Նվեր օրեր՝ ծննդյան ծեսով

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ծեսով ուսուցումը հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ մասն է: Սա սովորական ուսուցում չէ, սա միասին ապրել է, միասին ապրելու կրթություն ստանալ է՝ խաղով, երգ ու պարով, ավանդական և ոչ ավանդական տարրերով հագեցած:

Ծեսի իրականացման գործընթացում կարևոր են ծեսի նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում սանը մասնակցում է բազմաբնույթ ուսումնական  գործընթացների, ինչը նպաստում է սանի բազմակողմանի զարգացմանը; Ծեսի մասնակիցներն ինչպես նախապատրաստական, այնպես էլ իրականացման ընթացքում կիրառում են իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները: 

Նախքան Ծննդյան ծեսի նախապատրաստությունը դաստիարակների լաբորատորիան երաժիշտների, տեխնոլոգների, դաստիարակ, դասվարների հետ քննարկում է կազմակերպում, հավաքում տեղեկատվություն,  կազմում  Ծննդյան ծեսի օրացույցը,  կազմակերպման ձևերը, որը հրապարակվում է լաբորատորիայի և դասվար-դաստիարակների բլոգներում:

Նախակրթարանում, ինչպես և իրական կյանքում, Ծննդյան ծեսի ծիսական գործունեությունը որոշակի փուլեր է ենթադրում`

  • Ծննդյան ծեսի նախապատրաստում,
  • ծիսակատարություն, որը ներառում է՝
    • ծիսական երգեր, ոտանավորներ, պարեր, գովերգեր
    • ազգային ծիսական խաղիկներ-թռնոցիներ,
    • ազգային, բակային խաղեր,
    • ծիսական տիկնիկներ, կերպարներ,
    • ծիսական մարզական և տեխնոլոգիական ստուգատեսներ (լող, հեծանիվ, ինքնագլոր, նկարչական, լեգո-մեգո…),
    • ծիսական ցուցահանդեսներ.
    • ծիսական ուտեստներ և այլն։

Նախորդ տարիների փորձերը

Նախատեսում ենք հետևյալ աշխատանքները՝

Այո՛, այո՛,  սրանք պարզապես օդում կախված խոսքեր կամ անիրականալի երազանքի մասին խոստովանություններ չեն։ Այս  ամենը  տեղի է ունենում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում՝ 2-5 տարեկանների լաբորատոր-արտադրամասում:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հեղինակային մանկավարժներով  որոշեցինք ծննդյան ծեսը զարգացնել նախակրթարանում։ Սկսեցինք ծրագրի մշակումներով, խաղային և հեքիաթային միջավայր ստեղծելով, ընտանիքը ծեսին նախապատրաստվելուն ներառելով․ հո չէի՞նք հանդուրժի խանութից գնած անհայտ ծագման բաղադրիչներով տոնական տորթիկի «ներխուժումը» նախակրթարան։ Սկսեցինք քննարկել՝ ինչպես  լրացնել (կամ փոխարինել) գույնզգույն տորթիկի տեղը ավելի հետաքրքիր, այլընտրանքային մոտեցմամբ։
Երբ նախակրթարաններում որոշեցինք ծննդյան ծեսը վերածել գործունեության՝ ինքնուրույն նախապատրաստվել , գնալ խանութ, գնումներ կատարել, տորթ կամ բլիթներ թխել կամ ծնող-երեխաներ խմբով կեքսիկներ պատրաստել խմբասենյակում, փորձել ձևավորել ընկերների հետ

Ամեն ինչ սկսվեց․․․ Նայե՛ք, ի՜նչ հրճվանք, ի՜նչ ուրախություն, իսկական ծննդյան ծես։ Ա՛յ, ծնունդն էսպես է լինում՝ ուրախ, հետաքրքիր, ուսուցանող։

Մշակեցինք անցած տարի, սկսեցինք ընթացքին զարգացում տալ և արդեն ունենք որոշակի արդյունք։

Սեբաստացի ծնողը ոչ թե գնում է արդեն պատրաստի, անհայտ բաղադրիչներով, գույնզգույն տորթիկ, այլ ֆինասավորելով որոշակի գումարով՝ նպաստում է սեբաստացի հրուշակագործների աշխատանքին, կյանքով ուսուցմանը, զարգանալուն՝ մտածելու, երևակայելու, ստեղծելու և զարգացնելու իրենց լաբորատոր արտադրամասը, որտեղ էլ 2-5 տարեկանները  կթխեն, կհամտեսեն, կլղոզվեն, կհրճվեն և իրենց ստեղծական միտքը բաց թողնելով՝ կստեղծեն տվյալ պատվիրատուի ծննդյան տորթիկը բաց, թափանցիկ, հիգիենիկ ու անվտանգ արտադրամասում։ Այս ամենն էլ ավելի կքաղցրացնեն ծիսական երգերը, գովքը, պարը և խաղիկները։ Կստեղծվեն հետաքրքիր տուփեր, օրիգինալ շնորհավորանքներ և բացիկներ՝ պատրաստված մեր սաների կողմից։ Ամենահամեղ, ամենամաքուր, ամենասիրուն ու ամենահավեսի ծննդյան տորթիկը կարող եք պատվիրել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի խոհանց-լաբորատորիա-արտադրամասում: Մատչելի գին, անթերի որակ և էկոլոգիապես մաքուր հումք, և 2-5 տարեկաների փոքրիկ թաթիկների հզոր ու մաքուր մտքերով համեմված, զարդարված ամենահետաքրքիր տորթիկը պատրաստ է։

Ծննդյան ծեսի անակնկալները կլինեն շրջիկ թատրոնները՝ ոտիակթատրոն, ստվերաթատրոն, հայելաթատրոնմատիկաթատրոն… որոնք ստեղծվել են դաստիարակ-սան համատեղ աշխատանքի շնորհիվ, հեքիաթասաց մայրիկ-հայրիկները, տատիկ-պապիկները, կլինեն դաստիարկ-ուսանող  ծաղրածուներ, որոնք էլ ավելի հետաքրքիր և հագեցած ծրագրով կներկայանան, կլինի իսկական հեքիաթային ծննդյան ծես, որտեղ հերոսները կխառնվեն իրար, կլինեն մարզական խաղեր, զվարճալի պատումներ, շնորհավորանք-բարեմաղթանքներ, նվերի պատրաստում հենց տեղում։

Այսպիսով միջավայրը դաստիարկ-սան-ծնողների նախաձեռնությամբ կկենդանանա ու կհարստանա, իսկ ստեղծագործական գործընթացում կպահպանվի խաղային, ուրախ, մարզական, զվարթ ու խենթ մթնոլորտը։

Խմբասենյակում կունենանք Ծննդյան ծեսի օրացույց, որտեղ յուրաքանչյուրն ամեն օր կհետևի և կհաշվի, թե քանի օր մնաց իր ծննդյան ծեսին։ Երկու, երեք օր շուտ կսկսեն նախապատրաստական աշխատանքները՝ խմբասենյակը վերածելով տոնական սրահի։ Միասին կստեղծենք՝

  • գունավոր, հետաքրքիր լուծումներով տոնական գլխարկներ,
  • տոնական փուչիկներ, ժապավեններ,
  • թաղարային ծաղիկներ (նվիրելու համար),
  • կավե կրծքազարդեր, կախազարդեր,
  • ծննդյան օրվա հրավիրատոմսեր,
  • լուսանկարներով զարդարված սրահ(ծնված օրվանից մինչև այդ տարիքը),
  • տոնական սեղան՝ իր տոնական սպասքադրմամբ,
  • տոնական մթնոլորտ՝ ծննդյան պարերգերով, երգերով, գովերգերով, խաղիկներով, թռնոցիներով, բարեմաղթանքներով , մարզական խաղերով և նվերների հանձնմամբ,
  • ամեն շաբաթ իրականացվող ամսիկը  ծննդյան ծեսով  կնվիրենք հոբելյարին:

Իսկական ծննդյան նվեր կարող է լինել այդ օրը բակում ծնողի հետ պտղատու ծառ տնկելը, ամեն ծնունդի հետ մի նոր տնկի, որը կունենա անձնագիր: Ծնողի հետ կխնամենք և տարիներ անց կհամտեսենք բերքը: Բարձունքի հաղթահարումով, լողափնյա, մարզական ստուգատեսներով Ծննդյան ծես։

Չենք մոռացել մեր ամենափոքրիկ սեբաստացիներին. Մեկ տարեկան շեմը հաղթահարող ….

Նպատակը՝

Ծննդյան ծեսը՝ ուսումնական արարողակարգ

Ժամանակահատվածը՝  հունվար-դեկտեմբեր

Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ, դաստիարակներ, երաժիշտներ, տեխնոլոգներ…

  • Արևելյան դպրոց-պարտեզ՝ Աննա Հայրոյան, Ինգա Անտոնյան, Սաթեն Քարաջյան, Լիլիթ Վերմիշյան և ընկերներ
  • Արևմտյան դպրոց-պարտեզ՝  Աղավնի Վանյան, Արևիկ Ուզունյան, Մարիանա Դարբինյան, Զառա Սեդրակյան Մայրանուշ Համբարձումյան, Սեդա Թևանյան և ընկերներ
  • Հյուսիսային դպրոց-պարտեզ՝ Արմինե Եղիազարյան, Սոնա Կարապետյան, Քրիստինե Գրիգորյան, Արմենուհի Թամոյան և ընկերներ
  • Հարավային դպրոց-պարտեզ՝ Լիլիթ Առաքելյան, Ռուզան Ասատրյան, Լիլիթ Մովսիսյան, Ջուլի Ղազարյան և ընկերներ
  • Քոլեջ՝ Անահիտ Գրիգորյան, Էլյա Գրիգորյան, Անուշ Բոյնարգյան, Էմմա Տերտերյան, Գայանե Արզումանյան, Մարինե Մկրտչյան և ընկերներ

Նկարագրությունը

Ծննդյան ծեսի նախապատրաստության ընթացքում նախատեսվում է իրականացնել՝

  • երաժշտառիթմիկ թռնոցիներ-շրխկաններ, գովք,
  • մարզական-խաղային ինքնագլոր, բարձունքի հաղթահարում, չոչ,
  • այլընտրանքային քաղցր նկարչական շիլաշփոթ, որին կհաջորդի ինքնուրույն ճաշիկուտոցի մրցույթը
  • ծննդյան տորթիկ ալրաթաթախ, խմորաթաթախ քաղցր մռութիկ։

Յուրաքանչյուր օր կունենա իր հետաքրքիր անվանումը,  և մեկ տարեկանը հաղթահարող սանը կլինի գլխավոր մասնակիցը, ցույց կտա իր կարողությունները՝ փոխանցելով իր կտսեր ընկերներին։

Նվեր օրեր՝ ծննդյան ծեսով

Ամիս, օր

Երաժշտառիթմիկ ծափեր, դոփյուններ, շրխկաններ, թռնոցիներ, ճվիկներ

11։00-ից՝  Արևմտյան դպրոցի բակում կամ Վերնատանը 2-5 տարեկանների խմբով ծափեր, դոփյուններ, ռիթմիկ խաղեր, շրխկաններ, թռնոցիներ, ճվիկներ, գովքով կդիմավորենք օրվա հոբելյարին։

Ցանկը՝

Իրականացվող ծեսով խաղ- գործունեությունը կլուսաբանվի մեդիահարթակներում:

Ամիս, օր

Մարզական խառնաշփոթ

11:00-ից՝ Հյուսիսային դպրոցի բակում, մարզասրահում մարզական-խաղային ինքնագլորների շքերթ, որին կմիանա օրվա հոբելյարը՝ իր այլընտրանքային ինքնագլորով, բարձունքի հաղթահարում Հյուսիսի լանջերին, չոչի մրցույթ։

Իրականացվող ծեսով խաղ- գործունեությունը կլուսաբանվի մեդիահարթակներում:

Ամիս, օր

Քաղցր նկարչական շիլաշփոթ

11:00-ից՝ Արևելյան դպրոցի խոհանոցային հատվածում կամ բակում իրականացնում ենք օրվա հոբելյարի նկարների անհատական ցուցահանդեսը՝ նկարչական քաղցր շիլաշփոթ վերնագրով։  Երկար նկարչական թղթի վրա շաքարի փոշով և սննդային ներկերով պատրաստում ենք անվնաս գուաշներ, որով էլ հոբելյարը կստեղծի իր նկարչական գլուխգործոցները ընկերների երգերի ուղեկցությամբ, ապա կհաջորդի ինքնուրույն ճաշիկուտոցի մրցույթը։

Իրականացվող ծեսով խաղ- գործունեությունը կլուսաբանվի մեդիահարթակներում:

Ամիս, օր

Խմորաթաթախ, ալրաթաթախ

11:00-ից՝ Քոլեջի  5 տարեկանների դասվարների և մի քանի ընկերոջ հետ խանութից հոբելյարի հետ կանենք ծննդյան տորթիկի գնումներ և երգելով, ——-ագովքով (տվյալ սանի անունը կնշենք) կհայտնվենք Քոլեջի խոհանոցում, ու կսկսվի ծննդյան տորթիկի պատրաստման արարողակարգը՝ է՛լ համտես, է՛լ երգ ու պար, է՛լ խաղ, է՛լ ալրամաղ-ալրախաղ, է՛լ թաթախված թաթիկներ…։ Մեկ տարեկան շեմը հաղթահարող խոհարար հոբելյարին ասում ենք՝ ջա՜ն։

Իրականացվող ծեսով խաղ- գործունեությունը կլուսաբանվի մեդիահարթակներում:

Կից ներկայացնում եմ 5տարեկանների դասվարների առաջարկները և Ծննդյան օրացույցը

Թողնել մեկնաբանություն