Ռուզաննա Գրիգորյան

Կից ներկայացնում եմ բնութագրերը 

Սեդա Թևանյան

Ռուզաննան ունի շատ լավ երաժշտական ունակություններ: Լավ երգում է ակտիվ մասնակցում երաժշտության պարապմունքերին: 
Աշխատել եմ իր հետ նաև մանկավարժական « Մուտքի ճամբարի» ընթացքում: 

Մարգարիտ Հեքիմյան. Ռուզան Գրիգորյանը կամավորական աշխատանք է իրականացնում Արեւմուտքի նախակրթարանում։ Նա ակտիվորեն շարունակում է մասնակցել է մեր աշխատանքային գործունեություններին։ Տեսակով՝ խաղաղ, կիրթ, հոգատար, պրպտող, պարտաճանաչ, աշխատասեր անձնավորություն է։ Հեշտ է հաղորդակցվում,  սիրալիր ու հոգատար է սաների հետ։
Աննա Հայրոյան. Ռուզան Գրիգորյանը սիրալիր և ուշադիր է  սաների նկատմամբ: Համբերատար է, լուռ, հանգիստ, խաղաղ միևնույն ժամանակ   արագաշարժ, կազմակերպված:   Սովորելու ձգտում ունի:
Արևիկ Ուզունյան.
Կարծիքս դրական է Ռուզան Գրիգորյանի մասին։ Ներգրավվել է աշխատանքի մեջ։ Նախաձեռնող է, սիրում է սաներին և մեծ հաճույքով է աշխատում նրանց հետ։ 
Մարիանա Դարբինյան.
Ռուզան Գրիգորյանը պատասխանատու  է և աշխատասեր ։Սիրով և հավեսով է շփվում սաների հետ։  Նախաձեռնող է և ստեղծագործելու կարողություն ունի։
Աստղիկ Գրիգորյան.
Ռուզանը շատ աշխատասեր,համբերատար ,ակտիվ մարդ է։Սիրում է երեխաներին,հաճույքով է անում իր աշխատանքը։Ունի սովորելու ձգտում։
Աղավնի Վանյան. Ռուզաննան աշխատասեր, սիրալիր, բարեհամբյուր աղջիկ է։ Տեսակով խաղաղ մարդ է, ինչի շնորիհիվ կարողանում է լավ հարաբերություններ ունենալ սաների հետ։ Պրպտող է, ձգտող, և  արագ է ինտեգրվում  աշխատանքին։

Անի Գրիգորյան. Ռուզաննան բարի, հոգատար, շփվող անձնավորություն է, սիրով է աշխատում երեխաների հետ, շուտ է ներգրավվում յուրաքանչյուր նախաձեռնությանը, ձգտող է, փորձում է սովորել այն ամենը, ինչը նոր է ու անծանոթ։

Լուսինե Փաշայան
Ռուզաննան գրագետ, հաճելի մարդու տպավորություն թողեց։ Հետաքրքրված է մանկավարժությամբ, սովորող մարդ է։ Բլոգը գրագետ է, գործուն, սակյան պահանջներին մասամբ է համապատասխանում։

Մարիետ Սիմոնյան
Քննարկումներին առանձնապես ակտիվ չի եղել։ Հոդվածները գրավոր քննարկել է, բայց ոչ մանրամասն և ամբողջական։ Գրագիտությունը միջին մակարդակի է։ Օրերի պատումները հետաքրքիր են, առավել մանրամասն է փորձել ներկայցնել։ Բլոգը ներկայանալի է։

Նելի Արղության
Ռուզաննա Գրիգորյանը անցել է քառօրյա վերապատրաստում, մուտքի ճամբար, կամավորական աշխատանք է կատարել Արևմուտքում:Հետաքրքիր, ստեղծական միտքը ունի, ակտիվ սպասարկում է բլոգը ։  Սովորելող, արագ ընկալող և պարտաճանաչ տեսակ է։  Մարզական. պարի սմինարների ընթացքում դրսևորել է ակտիվ ներգրավվածություն, անտրտունջ մասնակցել է բոլոր վարժությունների,  խաղերին, պարերգերին։ Հոգատար և պատրաստակամ մարդ է։ 

Գոհար Բալջյան.

Ռուզան Գրիգորյանը պարտաճանաչ, խաղաղ, դրական մարդ է: Գործընկերների հետ հեշտ է հարաբերվում, սաների նկատմամբ շատ համբերատար է ու սիրալի, ոգևորված է իր աշխատանքվ, մաքրասեր է, արագ կողմնորոշվող, երաժշտական է, մարզական, բլոգը վարում է, իրականացրել է մի քանի նախագիծ, սովորել է մոնտաժային ծրագրեր, համագործակցում է գործընկերների, 2-5 տարեկանների լաբորատորիայի ղեկավարի հետ: Ծրագրային առումով դեռ լիարժեք չի պատկերացնում անելիքը, բայց քանի որ սովորող տեսակ է, վստահ եմ, որ դա հաղթահարելի է:

 

«Նոյեմբերիկ»ստուգատես. Մեդիաթթուդրիկ

Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով: 

«Ամսիկներ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Նոյեմբեր» ստուգատես

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց​-պարտեզների, Քոլեջի 5 տարեկաններ  Շարունակել կարդալ “«Նոյեմբերիկ»ստուգատես. Մեդիաթթուդրիկ”