Լավաշթխիկ

«Բարի լո՜ւյս, Ագարակ Լավաշթխիկ» ուսումնական նախագիծ

Օրը՝ հոկտեմբեր
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական Ագարակ
Ժամը՝ 10:00-11:00: Հասցեն՝ Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան:

  • 10:00-11:00- Ծիսական արարողություն՝ «Լավաշթխիկ»․
    «Հակաբացիլ Կոմիտաս» երգերի, պարերգերի ուսուցում, կենդանիների գովքը, ձիավարություն

Նկարագրություն  

Նախապես թեժացնում ենք թոնիրը «Ջաղաց» ազգային երգով, և հացթխիկի մասնակիցները «Քուրիկ զալուլ կմաղե» երգ-բեմադրությամբ շուրջպար են բռնում և մաղում ալյուրը, հունցում խմորը՝ սպասելով մինչև խմորի հանգստանալուն։ Ապա «Գունդ անեմ» երգի ուղեցությամբ գնդում ենք խմորը, գրտնակում, բատատին փռում և խփում թոնրի շրթին, ու…տարածվում է անուշ լավաշի բույրը: Իսկ այդ ընթացքում հացթխիկի երգերը չեն դադարում հնչել։ Սկսվում է լավաշագովք-լավաշուտոցին։ Ապա թխած լավաշները գովելով՝ երգուխաղով համտեսում են պանրով ու կանաչիով։
Միասնական «Հակաբացիլ Կոմիտաս» երգերի, պարերգերի ուսուցում, ձիավարություն, կենդանագովք-խնամք :

Մասնակիցներ՝

  • սեբաստացի դաստիարակներ, երաժշտության դաստիարակ, հացթուխ, սաներ, ծնողներ այլ։

Օրհնանքներ

  • Դռներդ միշտ բաց լինի, տաշտներդ միշտ հաց լինի:
  • Աստված մեկդ հազար անի:
  • Առատ տարի, բերքը՝ բարի:
  • Մեկ ցանես, հազար հնձես:

Երգարան

  • Հաց թխելու խաղերգեր
  • Հաց թխելու երգեր. տեքստեր

Ագարակի ծիսական ուտեստներ` 

  • Լոշիկ, պանիր,կանաչի, գազար, կաղամբ, խնձոր:

Պատասխանատուներ`

    •  Դպրոց պարտեզի ղեկավարներ,2-4 տարեկանների լաբորատորիա, դաստիարակներ։

Թողնել մեկնաբանություն