Հունիս 2022

Ամառային պարտեզ

Նախակրթարանի օրացույց. 

  • Հունիսի 1- օգոստոսի 31` ամառային լողափնյա պարտեզներ
  • Հունիսի ` Նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների ամենամսյա  հնգօրյա վերապատրաստումներ:
  • Հունիս 2, 9, 16, 23` «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունիսիկ» ստուգատես
  • Հունիսի 1` Երեխաների իրավունքների պաշտպանության օր. հակաբացիլ- ընտանեկան ֆլեշմոբ «Մեր տոնը բարձունքին». բարձունքների հաղթահարման ընտանեկան նախագծեր:
  • Հունիսի 1- 13«Հակաբացիլ Կոմիտաս»
  • Հունիսի 1- 10` «Բա՜րև, ջուր». լողուսուցման ստուգատես:
  • Հուլիսի 24` Վարդավառի ծես:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի՝ 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի աշխատակարգը

«Հակաբացիլ Կոմիտաս» նախագծեր ըստ դպրոցների

«Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5-6 տարեկանների «Ամսիկ» ստուգատեսի օրացույց

  • 5-6 տարեկանների «Հունիսիկ» ստուգատեսի օրացույց

Հարսանեկան շաբաթ. «Տիկնի պսակ»

Օր՝ հունիսի 13-17

Ժամ՝ 11.00

Վայր՝  դպրոց-պարտեզների լանջերին, լողափ-լողավազաններում

Մասնակիցներ` 2-5 տարեկաններ

Համակարգողներ՝ երաժիշտներ, դասվար, դաստիարակներ

Ծրագիր ըստ դպրոցների

Երգեր

Պարեր

Ազգային հարսանեկան խաղեր

  • Պարան քաշոցի,
  • Աքլորակռիվ,
  • Գոմշակռիվ
  • Աղջիկ փախցնոցի

Ծիսական խոհանոց

  • Գաթա
  • Հալվա, աղանձ, փոխինձ
  • Խնձորով ուտեստներ

Տեխնոլոգիա

  • Հարսանեկան տիկնիկներ
  • Ծիսակն ծառ
  • տարոսիկներ

Ընտանեկան ծիսական հարսանեկան պատումներ:

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ

Գարնանային պարտեզ 2022

Գարնանային պարտեզ
Ուսումնական մարտ․ ուղեցույց

Նախակրթարանի օրացույց. մարտ, ապրիլ, մայիս

  • Գարնանային պարտեզ
  • Մարտի 3, 10, 17, 24, 31` «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մարտիկ» ստուգատես
  • Ապրիլի 7, 14, 21, 28` «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Ապրիլիկ» ստուգատես
  • Մայիս 5, 12, 19, 26՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մայիսիկ» ստուգատես
  • Մարտի 1-ապրիլի 8` «Ձոն մայրիկի» ստուգատես- ցուցահանդես
  • Մարտ 1-ապրիլի 29` «Աղայան+ Ռոդարի» ստուգատես:
  • Մարտի 18` Տիգրան Հայրապետյանի օր
  • Ապրիլի 10` Ծաղկազարդ-ծառզարդարը կրթական պարտեզում.
  • Ապրիլի  17` Սուրբ Հարության տոն
  • Մայիսի 27, 28՝ Հանրապետության օրեր. մեր տոնը բարձունքին
  • Մայիսի 2-28՝ հեղինակային կրթական ծրագրերի ամենամյա մայիսյան հավաք
  • Մայիսի 26` Համբարձման ծես․ համբարձման խաղեր
  • Մայիսի 25-հունիսի 15`«Հակաբացիլ Կոմիտաս»

Շարունակել կարդալ “Գարնանային պարտեզ 2022”

Մասնաժողով 24.02.2022

2-5տարեկանների լաբորատորիա.
2022 ուստարվա մայիս ամսվա կատարած աշխատանքներ՝

Աշխատանքային նախագծեր և հաշվետվություն    

Շարունակել կարդալ “Մասնաժողով 24.02.2022”

Ատամհատիկի ծես. «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամում

Մայիսի 26

Անցկացման վայրը՝

Սկիզբը` 12:00   Շարունակել կարդալ “Ատամհատիկի ծես. «Ծաղկունք բաց դպրոց» հիմնադրամում”

Մայիսյան 17-րդ հավաք. չորրորդ շաբաթ

Մայիսյան 17-րդ հավաք. չորրորդ շաբաթ

Ամսիկ. 4-րդ շաբաթ՝ «Բարձունքի հաղթահարում Համբարձման տոնի խաղերով» ճամփորդական ստուգատես

Սեմինար

Պարուսուցում 

Հունիս-3, 6, 10, 13, 17, 20, 24, 27-ի պարապմունքներ. պարուսուցուման ակումբ  (Լաերտ Գրիգորյան)
Ժամը՝ 13։30-14։30 և 14:00-15:00  վայրը՝ Մայր դպրոց. «Լիսիցյան» պարասրահ-լաբորատորիայում։  Շարունակել կարդալ “Սեմինար”

Ամառային պարտեզ

  • Հունիսի 1- օգոստոսի 31` ամառային լողափնյա պարտեզներ
  • Հունիսի ` Նախադպրոցական հաստատությունների դաստիարակների, երաժշտության դաստիարակների, մանկավարժների, վարիչների ամենամսյա  հնգօրյա վերապատրաստումներ:
  • Հունիս 2, 9, 16, 23` «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունիսիկ» ստուգատես
  • Հունիսի 1` Երեխաների իրավունքների պաշտպանության օր. հակաբացիլ- ընտանեկան ֆլեշմոբ «Մեր տոնը բարձունքին». բարձունքների հաղթահարման ընտանեկան նախագծեր:
  • Մայիսի 23-հունիսի 13«Հակաբացիլ Կոմիտաս»
  • Հունիսի 1- 10` «Բա՜րև, ջուր». լողուսուցման ստուգատես:
  • Հուլիսի 24` Վարդավառի ծես:

Հունիս-օգոստոս ամիսների ծեսեր ըստ օրացույցի ՝

Նախակրթարանի ծեսերի փաթեթ

  • Բա՜րև, ջուր
  • Անձրևաբեր ծես
  • Վարդավառի ծես
  • Ծիրանածես
  • Ձմերուկածես
  • Հակաբացիլ Կոմիտաս
  • Բացօթյա քուն, քնի ծես, Աստղափայլ օրորներ:

Հունիս-օգոստոս ամիսների սեմինարներ՝

Աշխատանքային նախագծերը ըստ դպրոցների

  1. Հունիսյան աշխատանքային նախագծերը ըստ դպրոցների
  2. Հուլիսի աշխատանքային նախագծեր ըստ դպրոցների
  3. Օգոստոսի աշխատանքային նախագծերը ըստ դպրոցների

Ամառային պարտեզ

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին:  Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։

Նախակրթարանի բակ-պարտեզը խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, գեղեցիկ բույսերով, խնամված խոտածածկ տարածքով: Սաները ամեն օր մասնակցում են պարտեզի խնամքի աշխատանքներին: Մեկանգամյա օգտագործման ձեռնոցները և աղբի տոպրակները բակում միշտ ձեռքի տակ են: Եթե երեխան ինքն է մաքրում, խնամում, մշակում իր շրջակա միջավայրը մեծի ու փոքրի հետ, ուսումնասիրում է, ճանաչում, բացահայտում, ապա նրա մեջ ձևավորվում են գեղագիտական ճաշակ, սեր աշխատանքի նկատմամբ, ավելին անելու ձգտում։ Այս մշակույթը դեռ մանկությունից պիտի լինի բոլորի մոտ։ Բացօթյա կրթական միջավայրն ունի առանց ցանկապատերի, բաց, կանաչ լանջեր, ոռոգման և խմելու ջրի համակարգ։ Ամեն տարի իրականացվող գարնանային և աշնանային ծառատունկերին սաները ծնողների հետ մասնակցում են որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ վարդենիների պուրակ, բալենու այգի և այլն: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ․ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում: Բակային աշխատանքների համար ունենք սաների տարիքին համապատասխան գյուղատնտեսական գործիքներ` փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թաղարներ, մաղեր, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորոցույցներ և այլ պարագաներ:

Ամռանը սաների ամբողջ օրն անցնում է բակում։ Ամառային հավեսի գունեղ լողափ, ամառային գունեղ միջավայր, որտեղ սաները ինքնուրույն, ամենօրյա գործունեությամբ սովորում են, ապրում, ձեռք բերում բազում նոր հմտություններ ու կարողություններ՝ դասավորում են ամառային լողափի աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը, բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին: Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի   լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:  Չենք մոռանում լողափնյա հրճվանք և խենթություն պարգևող սաների շատ սիրելի այլընտրանքային ցնցուղե կամրջակների մասին: Նրանց շուրջ էլ ձևավորվում է ամառային լողափը՝ սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելու համար անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր, համապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ, մարզական պարագաներ…

Նախակրթարաններում բացի ջրային չլմփոցներից ունենք նաև նախագիծ՝ «Ցեխաթերապիա» անվանումով: Դե, իսկ լողավազան, լողավազա՜ն․․․ բայց մենք հնարամիտ ենք ամեն ինչում․ մեր ամառային լողափում միշտ տոն է, և միշտ լսվում են ջրի քչքչոցը և սաների ուրախ ճիչ-ծղրտոցները: Լողավազաններ, որոնք լցված կլինեն առատ ջրով, և մեզ կխենթացնեն մեր այլընտրանքային ցնցուղները, հրճվանք՝ հիանալի ու աննկարագրելի։ Հաճախ լողափին ջուրն ու ցեխը միանում են խաղին, սաները ցեխոտվում են ոտքից գլուխ, բայց երբ վախվորած աչուկներով նայում են՝ ինչպես են խաղին միանում նաև դաստիարակները՝ զայրանալու փոխարեն, դա լրիվ ուրիշ հրճվանք է։ Չլըմփ-չլըմփ ջրի մեջ, հետո՝ թավալ ցեխի մեջ. հաստատ մայրիկները կերազեն մանկանալ մի պահ, գոնե 5 րոպե միանալ ցեխախաղին։ Իսկ երեխաների ծիծաղը, ջրի չլմփոցը, ցեխի ճպճպոցը, թռչունների ծլվլոցը, կանաչ լանջերի բույրը միախառնվելով ստեղծում են դրախտային պատկեր՝ պարգևելով անսահման վայելք։ Ո՞վ չի նախանձի մեզ, անգամ թագավարակը, նախանձով պահպանելով սահմանված հեռավորությունը, կհիանա մեզնով:

Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, թռչկոտի, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություններով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…

Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Կարևոր է երեխային տալ ազատություն, չկաղապարել նրան, չթելադրել, թե ինչպես խաղալ ինքնաստեղծ գործիքով, թող նա հորինի, ստեղծի, երևակայի, մտածի: Երևակայությունից հետո հաջորդ քայլը ստեղծականությունն է, ստեղծագործենք ազատ և վայելենք ստեղծածի բերկրանքը: Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ցուցադրում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը, եթե նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղ» բաղադրատոմսը, ու կծնվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես՝ թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛… Էլ չեմ խոսում ծիրանածեսի, բալահավաքի, ծիրանաչրերի մասին, որոնք ամառային պարտեզի բաղկացուցիչ մասն են իրենց ծիսական երգուպարով, խաղերով ու թռնոցիներով:

Նախակրթարանի սաները սնվում են օրը 3 անգամ՝

  • նախաճաշ՝ 09։30-10։00,
  • ճաշ՝ 12։00-12։30,
  • հետճաշիկ՝ 15։00-15։30։

Ամեն առավոտ առավոտյան ծեսին նախատեսվում է մրգային նախաճաշ: Տվյալ օրվա համար սաներից նշանակում են հերթապահ-օգնականներ (անգամ լվացվելը վերածում ենք ուսումնական գործունեություն-խաղի, լվացվում ենք ինքնուրույն, օճառով և ձեռքերը չորացնում միանգամյա թղթե սրբիչով): Մեծանալ, ամենից առաջ, թերևս, նշանակում է սովորել ամեն ինչ անել ինքնուրույն: Լվացվելուց հետո օրվա հերթապահները դաստիարակներից մեկի ուղեկցությամբ իջնում են խոհանոց: Խոհանոցում խոհարարի հետ միրգ-բանջարեղենը կշռելով, հաշվել-համեմատելով, իրար օգնելով՝ տանում են բակ: Ամռանը հիմնականում սնվում են բակում: Օրվա հերթապահները լվացվելուց հետո արդեն բակում նախաճաշի, ճաշի և հետճաշիկի նախապատրաստական աշխատանքներ են անում։ Ի՜նչ սիրալիր, իրար զիջելով, ափսե-գդալ հաշվելով, աթոռները ուղղելով, միրգ- բանջարեղենը լվանալով, կտրատելով, համեմատելով, համտեսելով, հետազոտելով միրգ -բանջարեղենի կորիզները, բլբլալով սպասքադրում են սեղանը: Հետո սուրհանդակ է գալիս, թե նախաճաշը պատրաստ է, և սպասում են մեծ ընտանիքի հավաքվելուն։ Սաները, լվացվելուց հետո պահպանելով սահմանված հեռավորությունը, հարմար տեղավորվում են․ բուրում են համեղ ճաշիկները, ու կանչում է սպասքադրած սեղանը: Սա՛ է կյանքով ապրելու հաճույքը՝ դիտարկելով, հետազոտելով, տեսնելով, շոշափելով, թեկուզև՝ սխալվելով։

Դե, իհարկե, ուտելուց հետո հավաքում են, լվանում մաքրում՝ օգնելով դաստիարակին: Ինքնուրույնության դրսևորման կարևորագույն նախապայմաններն են երեխային վստահելը ու հնարավորություն տալը, որ գործի, ինքը հաղթահարի փոքր դժվարությունները, որպեսզի հավատա սեփական ուժերին, լինի ավելի ինքնավստահ։ Ամենօրյա այս գործունեությունը նպաստում է երեխայի երևակայության, ուշադրության, խոսքի, մտածողության, առողջ ապրելակերպի զարգացմանը:

Ամառային լողափում լողափնյա շատ խաղեր կան՝ լվացքատուն, լողափնյա գնդակաորս, լողափնյա փրփրադեզ, լողափնյա մարզախաղեր։ Սաները խաղում են անընդհատ, անհոգնել։ Բացօթյա սնունդ կազմակերպելուց ու լավ կշտանալուց հետո ում քունը չի տանի,  թող չքնի․ ամառ՝ առանց բացօթյա քնի։

Քնել պատրաստվող բզեզիկներն անցնում են գործի՝ ինքնուրույն բացում են անկողինները, հանվում, և նախշուն տկլորիկները կենդանի երաժշտության նվագակցությամբ, որին գումարվում է թռչյունների ծլվլոցը, տերևների խշշոցը, մեղմ շոյող քամին և ջերմացնող արևը, քուն են մտնում մաքուր օդին՝ տեղափոխվելով մի հեքիաթային դրախտավայր, որտեղ ամեն բան կարծես իրական է, գեղեցիկ, ինչպես հեքիաթում: Այսպիսի չթելադրող ու չպարտադրող, միևնույն ժամանակ ստեղծական ու երևակայական միջավայրում են ծաղկում սեբաստացիները:

Լողափի կազմակերպման և շահագործման կարգ

Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի   լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:
Լողավազանից օգտվում են նախակրթարանի սաներն ու դաստիարակները: Այլ երեխաներ և խմբեր կարող են օգտվել լողավազանից միայն դպրոցի ղեկավարի թույլտվությամբ: Կողմնակի անձանց լողավազանից օգտվելը խստորեն արգելվում է:  Նախակրթարանի աշխատանքի ավարտից հետո լողավազանի պահպանության պատասխանատուն դպրոցի պահակն է:
Լողափին բոլորը   լողազգեստով են կամ հարմար մարզազգեստով, լողաթափիկներով:
Շահագործումից հետո լողավազանը ծածկվում  է հաամապատասխան ծածկոցով, առավոտյան՝ բացվում: Սաները սնվում են բակում՝ պահպանելով հիգիենայի պահանջները: Լողովազանից օգտվելուց հետո սաները լողանում են ցնցուղի տակ: Լողավազանը միայն լողալու համար չէ:  Նրա շուրջ հավաքվում են ամառային լողափը. սաների լողափնյա գործունեությունը կազմակերպելուն անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր, հարմապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, սահարաններ… 

Ամառային լողափի միջավայրին ներկայացվող պահանջներ՝

  • համապատասխան չափի փչովի լողավազան,
  • ջուրն ախտահանելու սարք,
  • այլընտրանքային ցնցուղներ,
  • ջրի և օդի ջերմաստիճանը չափելու ջերմաչափեր,
  • լողավազան տանող սահարան-աստիճան,
  • արևից պաշտպանվելու միջոցներ,
  • գետնին պառկելու հարմարանքներ,
  • սեղաններ, աթոռներ, նստարաններ, գնդակներ,
  • ճոճանակներ, ճոճքեր (գամակներ), սահարաններ,
  • գետինը ծածկված  է ավազով կամ գլաքարով:

Սաների և աշխատողների անհատական միջոցներ՝

  • ամառային գլխարկ,
  • լրացուցիչ  հագուստ և լողազգեստ,
  • սրբիչ,
  • արևապաշտպան քսուքներ,
  • հարմար լողափնյա կոշիկներ-չուստեր (լողաթափիկ):

Հիգիենա  և անվտանգություն

  • Լողավազանի ջուրը միշտ թափանցիկ է, զուլալ:
  • Գետինը ծածկված է գլաքարով:
  • Արևից պատսպարվելու այլ հարմարություններ կան:
  • Կան լողացնցուղներ, ջուրը տաքանում է արևի ջերմությամբ:
  • Լողավազանն ապահովված է ջուրը մաքրելու համապատասխան տեխնիկական  և
    մաքրելու անհրաժեշտ միջոցներով:
  • Լողավազանից դուրս գալուց հետո սաները  ցնցուղի տակ լողանում են:
  • Լողավազանը շահագործելուց հետո սաները հավաքում են, դասավորում պարագաները, կարգի բերում լողափը:
  • Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
  • Սաներն ու աշխատողները ամառային լողափում լողազգեստով կամ համապատասխան  հագուստով են, լողակոշիկներով, սրբիչով, գլխարկով:
  • Դաստիարակի ու մնացած աշխատողների  լողալ կարողանալը պարտադիր է:
  • Դաստիարակն ու օգնականը ամեն օր իրականացնում են լողուսուցման համապատասխան աշխատանքներ, ջուր մտնելուց առաջ մկանները տաքացնելու վարժանքներ:
  • Ջրի բարձրությունը լողավազանում սաների հասակին համապապատասխան է:
  • Սաները նախապես նախավարժանքով պատրաստվում են լողավազան մտնելուն:
  • Ճաշից անմիջապես հետո  լողավազան չեն մտնում:
  • Արևի տակ բոլորը գլխարկով են:
    Առողջագետը սաների առողջության պահպանման, լողափի հիգիենիկ վիճակի վերահսկող-պատասխանատուն է:

Տնօրենը
Ամառային լողափի կազմակերպման պատասխանատուն ուսումնական ծրագրի ղեկավարն  է:

Ղեկավարը ապահովում է սաների անվտանգ գործունեությունը լողափին (պաշտպանություն արևից, լողավազանի անվտանգ շահագործում, ջրի որակի անվտանգություն, սաների գործունեության անվտանգություն):
Ղեկավարը ապահովում է սաների ամառային առողջ և անվտանգ սնունդը՝ հիգիենիկ պայմաններում հիգիենիկ և անվտանգ պարագաներով, հաստատում է կերակրացանկը: 

Առողջագետը
Լողափի հիգիենիկ վիճակի և ջրի որակի, անվտանգության վերահսկողը առողջագետն է:
Առողջագետը   ամեն օր   դպրոցի ենթակայքում  տեղեկություն է տեղադրում լողափի հիգիենիկ վիճակի մասին՝

  • ջրի վիճակը(թափանցիկությունը), օրվա սկզբում և վերջում ջրի ջերմաստիճանը, հոտը
    օտար մարմինների, նյութերի առկայությունը ջրում, իրականացված անհրաժեշտ գործողություններ (ջրի ախտահանում, դատարկում…),
  • լողացող սաների թիվը,
  • չլողացող սաների անունները, չլողալու պատճառը,
  • տեղեկատվություն պատահարների և իրականացված գործողությունների մասին:
  • Դաստիարակի հետ գրանցում է սաների ֆիզիկական և առողջական վիճակի փոփոխությունները (հասակ, քաշ, հարթաթաթություն, կեցվածք, մաշկային և այլ խնդիրներ):
  • Հետևում է սաների առողջական վիճակին, հսկում:
  • Արտակարգ պատահարի դեպքում իրականացնում է անհրաժեշտ գործողություններ:
  • Կազմում է սննդացանկը և տնօրենի հաստատմամբ օր առաջ հրապարակում:

 Ծնողը՝
Ապահովում է երեխային  լողափին անհրաժեշտ պարագաներով:
Ըստ կարգի տեղյակ է պահում սանի բացակայության մասին:
Հիվանդության պատճառով բացակայած սանի համար ներկայացնում է համապատասխան բժշկական փաստաթուղթ:
Հատուկ ռեժիմի, սննդի   այլ անհրաժեշտության մասին տեղյակ է պահում դաստիարակին կամ առողջագետին: 

Դաստիարակը, օգնականը՝ 

Ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
Պատասխանատու են սաների անվտանգության համար:
Ամեն շաբաթ հրապարակում են գալիք շաբաթվա աշխատանքային նախագիծը և իրականացնում:
Լողափին լողազգեստով են կամ համապատասխան մարզահագուստով, լողակոշիկներով (լողաթափիկ):
Դաստիարակը մասնակցում է լողուսուցման սեմինարներին և լողուսուցում իրականացնում ըստ ծրագրի:
Մինչև ժամը  10:00 կատարում է  սաների հաճախումների հաշվառումը էլեկտրոնային մատյանում, նշում է բացականերին և բացակայությունների պատճառները, տվյալները հաղորդում բուժքրոջն ու խոհարարին, որոնք էլ, ըստ այդ տվյալների,  իրականացնում են համապատասխան գործողություններ ըստ կարգի:
Լողափի գործունեությունը լուսաբանում է խմբի բլոգում:

Հունիսիկ

Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է:

Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:           Շարունակել կարդալ “Հունիսիկ”

«Մայիսիկ». 3-րդ շաբաթ

Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:                     Շարունակել կարդալ “«Մայիսիկ». 3-րդ շաբաթ”

«Մայիսիկ». 2-րդ շաբաթ

Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:                   Շարունակել կարդալ “«Մայիսիկ». 2-րդ շաբաթ”

Design a site like this with WordPress.com
Get started