Աշխատանքային այց

Մայիս 5, 2022 նորից աշխատանքային այց Գեղարքունիքի մարզ, գյուղ Ծաղկունք հետևյալ նախագծով ։ Առաջին կանգառը Գեղամավանում էր։ Դե, մտնել Գեղամավանի 5-6տարեկանների մոլորակ ու չխենթանալ երաժիշտ Սեդա Թևանյանի հետ…

Որտեղ սեբաստացիներ, այդտեղ բացվում են բոլոր դռները և, բոլորս թափվում ենք դուրս՝ վայելելու գարնան բերկրանքը՝ հայտնի բանաստեղծության տողերով.
«Ողջ բնությունն է հրճվանքից լալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս։

Լեռներն իրարու ողջույն են տալիս,
Դռները բացեք, գարուն է գալիս»։

Գաղամավանից շարժվեցինք Ծաղկունք, որտեղ մեզ էին սպասում ծնողական համայնքը և գեղեցկուհի շրջանավարտների մի խումբ։ Սկսեցինք շարականով Ատամհատիկի ծեսի ամենակարևոր մասը՝ մանուկների օրհնությունը, իսկ Ծաղկունքի Սուրբ Սարգիս եկեղեցում օրհնությանը կմիանա նաև ծնողների աղոթքը՝ շարականի կատարմամբ։ Սուրբ Աստված.

Այս ամենին հաջորդեցին ազգային ծիսական պարերն ու պարերգերը, երգերն ու ոտանավորները։
Պայմանավորվեցինք որոշ կազմակերպչական աշխատանքների մասին օրվա, ժամի, վայրի …
Դրանից հետո ճաշեցինք և շտապեցինք դեպի կրթահամալիր՝ ուսուցչական երգչախմբի փորձին մասնակցելու, քանի որ Հարություն Թոփիկյանի «Սեբաստացիներ» ուսուցչական երգչախումբը պատրաստվում է հիմնադրման 10-րդ տարելիցի հոբելյանական համերգին:
Մայիսի 18, ժամը՝ 15:15, կրթահամալիրի ԱրտաՍահմանում։

Թողնել մեկնաբանություն