«Ձոն մայրիկի» գարնանային ցուցահանդես

Նկարագրություն՝

«Ձոն» նախագիծը շրջակա միջավայրի բարելավման, մեդիահմտությունների ցուցադրման, տեխնոլոգիական կարողությունների ներկայացման, մայրիկներին գովելու ստուգատես է, օրացույցով հաստատված նախագիծ, որն իրականացվում է յուրաքանչյուր տարվա մարտ-ապրիլ ամիսներին։

Մայրիկներին գովելու, տարբեր տեխնոլոգիական աշխատանքներ ներկայացնելու, մայրիկ դստրիկ, որդի հայրիկ  իրենց ձեռքով  տնկած ծաղիկների թաղարները ձևավորելու ու նվիրելու։ Տեսնեք ի՜նչ ոգևորությամբ են թաղարներ ընտրում, ձեռքերով հողը լցնում, ծաղկի կտրոնն ընտրում, դնում ջրի մեջ, որ արմատակալի, որից հետո տնկում, ջրում, իրենց ձեռքով թաղարի վրա նկարում և հետևում ընթացքին։ Ջրաներկով խնամքով մայրիկի դիմանկարները նկարում, բացիկներ պատրաստում, շարֆիկների վրա նկարում, իրենց կատարած աշխատանքների ցուցահանդես կազմակերպում, տեսաֆիլմ   են պատրաստում կամ ձայնագրում  գովում  նմանեցնում  կենդանու, ծաղիկի։ 5տարեկանները փեյնթ նկարչական ծրագրով նկարում մայրիկների մուտքագրում մայրիկների անուններ և վերածում մեդիաբացիկների։ Օտար լեզուներով մայրիկներին նվիրված երգեր երգում։ Կավից կախազարդեր, կրծքազարդ, ականջօղներ, թևնոցներ, ինժեներատեխնոլոգիական լաբորատորիայում իրենց ձեռքով փայտե զարդերի, նկարակալների  պատրաստում։

Մասնակիցներ՝ սաներ, դաստիարակներ, ուսանողներ, ընտանեկան պարտեզներ, ծնողական համայնք, այլք
Ժամանակահատվածը՝  մարտ-ապրիլ
Իրականացման վայրեր՝ կրթահամալիր, ընտանեկան դպրոցներ, այգիներ, բակեր, պուրակներ, այլուր։

Նախագծի նպատակները՝

  • Բանավոր, խոսքի զարգացում:
  • Սստեղծագործական երևակայության զարգացում։
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում, ցուցադրում, ցուցահանդես-վաճառք։
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, զարգացում։
  • Երկրագործական հմտությունների ու կարողությունների զարգացում։
  • Մեդիահմտությունների զարգացում (5տարեկանների խմբում)
  • Շրջակա միջավայրի ճանաչողություն, խնամք։ Ծառատունկ, ծաղկատունկ։
  • Ուսումնական նյութերի ստեղծում։

Նախագծի խնդիրները՝

  • Մայրիկներին նվիրված զրույցներով, պատումներով, ռադիոբլբլոցներով՝ խոսքի, մտքի, երևակայության զարգացումով
  • նկարչական, խոհարարական հմտությունների ցուցահանդես ներկայացմաբ՝ գունատուն, մայրիկների դիմանկար, գույն և երաժտություն, երբ ընտանեկան խոհանոցը մտնում է պարտեզ…
  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառությամբ՝ տարբեր աշխատանքների ստեղծում (զարդեր, տիկնիկներ, տեխնոլոգիական այլ աշխատանքներ և այլն)
  • Մեդիահմտությունների կիրառմամբ՝ մեդիանյութերի ստեղծում։ (Մեդիաբացիկներ, մեդիադիմանկարներ, մեդիացուցահանդես…)
  • Երգուսուցմամբ, պարուսուցմամբ՝ մայրիկատոնի երգերի, պարերի ուսուցում։
  • Մարզական խաղերի միջոցով՝ մարզական կարողությունների ցուցադրություն։

Նախագծերը ըստ դպրոցների

Ցուցահանդեսների օրացույց

Ստուգատեսի արդյունքում  ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են դասվար-դաստիարակի, օգնականի, ուսանողի անհատական բլոգներում, ենթակայքում, կայքում։

Ամփոփումներ 2021-2022թ. 2-5 տարեկաններ

Ամփոփումներ 2023թ. 2-4տարեկաններ։

Ամփոփումներ 2023թ. 5 տարեկաններ

Ամփոփումներ 2024թ 2-5տարեկաններ

«Ձոն» տեխնոլոգիական ստուգատես Էլյա Գրիգորյան և ընկերներ

Ձոն մայրիկներին․․․ պարտեզ ամսագրից

Թողնել մեկնաբանություն