Բուն բարեկենդան

Ծեսով ուսուցում մշակումը լաբորատորիայի

Ծեսի օրը՝ փետրվարի 5-11

Անցկացման վայրը՝ …
Սկիզբը՝ ժամը 11։00-ին
Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ, 5-6 տարեկաններ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր

Ծրագրում՝

Ահա եկավ հայոց ազգին օրերը,
Հանեցեք հիները, հագեք նորերը:
Բարեկենդան, փորեկենդան,
Բարեկենդան օրեր է,
Խելքս գլխես կորեր է…
Բարեկենդանը հայկական հին տոներից է: Դա հայերի ամենաուրախ տոնն է եղել: Մարդիկ երկու շաբաթ կերել-խմել են, երգել, պարել, ուրախ խաղեր են խաղացել, դիմակահանդեսներ են կազմակերպել: Այդ տոնից հետո պասն է սկսվել. մարդիկ չեն կերել այն, ինչ կենդանիներից են ստացել` յուղ, միս, ձու, կաթ, մածուն:
Բարեկենդանին փոքրերը մեծի հագուստ էին հագնում, տղաները` աղջկա, ոմանք ծաղրածու էին դառնում: Հաճախ մեկին թարս նստեցնում էին էշին, պոչը տալիս ձեռքը և ծաղրում.
-Ճամփա էշի պարոնին,
Անբեղն է գալիս, ճամփա տվեք:
Արտաքինը պիտի հնարավորին չափ ծիծաղաշարժ լիներ, դեմքերին դնում էին ծիծաղելի դիմակներ կամ մուր, ալյուր քսում, ածուխով ներկում: Երեխաները տեսարան էին ներկայացնում գյուղի կյանքից կամ խաղում էին որևէ սրամիտ սյուժե:
Բարեկենդանի հերոսներից էին ձեռնափայտին հենված ծերուկը, կուզիկ զոքանչը, հաստափոր ու ագահ տերտերը, նոզայը, փայտե ուղտը:
Տոնական օրեր, տոնական եռուզեռ
Երեխաները, դաստիարակն ու ծնողները պատրաստում են տարբեր դիմակներ (կենդանիների, թռչունների, մրգերի, բույսերի և այլն): Պատրաստում են «ուղտ խաղացնելու» համար փայտի վրա ամրացված ուղտի գլուխ`«Բարեկենդանի» կարևոր խորհրդանիշերից մեկը:

Բացի դրանից պատրաստում են`

  • երկու տիկնիկ`հարսի և փեսայի
  • Նոզայի դիմակ

Դաստիարակը կազմակերպում է փոքրիկ խաղեր, խաղ-ներկայացումներ` նշված կերպարներին ծանոթանալու, կերպարների առանձնահատկությունները ընկալելու, ասույթները սովորելու և հասկանալու համար, որ ծեսի ժամանակ իրենց անելիքն իմանան, հասկանան: Գոմշակռիվ և աքլորակռիվ են խաղում։
Դաստիարակը ինքը կարող է Մեծ տատ դառնալ, որ տոն- խաղը կազմակերպի:

Ծրագրային ընթացիկ աշխատանքներ

  •  Սկսում են տարատեսակ դիմակներ պատրաստել
  • Զվարճալի լուսանկարների ցուցահանդես՝ ուսուցիչներ, սովորողներ, ծնողներ
  •  Էլեկտրոնային նյութեր են պատրաստում՝ Բարեկենդանի, դրա կերպարների մասին
  • Համեղ կերակուրների բաղադրատոմսեր և պատրաստում
  •  Մանակախաղերի, ազգային խաղերի նկարահանումներ

Ընտանեկան նախագծեր՝

  •  Մեր մանկության խաղերը
  • Հեքիաթասաց տատ ու պապ
  • Բարեկենդանի համով-հոտով ուտելիքներ
  • Ընտանեկան ուրախ ներկայացումներ
  • Ուրախ, ծիծաղելի լուսանկարներ
  • Բարեկենդան հեքիաթի բեմականացում, ռադիոբեմադրում
  • Երգ-պարերի ուսուցում և բեմադրում

Ամփոփում

Ամփոփում

Բուն բարեկենդանի ծես.նախագիծ, ամփոփում 2021
Բարեկենդանի ծիսական խաղեր դաստիարակների հետ 2021
Բարեկենդան 2022.
Ազգային խաղեր, թռնոցիներ, ճվիկներ 2022
Նախագծերը ըստ դպրոցների 2023
Բարեկենդան. ամփոփումն` այստեղ 2023 

Ամփոփում 2024

Տյառնընդառաջ

Ծեսով ուսուցում մշակումը լաբորատորիայի

Ծեսի օրը՝ փետրվարի 14
Անցկացման վայրը՝ …
Սկիզբը՝ ժամը 11։00-ին
Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ, 5-6 տարեկաններ, ուսուցիչներ, ծնողներ, հյուրեր

Ծրագրում՝

Սովորողները խմբերում պատրաստում են հալվա, փոխինդե գնդիկներ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն: Թղթերի վրա նկարում են « չար» բառեր`  խարույկը նետելու համար: Խարույկը վառվելու է  դպրոցի բակի տարածքում: Ըստ ծիսական կարգի՝ յուրաքանչյուր մասնակից իր բաժին փայտիկը կամ ճյուղն է ավելացնում կրակին: Մինչ խարույկի իջնելը ուրախ երգ ու պարով պտտվում ենք խարույկի շուրջը: Այդ ընթացքում սովորողները , ծնողները, հյուրերը ծիսական ուտեստներ են մատուցում՝ շրջելով հանդիսականների մեջ (փոխինդ, աղանձ, ադիբուդի, գունավոր կոնֆետներ, հալվա, ընկուզեղեն):
Հյուրասիրությունը՝ երգի, պարի, բարեմաղթանքների, օրհնանքների ուղեկցությամբ:
Ռադիո թողարկում —Հարցազրույց հյուրերից

  Խաղերգեր

Պարեր.

  • Թամզարա
  • Գյովնդ
  • Կռնկավե
  • Յալի

Հետո սկսում ենք կրակի վրայով թռչելու արարողությունը, որն ուղեկցվում է ազգային երաժշտությամբ՝ երգերով, պարեղանակներով: Իսկ կրակի վերջնական մարելուց հետո մոխիրը ծիսական օրհնանքներով շաղ ենք տալիս դպրոցի այգում:

Ամփոփում

Տյառնընդառաջի ծես. նախագիծ, ամփոփում 2021
Տյառնընդառաջը՝ Հյուսիսի կրթական համայնքի հետ 2021
Տյառնընդառաջի ծես. ամփոփումն` այստեղ 2022
Տեառնընդառաջի ծեսը կրթահամալիրի 5-6 տարեկանների խմբերում 2022
Նախագծերը ըստ դպրոցների 2023
Տյառնընդառաջի ծես. փաթեթ 2023

Ամփոփում 2024

Փետրվար 2024

Ձմեռային  պարտեզ

 Փետրվար ամսվա աշխատանքային նախագծեր

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝ 
  • Հեքիաթ-ներկայացում
  • Աղայանական շարք՝
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…
  • Բակային խաղեր`….
  • Ձմեռային մարզական խաղեր`…         

Շարունակել կարդալ “Փետրվար 2024”

Մասնաժողով 31.01.2024

Ձմեռային պարտեզ

Փետրվարի օրացույց

  • Փետրվարի 1-29՝ «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Փետրվարիկ» ստուգատես
  • Փետրվարի 1-19` « Թումանյանական  օրեր»
  • Փետրվարի 7` Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը
  • Փետրվարի 11՝ Բուն բարեկենդան
  • Փետրվարի 14` Տյառնընդառաջ
  • Փետրվարի 1-29` Ձմեռային պարտեզ
  • Հունվար-դեկտեմբեր՝ Ծննդյան ծես

Սեմինարներ

  • Փետրվար 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26-ի պարապմունքներ. պարուսուցում (Լաերտ Գրիգորյան)Ամփոփումը՝ տե՛ս այստեղ։
  • Փետրվար 1, 8, 15, 22, 29-ի տիկինիկագործություն+ թատերական ներկայացում (Հասմիկ Գրիգորյան, Անի Կալպակյան)Ամփոփումը՝ տե՛ս այստեղ։ 

Կարգերի, օրացույցի, սեմինարների…. մշակումներ՝

  • Ձմեռային պարտեզի մշակում
  • կրթահամալիրի օրացույցով որոշված նախագծերի մշակում  -համակարգում
  • կրթահամալիրում աշխատող դաստիարակների, նրանց օգնականների համար մասնագիտական զարգացման պարապմունքների մշակումը և կազմակերպումը.
  • դաստիարակների նախագծերի շուրջ դիտարկումները, մշակումներ
  • դաստիարակի-դասվարի-օգնականի բլոգի ուղեցույցի մշակում
  • ծեսերի մշակում-համակարգում
  • ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպում-համակարգում
  • դաստիարակներկ հաշվետվությունների, դիտարկման թերթիկների համակարգում.
  • «Պարտեզ» ամսագրի բլոգային ու ֆեյսբուքյան էջերի սպասարկում
  • «Թումանյան օրեր», «Բուն բարեկենդան», « Տյառնընդառաջի ծես» նախագծերի մշակում-համակարգում
  • 5-6 տարեկանների ճամփորդական նախագծերի մծակում-համակարգում։

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Փետրվարիկ» ստուգատես

Հունվար ամսվա հաշվետվություն

Թումանյանական օրեր նախակրթարաններում

Թումանյանական օրեր նախակրթարաններում

Փետրվարի 1-19 

«Թումանյանական օրեր» ստուգատեսը Հովհաննես Թումանյանի մասին, նրա ստեղծագործությունները յուրացնող, ուսումնասիրող, ուսումնական օրացույցով հաստատված նախագիծ է, որն իրականացվում է ամեն տարվա փետրվար ամսին։

Նպատակը՝

«Թումանյանական օրեր» նախագիծը նախակրթարաններում, 2-5 և 5-6 տարեկանների խնամքի և զարգացման խմբերում, ընտանիքում

Խնդիրները`

  •  Թումանյանական, ֆիլմերի, հեքիաթների, թատրոն-խաղի,երաժշտախաղի, ռադիոթողարկումների ստեղծում,
  • Թումանյանի ստեղծագործություններին ծանոթանալ, բերանացի իմանալ հեքիաթ-ոտանավորները,
  • ընտանեկան կրթության կազմակերպումը՝ ընտանիքի ներգրավում նախագծին,
  • գրական ճաշակի ձևավորում ու զարգացում, ինքնուրույն մտածելու, ստեղծագործական երևակայության, բանավոր խոսքի, տեխնոլոգիական, բնագիտական, երաժշտական հմտությունների զարգացում

Թումանյանի ստեղծագործությունների հետ աշխատանք՝

  • Զրուցել հերոսների մասին /ինչպիսի՞ն են/
  • Բեմականացնել
  • Paint նկարչական ծրագրով նկարել , կավով, պլաստիլինով ծեփել հերոսներին։
  • (5 տարեկաններում)
  • Բառերի վանկատում և հեգում: (5 տարեկաններում)
  • Ոտանավորների աուդիո- ֆիլմ-ներկայացումների ստեղծում
  • Շրջիկ թատրոներ՝ մատնաթատրոններովստվերաթատրոններովոտիկաթատրոններով, հայելաթատրոնով

Սպասվելիք արդյունքներ՝

  • Թումանյանական ընտանեկան տեսանյութերի ստեղծում, հրապարակում
  • Թումանյանական ռադիոփաթեթների հրապարակում
  • Թումանյան -155. թափառումներ քաղաքով, ռադիո և տեսանյութերի ստեղծում
  • ուսումնական նյութեր, փաթեթներ
  •  ցուցահանդեսներ
  •  համերգներ
  • ներկայացումներ, բեմադրություններ
  • ընտանեկան փաթեթներ
  • Հ. Թումանայանի ոտանավորները  խաղում և նկարահանում են՝ դրանք վերածելով  ծափխաղերի, ճվիկների, հաշվերգերի, խաղերգերի:

Ստեղծագործությունների ցանկ

Թումանյանի հեքիաթները 

Թումանյանական տեքստերով երգարան

Մուլտֆիլմեր՝

Ընտանեկան նախագիծ՝

  • Թումանյանի ստեղծագործություններից հեքիաթասաց հայրիկները, մայրիկները ընտրում են հեքիաթները, ընթերցում, դերերով խաղում, ծեփում…

Նախատեսվում են ուսումնական ճամփորդություններ՝

  • Թումանյանի տիկնիկային թատրոն
  • Թումոյի այգի

Ուսումնական ճամփորդությունից առաջ, դաստիարակները  հետազոտում են տարածքը, մի փոքրիկ տեղեկություն հավաքում սպասվելիք տիկնիկային հեքիաթ-ներկայացման մասին, զրուցում, խոսում դերասանների հետ (ինչպես են ստեղծվել տիկնիկները, ինչ երաժշտություն են նեռառել հեքիաթ-ներկայացման մեջ, որ փողոցի վրա է գտնվում տիկնիկայինը, և քանի ներկայացում ունեն Հովաննես Թումանյանից, որն է ներկայացումներից ամենաառաջինը, ամենա սիրելին, ինչ լուսային և ձայնային էֆեկտներ են կիրառում, քանի օր կամ ամիս է պետք հեքիաթը բեմականացնելու համար, չե՞ն լինում շփոթմունքներ, օրինակ՝ խառնեն հեքիաթը մոռանան տեքստը, և ինչպես են դուրս գալիս նման իրավիճակներից):

Թափառումներ դաստիարակների, ուսանողների սեմինար-պարապմունքին Թումոյի այգում և Թումանյանի տիկնիկային թատրոնում: 

  • Թումանյանական ընթերցումներ,
  • Թումանյանական խաղերգեր,
  • Նռանե պարային ակումբի ելույթ
  • Հարցազրույց-քննարկում Թումանյանի տիկնիկային թատրոնում

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Փետրվարիկ» օրացույց-ամփոփում

Ծրագրում`

Ամփոփում՝

Ընտանտանեկան նախագծեր` Թումանյանն ընտանիքում 2021 
Թումանյանական օրերի փաթեթ 2021
Թումանյանական օրեր նախակրթարանում և ընտանիքում. ամփոփումն՝ այստեղ 2022
Թումանյանական օրեր նախակրթարանում և ընտանիքում. ամփոփումն՝ այստեղ 2023

Ամփոփում 2024

Քոլեջի ուսանողների փաթեթներ. 2, 3-րդ կուրս

«Փետրվարիկ». 5-րդ շաբաթ

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Օրածեսիկը կազմակերպվում է շաբաթվա բոլոր օրերին, իսկ ծննդյան ծեսերի ժամանակ Օրածեսիկը կնվիրվի տվյալ հոբելյարին։ Յուրաքանչյուր դպրոց ունի իր ֆիքսված օրերը։  5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:   

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց​-պարտեզների, Քոլեջի 5 տարեկաններ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներ, Քոլեջ, այգիներ, բակեր, պուրակներ․․․

 Փետրվարի 26- մարտի 1.«Ինքնաշեն թաղարներ». բնագիտատեխնոլոգիական ստուգատես։

Նախագծերը և ամփոփումները՝ ըստ դպրոցների

«Փետրվարիկ». 3-րդ շաբաթ

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Օրածեսիկը կազմակերպվում է շաբաթվա բոլոր օրերին, իսկ ծննդյան ծեսերի ժամանակ Օրածեսիկը կնվիրվի տվյալ հոբելյարին։ Յուրաքանչյուր դպրոց ունի իր ֆիքսված օրերը։  5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:   

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց​-պարտեզների, Քոլեջի 5 տարեկաններ
Սկիզբը՝ 11:00
Վայրը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներ, Քոլեջ, այգիներ, բակեր, պուրակներ․․․

 Փետրվարի 12-16  «Թումանյանական մեդիաայբբենարան». մեդիատեխնոլոգիական ստուգատես

Նախագծերը և ամփոփումները՝ ըստ դպրոցների

«Փետրվարիկ». 4-րդ շաբաթ

Ամենամսյա «Օրածեսիկ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Օրածեսիկը կազմակերպվում է շաբաթվա բոլոր օրերին, իսկ ծննդյան ծեսերի ժամանակ Օրածեսիկը կնվիրվի տվյալ հոբելյարին։ Յուրաքանչյուր դպրոց ունի իր ֆիքսված օրերը։  5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:   

«Օրածեսիկ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Հունվարիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց​-պարտեզների, Քոլեջի 5 տարեկաններ
Սկիզբը՝ 12:00
Վերադարձը՝  14:00
Վայրը՝ Հենրիկ Մալյանի անվան կինոդերասանի թատրոն

Փետրվարի 21 «Ճամփորդում ենք Թումանյանով» ճամփորդական-ընթերցողական ֆլեշմոբ-ստուգատես․ տեխնոլոգիական ստուգատես

Նախագծերը և ամփոփումները՝ ըստ դպրոցների

Հունվարի հաշվետվություն

2023-2024 ուսումնական տարի

FB_IMG_1705689014736

2-5տարեկանների լաբորատորիա.
2024 ուստարվա հունվար ամսվա կատարած աշխատանքներ՝

Աշխատանքային նախագծեր և հաշվետվություն    

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Դեկտեմբերիկ» օրացույց-ամփոփում

Հունվարիկ 2024

Ծրագրում`

Նախակրթարանի օրացույց. հունվար

  • Ձմեռային պարտեզ
  • Հունվարի 5`  Սուրբ Ծնունդ. Ուսուցչի լույս
  • Հունվարի 3-31՝ Ամենամյա բաց հանրակրթական բաց ստուգատես
    • Հանրակրթական Դիջիթեք 2024. թվային, տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցման  նախագծերի և մեթոդների
    • Բնագիտության և տեխնիկական ստեղծագործության
    • Ձմեռային մարզական խաղեր
    • Ձմեռային ազգագրական փառատոն
  • Փետրվարի 1՝ Ղափամային համայնքային ծես
  • Հունվար-դեկտեմբեր՝ Ծննդյան ծես

Դաստիարակների լաբորատորիա. սեմինարներ-հաշվետվություն

Կարգերի, օրացույցի, Պարտեզ ամսագրի, ․․․ համակարգում-մշակումներ՝

Ձմեռային ստուգատեսների մշակում-համակարգում

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Հունվարի ամփոփում

2-4 և 5 տարեկանների հունվար ամսվա հաշվետվություն

Ըստ դպրոցների

Արևմտյան դպրոց պարտեզ՝

Արևելյան դպրոց պարտեզ՝

Շարունակել կարդալ “Հունվարի ամփոփում”