Խնկոյանական օրեր

Մասնակիցներ՝  2-4, 5 տարեկաններ, ընտանեկան դպրոցներ

Տևողությունը՝ հոկտեմբերնոյեմբեր

Նպատակը՝  Խնկոյանի ստեղծագործությունների միջոցով 5տարեկանների խաղ- ուսումնական գործունեության կազմակերպում:

Ընդհանուր խնդիրները՝

  • բանավոր խոսքի զարգացում,
  • մաթեմատիկական հասկացությունների ձևավորում, (5 տարեկաններում)
  • մեդիատեխնոլոգիական հմտությունների ձևավորում, (5 տարեկաններում)
  • բնության երևույթների մասին գիտելիքների համալրում,
  • դիտումներ, դիտարկումներ կատարելու հմտությունների ձևավորում:
  • Խոսքի զարգացման, մտքերը անկաշկանդ, ամբողջական  արտահայտելու կարողության զարգացում։
  •  Վանկատելու, հեգելու ունակությունների ամրապնդում: (5 տարեկաններում)
  • Մեդիահմտությունների ձևավորում և զարգացում՝ համակարգչի գործիքներ, Pait ծրագիր։ (5 տարեկաններում)
  • Սստեղծագործական երևակայության զարգացում։
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, զարգացում։
  • Երաժշտական հմտությունների ու կարողությունների զարգացում։

Խնկոյանի ստեղծագործությունների հետ աշխատանք՝

  • Բերանացի ասել
  • Անհասկանալի բառերի բացատրություն
  • Զրուցել հերոսների մասին /ինչպիսի՞ն են/
  • Բեմականացնել
  • Paint նկարչական ծրագրով նկարել , կավով, պլաստիլինով ծեփել հերոսներին։
  • (5 տարեկաններում)
  • Բառերի վանկատում և հեգում: (5 տարեկաններում)
  • Ոտանավորների աուդիո- ֆիլմ-ներկայացումների ստեղծում
  • Շրջիկ թատրոներ՝ մատնաթատրոններովստվերաթատրոններովոտիկաթատրոններով, հայելաթատրոնով

Ակնկալվող արդյունքներ՝

  • ուսումնական նյութեր, փաթեթներ
  • TV, ռադիոթողարկումներ
  • ցուցահանդեսներ
  • համերգներ
  • ներկայացումներ, բեմադրություններ
  • մշակումներ
  • ընտանեկան փաթեթներ

Ստեղծագործությունների ցանկ

Ցանկ՝

«Առավոտը գյուղում»
«Լուսաբաց»
«Աքաղաղն ու կտուրը»
«Մեղու»
«Ճպուռն ու մրջյունը»
«Պապն ու շաղգամը»

Աթաբեկ Խնկոյան

Առավոտը գյուղում

Արեգակը դուրս է եկել                  Ձորումն առուն քչքչում է

Պսպղալով.                                      Վշվշալով.

Շողքը երթից ներս է ընկել           Ծույլ տղայի քունն է տարել

Շողշողալով.                                    Խռմփալով.

Ծիտը ծառին կչկչում է                  Տրեխները շունն է տարել

Ծլվլալով.                                         Մռմռալով։

Լուսաբաց

_Ծուղրուղո~ւ,

Աքլորը զիլ կանչեց թառին:

_Ճիկ-ճիկ, Ճիկ-ճիկ,

Զարթնեց մթնում ծիտը ծառին:

_Ծուղրուղո~ւ,

Կանչեց ծեգին երկրորդ բերան:

_Հո-հո~, հո-հո~,

Նախիրն արդեն հանդը տարան:

_Ծուղրուղո~ւ,

Լույսը բացվեց երրորդ կանչին:

_Վույ, վույ, վույ, վո~ւյ,

Նստեց նանը տեղի միջին:

 Մեղու  

Պզզան, պզզան,                               Բարձր սարեր կթռչես

Պզպզան,                                          Սուսան սմբուլ կծծես

Պստիկ մեղու տզտըզան,              Ու ոտքերով թավամազ

Դաշտ ու հովիտ կշրջես                Փոշի առած՝ տուն կգաս։

 Աքաղաղն ու կտուրը

Մի աքաղաղ կարմրապեծիկ,

Իր ոտքերը երկար ու ձիգ,

Կտրին տալով` վեր – վեր ձգվեց,

Ու զարմանքով ինչ հարց տվեց.

_ Էս ո՛նց է, որ ես զոռ տալիս,

Էս կտուրը փուլ չի գալիս։

Աքաղաղն ու կտուրը

Մի աքաղաղ

Կարմրապեծիկ,

Իր ոտքերը

Երկար ու ձիգ,

Կտրին տալով`

Վեր – վեր ձգվեց,

Ու զարմանքով

Ինչ հարց տվեց.

-Էս ո՛նց է, որ

Ես զոռ տալիս,

Էս կտուրը

Փուլ  չի գալիս:

Ստուգատեսի արդյունքում  ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են դասվար-դաստիարակի, օգնականի անհատական բլոգներում, ենթակայքում, կայքում։

Թողնել մեկնաբանություն