդիտարկեն, կչափեն, խոշորացույցով կուսումնասիրեն, կմշակեն, կջրեն և վերջում կստանան իրենց ջերմոցների բերքը։

Ներկայացնում եմ նաև հետաքրքիր լուծումներով մի քանի մարզական հարթակ։

Լուսանկարները`pinterest.com

Հասմիկ Արթենյան

Հասմիկ Արթենյան ԻնքնակենսագրությունCV
ունի մասնագիտական կրթություն. 2015-2020թթ. Խ.Աբովյանի հայկական պետական մանկավարժական համալսարանի «Հատուկ և ներառական կրթության » ֆակուլտետի«սուրդոմանկավարժություն » բաժին
համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը. Հասմիկ Արթենյան բլոգ
գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար. Հայերեն`գերազանց, ռուսերեն`լավ, անգլերեն`լավ
մասնակցել է Կմավոր«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարաններում
կազմել խմբի գործունեության ծրագիրը, ստեղծել ուսումնական նյութեր,
կազմակերպել սաների ամենօրյա՝ ինքնասպասարկման հմտությունների զարգացմանն ուղղված գործունեությունը
Նախագծեր

Կցում եմ նաև քառօրյա վերապատրաստում անցկացնող, ինչպես նաև նախակրթարանների մի քանի դաստիարակի կարծիքները։

Հասմիկ Հարությունյան.Հասմիկ Արթենյանը` երկշաբաթյա վերապատրաստում է անցել (կամավորական), Արևելյան դպրոց պարտեզի նախակրթարանում։ Երեխաների հետ մարզական և տրամաբանական խաղեր է իրականացրել։ Օրեցոր դրական աճ է նկատվում նրա մոտ։ Հանգիստ և բարի տեսակ է նա։

Անուշ Բոյնարգյան. Հասմիկը հանգիստ և բարի տեսակ է։ Սիրում է երեխաների հետ ժամանակ անցկացնել։ Սիրով է կատարում իր աշխատանքը։

Էմմա Տերտերյան. Հասմիկ Արթենյանը երկու օր եղել է մեր խմբում։ Հանգիստ, հավասարակշռված մարդու տպավորություն է թողել։ Խոսքը գրագետ էր, աշխատանքում՝ պատրաստակամ։

Աննա Հայրոյան.Հասմիկ Արթենյանը փորձաշրջանն անցել է Արևմտյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբում։ Պարտաճանաչ է,հանգիստ և խաղաղ։Հավեսով է շփվում երեխաների հետ։

Նվարդ Սարգսյան. Ուղեկցող է Միջին դպրցում։ Համեստ, քչախոս, պատրաստակամ։ Մի քիչ դժվարացավ նախագիծ կազմելիս։ Շատ է ամաչում, քաշվում։

Նելի Արղության. Հասմիկ Արթենյանն անցել է քառօրյա վերապատրաստում , որն անցկացրել է Նվարդ Սարգսյանը։ Նաև անցել է մուտքի ճամբար, որի ղեկավարը Տաթև Բլեյանն է եղել։ Հասմիկը ծանոթ է կրթահամալիրի ծեսերին, կարգին և ծրագրերին, երկար ժամանակ աշխատել է ուղեկցորդ Միջին դպրոցում։ Մաքրասեր է, հոգատար, կարողանում սպասարկել բլոգը, որոշ վերապահումներ կան, բայց սովորող տեսակ է, կշտկի։

Քրիստինե Հովսեփյան

Քրիստինե Հովսեփյան ԻնքնակենսագրությունCV
ունի մասնագիտական կրթություն. 2010-2014 ՀՊՄՀ, «Հատուկ » կրթությանֆակուլտետ,«Հատուկ հոգեբանություն» բաժին 2014-2016 ՀՊՄՀ ԿՔԱ ֆակուլտետ, «Կեսաբանություն» բաժին, մագիստրատուրա :
համակարգիչը, համացանցը կիրառում է ամենօրյա աշխատանքում, վարում է իր ուսումնական բլոգը. Քրիստինե Հովսեփյանի բլոգ
գիտի առնվազն մեկ օտար լեզու, որը կարող է օգտագործել մասնագիտական խնդիրների լուծման համար. Հայերեն`գերազանց, ռուսերեն`լավ, անգլերեն`բավարար
մասնակցել է  Կամավոր Վորլդ Վիժն մանկական զարգացման կենտրոն, Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն, «Ամբրա» հոգեկան բարեկեցության կենտրոն, թիվ 1 տուն ինտերնատ ՊՈԱԿ և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարաններում
կազմել խմբի գործունեության ծրագիրը, ստեղծել ուսումնական նյութեր,
կազմակերպել սաների ամենօրյա՝ ինքնասպասարկման հմտությունների զարգացմանն ուղղված գործունեությունը
Նախագծեր
Մուտք նախակրթարան

Մուտք ճամբար 

Կցում եմ նաև երաժշտության, մարմնակրթության, ինչպես նաև նախակրթարանների մի քանի դաստիարակի կարծիքները։

  • Մարինե Ոսկանյան. Քրիստինե Հովսեփյանը ունի լավ երաժշտական լսողություն  և արագ ընկալում է մեղեդին: Ցանկության դեպքում կարող է համալրվել նաև ուսուցչական երգչախմբում:
  • Հայկուհի Հովհաննիսյան. Գայանե Արզումանյանը և Քրիստինե Հովսեփյանն ունեն մարզական միջին տվյալներ։ Պարապմունքի ընթացքում դրսևորել են ակտիվ ներգրավվածություն, անտրտունջ մասնակցել են բոլոր վարժություններին և խաղերին։ Նկատելի է, որ արագ յուրացնում են նոր հմտությունները, տեխնիկաները։ Պարբերաբար մարզումների շնորհիվ կբարելավեն մարզական կարողությունները։
  • Նաիրա Նիկողոսյան .Քրիստինե Հովսեփյանը կամավոր է աշխատել Արևելյան դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խմբում, այդ ընթացքում ձևավորեց իր խումբն ու առանձնացավ։ Այս խմբում և՛ դաստիարակն է նոր, և՛ սաները, բայց հերտաքրքիր միջավայր է՝ 2-4 տարեկանները սիրով են հաճախում, լացի ձայն չի լսվում։ Քրիստինեի մեդիա միջավայրն էլ նույնքան խաղաղ է շարժուն․․․ Ի գործ․․․
  • Նելի Արղության. Քրիստինե Հովսեփյանը մեդիագետ է, կիրթ և գրագետ շարադրում է միտքը։ Մարզական է, երաժշտական ունակությունները փայլուն են, ունի հետաքրքիր, ստեղծական միտք։ Հոգատար է, համբերատար և ընդունակ։
  • Հասմիկ Հարությունյան. Քրիստինե Հովսեփյանը արդեն մեկ շաբաթ է, հեղինակային մանկավարժությամբ աշխատում է (կամավորական) Արևելյան դպրոց֊պարտեզի` նախակրթարանում։ Շատ եմ հավանում նրա մարդկային որակները։ Մաքրասեր, տարբերվող, նպատակասլաց, հարգանքով, լսող, ոչ կոնֆլիկտային տեսակ է։ Ունի գեղեցիկ և կիրթ խոսք, երեխաների հետ շփան ժամանակ, տալիս է իր մեջ եղած դրականը։ Ուրախ եմ, որ հենց Քրիստինեի տեսակի հետ ենք աշխատելու։
  • Անուշ Բոյնարգյան. Քրիստինեն պարտաճանաչ, համբերատար, բարի ու կամեցող անձնավորություն է։ Այս կարճ ժամանակահատվածում կարողացել է հարմարվել ու շատ ճիշտ ընկալել դաստիարակի աշխատանքը։ Կարողանում է շատ հեշտ լեզու գտնել և’ կոլեգաների, և’ փոքրիկների հետ։ Ոչ կոնֆլիկտային է, հարմարվող։ Շփման ընթացքում հասկացել եմ, որ մշտապես փորձում է սովորել ու ինքնազարգացման յուրաքանչյուր աղբյուր ընդունում է մեծ սիրով։ Լսում է և յուրացնում յուրաքանչյուր խորհուրդ, բայց միառժամանակ ուժեղ անհատականություն է։ Շատ ուրախ կլինեմ ունենալ նման կոլեգա֊սեբաստացի ։
  • Հասմիկ Նազարյան. Քրիստինե Հովսեփյանը պրպտող, հետաքրքրասեր աղջիկ է։
  • Էմմա Տերտերյանի. Քրիստինեի մասին ճիշտն ասած հատուկ կարծիք չկարողացա կազմել, կարող եմ ասել , որ շատ հետաքրքրասեր էր, այլ բան չեմ կարող ասել:
  • Էլյա Գրիգորյան. Քրիստինեն մեր խմբում աշխատել է երեք օր և այդ ընթացքում հասցրել եմ մի քիչ ճանաչել նրան։ Շատ պատրաստակամ է, երեխաների հանդեպ ուշադիր։ Կարճ ժամանակում կարողացավ մտերմանալ երեխաների հետ ու հետաքրքիր խաղեր կազմակերպել։ Մեզ հետ շփման ընթացքում էլ պարզ ու ընկերական։
  • Լիլիթ Սահակյան. Քրիստինե Հովսեփյանը ակտիվ է, արագ կողմնորոշվող, կարճ ժամանակում հմտացել է բլոգավարության մեջ, ակտիվ վարում է իր բլոգը։

Մասնաժողով

2-5տարեկանների լաբորատորիա. Նոյեմբեր ամսվա հաշվետվություն 

Նոր ընդունված սեբաստացիները

2-5տարեկանների խմբերում նոյեմբերի մեկից ընդունվել են 63 սան:
2-4 տարեկաններ` 37 սան,
5 տարեկաններ` 26 սան:

Դաստիարակի և դաստիարակի օգնականի թեկնածուներ.

Դաստիարակների« Մուտք» ճամբար

  1. Գայանե Արզումանյան. Քոլեջ (դաստիարակ)
  2. Սեդա Գևորգյան. Քոլեջ (դաստիարակի օգնական)
  3. Մելինե Սիմոնյան. Արևմտյան դպրոց (5տարեկանների դաստիարակ)
  4. Անի Գրիգորյան. Արևմտյան դպրոց.(5տարեկաններ.դաստիարակի օգնական)
  5. Քրիստինե Հովսեփյան. Արևելյան դպրոց.( 2-4տարեկաններ դաստիարակ):

2-4տարեկանների խումբը մասնակցում է «Սեբաստացու օրերին»՝ իրականացնելով հետևյալ աշխատանքները։ 

Աճուրդի հասույթը փոխանցվում է «Սեբաստացի» կրթական հիմնադրամին, «Հայաստան» համահայկական հիմնադրամին, Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին։ Հանգանակությունը կազմակերպվում է «Սեբաստացիներ» կրթական հիմնադրամի միջոցով։ («Ինեկոբանկ» ՓԲԸ, «Մալաթիա» մասնաճյուղ, հաշվի համար՝ 2050922043747001)։

Դաստիարակների սեմինարներ`

Նոյեմբեր ամսվա ծնողական հավաքները

Քոլեջ.

Արևելյան դպրոց

Արևմտյան դպրոց.

Դեկտեմբեր ամսվա օրացույց 

  • Դեկտեմբերի 1-18`«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ
  • Դեկտեմբերի 10`«Դպրոցը` ատամհատիկի բաց արվեստանոց»:
  • Դեկտեմբերի 21-28՝`Ամանորյա նախագծեր-տոնախմբություն

Նախագծեր`

Սեմինարներ

  • Տեխնոլոգիա
  • Պարուսուցում 

Հոգատար եղիր. ցուցահանդես-վաճառք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի «Գեղարվեստը նախակրթարանում», ցուցահանդես-վաճառքի ժամանակացույցը.

Շարունակել կարդալ “Հոգատար եղիր. ցուցահանդես-վաճառք”