2022-2023 ուսումնական տարում լաբորատորիայի գործառույթ

2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիան կազմակերպում, համակարգում է 2-5 տարեկանների (այսուհետ՝ նախադրոցական) խնամքի զարգացման հեղինակային կրթական ծրագրի մշակման, իրականացման, տարածման աշխատանքները։ 

Լաբորատորիայի անդամներն են՝  

  •  2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում աշխատող դաստիարակները, դաստիարակների օգնականները,
  • դպրոց պարտեզների, քոլեջի երաժշտության դաստիարակները,
  • դպրոց պարտեզների, քոլեջի ղեկավարները,
  • ըստ ցանկության՝ այլ մանկավարժական աշխատողներ, ծնողներ։

Լաբորատորիայի ղեկավարին նշանակում է կրթահամալիրի տնօրենը։

Լաբորատորիայի գործառույթներն են․

  •  նախադպրոցականի կրթության հեղինակային ծրագրով աշխատող դաստիարակի մասնագիտական նկարագրի մշակումը.
  • մասնակցություն կրթահամալիում դաստիարակների և դաստիարակների օգնականների ընդունելությանը.
  • կրթահամալիրում աշխատող դաստիարակների, նրանց օգնականների համար մասնագիտական զարգացման պարապմունքների մշակումը և կազմակերպումը.
  • կրթահամալիրում իրականացվող նախադպրոցականի կրթության հեղինակային ծրագրով հանրապետության դաստիարակների վերապատրաստման մշակումը և կազմակերպումը, գործընկերային կապերի պահպանումը.
  • նախադպրոցականի կրթության հեղինակային ծրագրով ֆիզիկական միջավայրին ներկայացվող պայմանների մշակումը.
  • նախադպրոցականի կրթության հեղինակային ծրագրով աշխատող դաստիարակի բլոգին ներկայացվող պահանջների մշակումը.
  • նախադպրոցական կրթության հեղինակային կրթական ծրագրով խմբի առօրյայի, օրացուցային նախագծերի կազմակերպմանը ներկայացվող պահանջների մշակում.
  • նախադպրոցականի կրթության հեղինակային ծրագրով աշխատող դաստիարակի բլոգի ուսումնասիրությունը.
  • նախադպրոցականի կրթության հեղինակային ծրագրով որոշված կրթահամալիրային նախագծերի մշակումը.
  • նախադպրոցական կրթության հեղինակային կրթական ծրագրի մեդիագրադարանի ստեղծումը։

Լաբորատորիայի ղեկավարը՝

  •  համակարգում է լաբորատորիայի ընթացիկ աշխատանքը,
  • վարում է լաբորատորիայի բլոգը,
  • մասնակցում է կրթահամալիրի մասնաժողովի նիտերին,
  • ամեն ամիս կրթահամալիրի մասնաժողովին ներկայացնում է տեղեկանք լաբորատորիայի գործունեության մասին,
  • մասնակցում է դաստիարակների, նրանց օգնականների մասնագիտական զարգացման պարապմունքներին, մասնագետի հետ քննարկում պարապմունքների բովանդակությունը
  • հաստատման է ներկայացնում դաստիարակի բլոգին ներկայացվող պահանջները և դրանցում փոփոխությունները,
  • ուսումնասիրում է դաստիարակների բլոգները, կազմակերպում դաստիարակների փորձի փոխանակում, կազմում տեղեկանքներ առանձին դստիարակների աշխատանքի վերաբերյալ,
  • համակարգում է նախադպրոցականի կրթության հեղինակային ծրագրով որոշված կրթահամալիրային նախագծերի իրականացումը։

Թողնել մեկնաբանություն