Փետրվար 2022

Նախակրթարանի օրացույց

Փետրվար

Փետրվարի աշխատանքային նախագծեր ըստ դպրոցների

Արևմտյան դպրոց պարտեզ՝

Արևելյան դպրոց պարտեզ`

Հյուսիսային դպրոց պարտեզ`

Հարավային դպրոց պարտեզ`

Քոլեջ՝

Ձմեռային պարտեզ

Թումանյանական օրեր նախակրթարաններում

Նպատակը՝

«Թումանյանական օրեր» նախագիծը նախակրթարաններում, 2-4 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում և ընտանիքում

Խնդիրները`

  •  Թումանյանական, ֆիլմերի, հեքիաթների, թատրոն-խաղի,երաժշտախաղի, ռադիոթողարկումների ստեղծում,
  • Թումանյանի ստեղծագործություններին ծանոթանալ, բերանացի իմանալ հեքիաթ-ոտանավորները,
  • ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավում նախագծին,
  • գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում

Սպասվելիք արդյունքներ՝

  • Թումանյանական ընտանեկան տեսանյութերի ստեղծում, հրապարակում
  • Թումանյանական ռադիոփաթեթների հրապարակում
  • Թափառումներ քաղաքով, ռադիո և տեսանյութերի ստեղծում

Ստեղծագործությունների ցանկ

  • Հ. Թումանայանի ոտանավորները  խաղում և նկարահանում են՝ դրանք վերածելով  ծափխաղերի, ճվիկների, հաշվերգերի, խաղերգերի:

Ընտանեկան նախագիծ՝

  • Թումանյանի ստեղծագործություններից հեքիաթասաց հայրիկները, մայրիկները ընտրում են հեքիաթները, ընթերցում, դերերով խաղում, ծեփում…

Նախատեսվում են ընտանեկան ուսումնական ճամփորդություններ՝

  • Թումանյանի տիկնիկային թատրոն
  • Թումոյի այգի(ընտանեկան նախագիծ)

Ուսումնական ճամփորդությունից առաջ, ծնողները  հետազոտում են տարածքը, մի փոքրիկ տեղեկություն հավաքում սպասվելիք տիկնիկային հեքիաթ-ներկայացման մասին, զրուցում, խոսում դերասանների հետ (ինչպես են ստեղծվել տիկնիկները, ինչ երաժշտություն են նեռառել հեքիաթ-ներկայացման մեջ, որ փողոցի վրա է գտնվում տիկնիկայինը, և քանի ներկայացում ունեն Հովաննես Թումանյանից, որն է ներկայացումներից ամենաառաջինը, ամենա սիրելին, ինչ լուսային և ձայնային էֆեկտներ են կիրառում, քանի օր կամ ամիս է պետք հեքիաթը բեմականացնելու համար, չե՞ն լինում շփոթմունքներ, օրինակ՝ խառնեն հեքիաթը մոռանան տեքստը, և ինչպես են դուրս գալիս նման իրավիճակներից):

Նախագծերը ըստ դպրոցների

Տյառնընդառաջի ծես

Ծեսի օրը՝ 14 փետրվարի
Անցկացման վայրը՝ …
Սկիզբը՝ ժամը 12։00-ին
Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ, 5տարեկաններ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր

Ծրագրում՝

Սովորողները խմբերում պատրաստում են հալվա, փոխինդե գնդիկներ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն: Թղթերի վրա նկարում են « չար» բառեր`  խարույկը նետելու համար: Խարույկը վառվելու է  դպրոցի բակի տարածքում: Ըստ ծիսական կարգի՝ յուրաքանչյուր մասնակից իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի իջնելը ուրախ երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջը: Այդ ընթացքում սովորողները , ծնողները, հյուրերը ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն):
Հյուրասիրությունը՝ երգի, պարի, բարեմաղթանքների, օրհնանքների ուղեկցությամբ:
Ռադիո թողարկում —Հարցազրույց հյուրերից

  Խաղերգեր

Պարեր.

Հետո սկսում ենք կրակի վրայով թռչելու արարողությունը, որն ուղեկցվում է ազգային երաժշտությամբ՝ երգերով, պարեղանակներով: Իսկ կրակի վերջնական մարելուց հետո մոխիրը ծիսական օրհնանքներով շաղ ենք տալիս դպրոցի այգում:

Նախագծերը ըստ դպրոցների

Բարեկենդան

Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է…
Բարեկենդանը հայկական հին տոներից է: Դա հայերի ամենաուրախ տոնն է եղել: Մարդիկ երկու շաբաթ կերել-խմել են, երգել, պարել, ուրախ խաղեր են խաղացել, դիմակահանդեսներ են կազմակերպել: Այդ տոնից հետո պասն է սկսվել. մարդիկ չեն կերել այն, ինչ կենդանիներից են ստացել` յուղ, միս, ձու, կաթ, մածուն:
Բարեկենդանին փոքրերը մեծի հագուստ էին հագնում, տղաները` աղջկա, ոմանք ծաղրածու էին դառնում: Հաճախ մեկին թարս նստեցնում էին էշին, պոչը տալիս ձեռքը և ծաղրում.
-Ճամփա էշի պարոնին,
Անբեղն է գալիս, ճամփա տվեք:
Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Բարեկենդանի հերոսներից էին ձեռնափայտին հենված ծերուկը, կուզիկ զոքանչը, հաստափոր ու ագահ տերտերը, նոզայը, փայտե ուղտը:
Տոնական օրեր, տոնական եռուզեռ
Երեխաները, դաստիարակն ու ծնողները պատրաստում են տարբեր դիմակներ (կենդանիների, թռչունների, մրգերի, բույսերի և այլն): Պատրաստում են «ուղտ խաղացնելու» համար փայտի վրա ամրացված ուղտի գլուխ`«Բարեկենդանի» կարևոր խորհրդանիշերից մեկը:

Բացի դրանից պատրաստում են`

  • երկու տիկնիկ`հարսի և փեսայի
  • Նոզայի դիմակ

Դաստիարակը կազմակերպում է փոքրիկ խաղեր, խաղ-ներկայացումներ` նշված կերպարներին ծանոթանալու, կերպարների առանձնահատկությունները ընկալելու, ասույթները սովորելու և հասկանալու համար, որ ծեսի ժամանակ իրենց անելիքն իմանան, հասկանան: Գոմշակռիվ և աքլորակռիվ են խաղում։
Դաստիարակը ինքը կարող է Մեծ տատ դառնալ, որ տոն- խաղը կազմակերպի:

Ծրագրային ընթացիկ աշխատանքներ

  •  Սկսում են տարատեսակ դիմակներ պատրաստել
  • Զվարճալի լուսանկարների ցուցահանդես՝ ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ
  •  Էլեկտրոնային նյութեր են պատրաստում՝ Բարեկենդանի, դրա կերպարների մասին
  • Համեղ կերակուրների բաղադրատոմսեր և պատրաստում
  •  Մանակախաղերի, ազգային խաղերի նկարահանումներ

Նախագծերը ըստ դպրոցների

Ընտանեկան նախագծեր՝

  •  Մեր մանկության խաղերը
  • Հեքիաթասաց տատ ու պապ
  • Բարեկենդանի համով-հոտով ուտելիքներ
  • Ընտանեկան ուրախ ներկայացումներ
  • Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ
  • Բարեկենդան հեքիաթի բեմականացում, ռադիոբեմադրում
  • Երգ-պարերի ուսուցում և բեմադրում

Թողնել մեկնաբանություն