Վերապատրաստում

Օր առաջին 

Սեպտեմբերի 19-ին 2022-2023 ուստարվա վերապատրաստման առաջին փուլին հայտագրվել էր երկու մասնակից և հրապարակված ծրագրով սկսվեց օրը։ Շրջայց կրթահամալիրի Քոլեջով ջերմոց-լաբորատորիայով, գինու և խաղողի դպրոցով՝ գինու համտեսով։ Մասնակցություն խմբերում օրվա գործունեությանը, ապա ընդմիջում, իսկ հետո՝ կրթահամալիրի կարգերի, նախակրթարանի օրացույցի, դաստիարակների բլոգների ներկայացում։ Քայլեցինք դեպի Մայր դպրոց, որտեղ եղավ շարականների ուսուցում դաստիարակների հետ։
Հաջորդ օրվա ծրագրի ներկայացում-ամփոփում։
Գրում է վերապատրաստվող` Հասմիկ Ավչյանը
Ես խորապես տպավորված եմ “Մխիթար Սեբաստացի” կրթահամալիրի ողջ անձնակազմի ջերմ ընդունելությունից, անմիջական վերաբերմունքից, մանկավարժների մասնագիտական պատրաստվածությունից։ Ինձ շատ գրավեցին փորձառու մանկավարժների նորարարական մեթոդները` ուղղված երեխաների դաստիարակությանն ու ստեղծարար մտքի զարգացմանը։ Յուրաքանչյուր երեխայի նկատմամբ դրսևորվող անհատական վերաբերմունքը ևս հիացրեց ինձ։ Հատկապես տպավորված եմ առանձին քնասենյակ չունենալու ձեր մեթոդից, ինչը ձերբազատում է երեխային ավելորդ սթրեսից, կաղապարներից։ Խորին շնորհակալությունս եմ հայտնում մանկավարժական անձնակազմին  փորձի փոխանակման և օրս հագեցած և իմաստալից դարձնելու համար։

Օր երկրորդ.

Օրն սկսեցինք Արևելյան դպրոցում, շրջայցից հետո հայտնվեցինք 5տարեկանների խմբում, մասնակցեցինք նախաճաշի կազմակերպմանը և օրվա գործունեությանը, որից հետո 2-4 տարեկանների մոլորակում պատրաստեցինք թխվածքաբլիթներ. ճաշեցինք, մասնակցեցինք քնի ծեսին։ Օրն ամփոփեցինք և տիկին Մկրտչյան Մարինեի հետ  ներկայացրեցինք ծեսերի փաթեթը և կազմակերպման ձևը։ Ուղարկել եմ նախակրթարանի «Ծեսերի փաթեթ» մշակումը և կսպասեմ մասնակիցների կարծիքներին և իրենց խմբերում կազմակերպման ձևերի ներկայացումներին։

Լուսաբանումներ.

Օր երրորդ.

Առավոտյան պատրաստվեցինք և ուղևորվեցինք դեպի Բուսաբանական այգի, որպեսզի մասնակցենք «Իմացումի հրճվանք» ծրագրի՝ 5 տարեկանների «Սեպտեմբերիկ» ստուգատեսին. «Ճամփորդական հակաբացիլ նկարչական պլեներ» ։ Սկսեցինք նախավարժանքով, նախաճաշով, տարածքը մաքրելուց հետո սկսեցինք մեր ստուգատեսը։

Կից ներկայացնում եմ օրվա ֆոտո, ֆիլմաշարը։

Օր հինգերորդ

Օրը սկսեցինք Առավոտյան 9։00 Սուրբ Երրորդություն եկեղեցում ժամերգությամբ։ Վերապատրաստվողները դաստիարակների հետ աղոթք բարձրացրեցին շարականներով առ Աստված՝ հանուն խաղաղության, որից հետո քայլով շտապեցինք դեպի Արևմտյան դպրոց։ Շրջայցից, նախավարժանքից ու տարածքը մաքրելուց հետո Ագարակի բացօթյա խոհանոցում կազմակերպեցինք նախաճաշ, երգուսուցում Սեդա Թևանյանի և 2-5տարեկանների հետ։ Շտապեցինք դեպի Անուշ Դավթյանի արվեստանոց՝ տեխնոլոգիական աշխատանք անելու 5տարեկանների հետ։ Վերջում եղավ վկայագրերի հանձնում մասնակցություն ուրբաթ-համերգին։

Լուսաբանումներ.

Թողնել մեկնաբանություն