Առաջին ուսումնական շրջանի օրացույց. նախակրթարան

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանների աշխատակարգը շուրջտարյա է, բաժանված հետևյալ բաժինների՝ գարնանային, ամառային, աշնանային և ձմեռային պարտեզներ՝ յուրաքանչյուրն իր եղանակին համապատասխան ծեսերով, նախագծերով և ստուգատեսներով, խաղաստեղծ միջավայրով, խնամված բակ-պարտեզով ու պտղատու ծառերով:

Նախակրթարանում սաների գործունեությունը կազմակերպվում է կրթահամալիրինախակրթարանի ուսումնական օրացույցներով` ըստ ուսումնական նախագծերի, ծեսերի, ստուգատեսների, ուսումնական ճամփորդությունների։ 

2-4տարեկանների՝ խնամքի,  ուսուցման և զարգացման գործունեությունը կազմակերպվում է խմբի  ուսումնական օրացույցով, որը դպրոց-պարտեզի օրացույցի հավելվածն է՝ կրթահամալիրի, նախադպրոցական լաբորատորիայի, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։

Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի, քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, 2-5 տարեկանների` խնամքի, ուսուցման և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը:

  • Ամսվա վերջին շաբաթ` ծնողական ակումբ : Ծնողական ակումբ-սեմինարներ, որը կվարեն ծնողները՝ նախապես հայտագրվելով և ծրագիրը ներկայացնելով։
  • Ամեն երկուշաբթի, հինգշաբթի, ուրբաթ` ժամը 14։000-15:00, դաստիարակների սեմինարներ:

Նախակրթարանի օրացույց 
Սեպտեմբեր, հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

Կարգերի մշակումներ՝

  • 2-4 տարեկանների ընդունելության կարգ։
  • Աշնանային, Ձմեռային պարտեզի մշակում ։
  • Առաջին շրջանի նախագծերի և ծեսերի մշակում։
Design a site like this with WordPress.com
Get started