Հոկտեմբեր

Հոկտեմբեր ամսվա աշխատանքայն գործունեություն, նախագծեր և սեմինարներ  

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է,  Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել)։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00-Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝  
  • Հեքիաթ-ներկայացում.
  • Աղայանական շարք՝
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…
  • Բակային խաղեր`….
  • Մարզական խաղեր`…

Ըստ դպրոցների. Հոկտեմբերի 1-31

  1. Արևելյան դպրոց
    Հասմիկ Հարությունյան և ընկերներ
    Ինգա Անտոնյան և ընկերներ
    Սաթեն Քարաջյան և 5 տարեկաններ
  2. Արևմտյան դպրոց
    Աննա Հայրոյան և ընկերներ
    Մարգարիտ Հեքիմյան և ընկերներ
    Աղավնի Վանյան և ընկերներ
    Անի Գրիգորյան և 5 տարեկաններ
    Մելինե Սիմոնյան և 5 տարեկաններ
  3. Հարավային դպրոց
    Լիլիթ Առաքելյան և ընկերներ
    Լիլիթ Հովհաննիսյան և ընկերներ
    Գայանե Թորոսյան և ընկերներ
  4. Հյուսիսային դպրոց
    Անուշ Ավետիսյան և ընկերներ
    Արմինե Եղիազարյան և ընկերներ
    Անուշ Աթայան և 5 տարեկաններ
  5. Քոլեջ
    Անի Մարտիրոսյան և ընկերներ
    Էմմա Տերտերյան և ընկերներ
    Էլինա Հակոբյան և ընկերներ
    Վարդ Օսիպովա և ընկերներ
    Գայնե Ավետիսյան և ընկերներ
    Անահիտ Գրիգորյան և 5 տարեկաններ
    էլյա Գրիգորյան և 5 տարեկաններ

Նախագծեր`

Աշնանային պարտեզ

 

Սեմինար-պարապմունքներ

  • 13:30-14:30Սեմինար-պարապմունքներ: Երկուշաբթի և հինգշաբթի՝ մարզական, բլոգավարություն, պարուսուցում:
  • Ծնողական առցնց ակումբ. Յուրաքանչյուր ամսվա 3շաբաթը

Հոկտեմբերի 1-31`«Բարի լո՜ւյս, Ագարակ+ Լավաշթխիկ» ուսումնական նախագիծ: 
Նախագծերը ըստ դպրոցների`

Թողնել մեկնաբանություն