Ձմեռային պարտեզ

Առողջ դեկտեմբեր․ ուղեցույց

Ուսումնական դեկտեմբեր. նախագծային գործունեության ուղեցույց

Դեկտեմբեր, հունվար, փետրվար. օրացույց 

  • Դեկտեմբերի 2, 9, 16, 23, 30՝ «Ամսիկ» ստուգատես
  • Դեկտեմբերի 1-24`«Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ». ելքի ու մուտքի ստուգատես. ամանորի տոնախմբություններ
  • Դեկտեմբերի 10`«Դպրոցը` ատամհատիկի բաց արվեստանոց»
  • Դեկտեմբերի 17-24` «Գեղարվեստը կրթահամալիրում» հեռավար-առցանց, ֆիզիկական միջավայրում նախագծեր
  • Դեկտեմբերի 24-29` Ամանորյա նախագծեր-տոնախմբություն։

Հունվար օրացույց
Փետրվար օրացույց

Աշխատանքային նախագծերը ըստ դպրոցների   

Արևմտյան դպրոց

Արևելյան դպրոց

Հյուսիսային դպրոց 

Հարավային դպրոց 

Քոլեջ

  1. «Դպրոցը Ամանորի բաց արվեստանոց» նախագիծ։ Լույսեր, գույներ, ղողանջներ, մեղեդիներ, ազդեցություններ
  2. «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի տոնակատարությունների ժամանակացույցը
  3. Ամանորյա ծեսը՝ ծիսական խոհանոցում. 

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

  • Դեկտեմբերի  պարասրահ. (Լաերտ Գրիգորյան )
  • Դեկտեմբերի տեխնոլոգիա. (Թերեզա Թումանյան)

Ձմեռային պարտեզ.

Մասնակիցներ՝ 2-4 տարեկանների խմբերի սաներ, դաստիարակներ, ծնողներ:
Ժամկետը՝ դեկտեմբեր,հունվար-փետրվար, 2021-2022.

«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

  1. Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  2. Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
  3. Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
  4. Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
  5. Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
  6. Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
  7. Ձյան մեջ թաքցնենք և փնտրենք Ձմեռ պապի քիթիկը, պարկը…
  8. Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
  9. Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
  10. Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
  11. Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝ սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:

Դդմածես

Դդմածես, դդմագովք, դդմագլոր։
Էլ ի՞նչ հունվար առանց դդմածեսի։ Սկսում ենք 2-4 տարեկանների «Դդմածես, դդմագլոր, դդմագովք» նախագիծը։
Խմբասենյակները լի են տարբեր տեսակների, գույների և չափերի դդումներով։ Կատարվում են դդումների գնումներ, լուսանկարում ծնողի կողմից, սանը պատմում է, թե որտեղից է գնում դդումը, հարցուփորձ անցորդներին, ընտանեկան դդմաուտեստներ՝ է՛լ դդմապուր, է՛լ դդմաթխիկ, դդմի մուրաբա, դդմաբլիթներ…նկարահանում և հրապարակում են սոցցանցերում։ Էլ ի՞նչ դդմածես առանց դդմագրոհի, դդմագլորի, դդմագլուխկոնծիի։ Դդումը դառնում է ձի, որին հեծնում ենք, դառնում է դհոլ, գնդակ, մարզական գույք։ Հաղթահարում ենք դդմարգելքները, գլորում մեծ ու փոքր դդումները, գլուխկոնծի տալիս,մի լավ ուրախանում, հրճվում։ Տոնը զարդարում են դդմալուսանկարներն ու խենթ պատկերները, ապա՝դդմանկարչություն, դդմաքչփոր. բա չտեսնե՞նք՝մեջը ով է բնակվում, ինչպիսին է դդումի տնակը, ինչքան սպիտակ ու օգտակար կուտիկներ կան, առանձնացնենք սերմը, հետազոտեք, համտեսենք։ Հետո պիտի կուտիկները ցանենք և սպասենք, մինչև հայտնվի դդմի ծիլը։ 

Ավետիսով հայտարարենք՝մեր դդում ծլել է, մի լավ գովենք դդմագովքով, երգ ու պարով, ասիկներով, ճվիկներով, դդմախաղով։ Գովենք, գովենք, ո՞ւմ դդումը գովենք՝Քոլեջի՜, Արևելքի՜, Արևմուտքի՜, Հյուսիսի՜, Հարավի՜ դդումը գովենք, հանելուկներ և շուտասելուկներ հորինենք։

Տարածենք և լուսանկարենք մեր դդումների շքերթը։ Խոսենք դդմի օգտակարության և բուժիչ հատկությունների մասին։ Խմբասենյակը, բակը, ներսն ու դուրսը զարդարում ենք դդմատեխնոլոգիական ցուցահանդեսներով, դդմալուսանկարներով, դդմագովազդով, դդմաժպիտներով խաղում ենք ազգային և բակային դդմախաղեր, հորինում դդմապատումներ, դդմահեքիաթներ։

Իսկ վերջում, իհարկե, բոլոր խմբասենյակներում կբուրեն ղափամաները՝ մեղրը մեջը ղափաման, չիր ու չամչով ղափաման, եղ-բրնձով ղափաման, համով-հոտով ղափաման։

Թումանյանական օրեր նախակրթարաններում

Նպատակը՝

«Թումանյանական օրեր» նախագիծը նախակրթարաններում, 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում և ընտանիքում

Խնդիրները`

  •  Թումանյանական, ֆիլմերի, հեքիաթների, թատրոն-խաղի,երաժշտախաղի, ռադիոթողարկումների ստեղծում,
  • Թումանյանի ստեղծագործություններին ծանոթանալ, բերանացի իմանալ հեքիաթ-ոտանավորները,
  • ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավում նախագծին,
  • գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում

Սպասվելիք արդյունքներ՝

  • Թումանյանական ընտանեկան տեսանյութերի ստեղծում, հրապարակում
  • Թումանյանական ռադիոփաթեթների հրապարակում
  • Թափառումներ քաղաքով, ռադիո և տեսանյութերի ստեղծում

Ստեղծագործությունների ցանկ

  • Հ. Թումանայանի ոտանավորները  խաղում և նկարահանում են՝ դրանք վերածելով  ծափխաղերի, ճվիկների, հաշվերգերի, խաղերգերի:

Ընտանեկան նախագիծ՝

  • Թումանյանի ստեղծագործություններից հեքիաթասաց հայրիկները, մայրիկները ընտրում են հեքիաթները, ընթերցում, դերերով խաղում, ծեփում…

Նախատեսվում են ընտանեկան ուսումնական ճամփորդություններ՝

  • Թումանյանի տիկնիկային թատրոն
  • Թումոյի այգի(ընտանեկան նախագիծ)

Ուսումնական ճամփորդությունից առաջ, ծնողները  հետազոտում են տարածքը, մի փոքրիկ տեղեկություն հավաքում սպասվելիք տիկնիկային հեքիաթ-ներկայացման մասին, զրուցում, խոսում դերասանների հետ (ինչպես են ստեղծվել տիկնիկները, ինչ երաժշտություն են նեռառել հեքիաթ-ներկայացման մեջ, որ փողոցի վրա է գտնվում տիկնիկայինը, և քանի ներկայացում ունեն Հովաննես Թումանյանից, որն է ներկայացումներից ամենաառաջինը, ամենա սիրելին, ինչ լուսային և ձայնային էֆեկտներ են կիրառում, քանի օր կամ ամիս է պետք հեքիաթը բեմականացնելու համար, չե՞ն լինում շփոթմունքներ, օրինակ՝ խառնեն հեքիաթը մոռանան տեքստը, և ինչպես են դուրս գալիս նման իրավիճակներից):

Տյառնընդառաջի ծես

Ծեսի օրը՝ փետրվարի
Անցկացման վայրը՝ …
Սկիզբը՝ ժամը 12։00-ին
Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, 5տարեկաններ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր

Ծրագրում՝

Սովորողները խմբերում պատրաստում են հալվա, փոխինդե գնդիկներ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն: Թղթերի վրա նկարում են « չար» բառեր`  խարույկը նետելու համար: Խարույկը վառվելու է  դպրոցի բակի տարածքում: Ըստ ծիսական կարգի՝ յուրաքանչյուր մասնակից իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի իջնելը ուրախ երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջը: Այդ ընթացքում սովորողները , ծնողները, հյուրերը ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն):
Հյուրասիրությունը՝ երգի, պարի, բարեմաղթանքների, օրհնանքների ուղեկցությամբ:
Ռադիո թողարկում —Հարցազրույց հյուրերից

  Խաղերգեր

Պարեր.

Հետո սկսում ենք կրակի վրայով թռչելու արարողությունը, որն ուղեկցվում է ազգային երաժշտությամբ՝ երգերով, պարեղանակներով: Իսկ կրակի վերջնական մարելուց հետո մոխիրը ծիսական օրհնանքներով շաղ ենք տալիս դպրոցի այգում:

Բարեկենդան

Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է…
Բարեկենդանը հայկական հին տոներից է: Դա հայերի ամենաուրախ տոնն է եղել: Մարդիկ երկու շաբաթ կերել-խմել են, երգել, պարել, ուրախ խաղեր են խաղացել, դիմակահանդեսներ են կազմակերպել: Այդ տոնից հետո պասն է սկսվել. մարդիկ չեն կերել այն, ինչ կենդանիներից են ստացել` յուղ, միս, ձու, կաթ, մածուն:
Բարեկենդանին փոքրերը մեծի հագուստ էին հագնում, տղաները` աղջկա, ոմանք ծաղրածու էին դառնում: Հաճախ մեկին թարս նստեցնում էին էշին, պոչը տալիս ձեռքը և ծաղրում.
-Ճամփա էշի պարոնին,
Անբեղն է գալիս, ճամփա տվեք:
Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Բարեկենդանի հերոսներից էին ձեռնափայտին հենված ծերուկը, կուզիկ զոքանչը, հաստափոր ու ագահ տերտերը, նոզայը, փայտե ուղտը:
Տոնական օրեր, տոնական եռուզեռ
Երեխաները, դաստիարակն ու ծնողները պատրաստում են տարբեր դիմակներ (կենդանիների, թռչունների, մրգերի, բույսերի և այլն): Պատրաստում են «ուղտ խաղացնելու» համար փայտի վրա ամրացված ուղտի գլուխ`«Բարեկենդանի» կարևոր խորհրդանիշերից մեկը:

Բացի դրանից պատրաստում են`

  • երկու տիկնիկ`հարսի և փեսայի
  • Նոզայի դիմակ

Դաստիարակը կազմակերպում է փոքրիկ խաղեր, խաղ-ներկայացումներ` նշված կերպարներին ծանոթանալու, կերպարների առանձնահատկությունները ընկալելու, ասույթները սովորելու և հասկանալու համար, որ ծեսի ժամանակ իրենց անելիքն իմանան, հասկանան: Գոմշակռիվ և աքլորակռիվ են խաղում։
Դաստիարակը ինքը կարող է Մեծ տատ դառնալ, որ տոն- խաղը կազմակերպի:

Ծրագրային ընթացիկ աշխատանքներ

  •  Սկսում են տարատեսակ դիմակներ պատրաստել
  • Զվարճալի լուսանկարների ցուցահանդես՝ ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ
  •  Էլեկտրոնային նյութեր են պատրաստում՝ Բարեկենդանի, դրա կերպարների մասին
  • Համեղ կերակուրների բաղադրատոմսեր և պատրաստում
  •  Մանակախաղերի, ազգային խաղերի նկարահանումներ

Ընտանեկան նախագծեր՝

  •  Մեր մանկության խաղերը
  • Հեքիաթասաց տատ ու պապ
  • Բարեկենդանի համով-հոտով ուտելիքներ
  • Ընտանեկան ուրախ ներկայացումներ
  • Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ
  • Բարեկենդան հեքիաթի բեմականացում, ռադիոբեմադրում
  • Երգ-պարերի ուսուցում և բեմադրում

Թողնել մեկնաբանություն