Փետրվար 2024

Ձմեռային  պարտեզ

 Փետրվար ամսվա աշխատանքային նախագծեր

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում։  Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, բուժքույրը ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:   Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
    Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Ձմեռային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Բնագիտական գործունեություն…
  • Տեխնոլոգիա…
  • Այլընտրանքային նկարչություն…
  • Երգեր՝ 
  • Հեքիաթ-ներկայացում
  • Աղայանական շարք՝
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`…
  • Բակային խաղեր`….
  • Ձմեռային մարզական խաղեր`…         

Փետրվար ամսվա աշխատանքային նախագծերը ըստ դպրոցների. 

Արևմտյան դպրոց պարտեզ՝

Արևելյան դպրոց պարտեզ՝

Հյուսիսային դպրոց պարտեզ՝

Հարավային դպրոց-պարտեզ՝

Քոլեջ՝

5 տարեկանների դասվարների աշխատանքային նախագծերը ըստ դպրոցների


5 տարեկանների օգնականների աշխատանքային նախագծերը ըստ դպրոցների

Օրացույց

Սեմինարներ

  • Փետրվար 2, 5, 9, 12, 16, 19, 23, 26-ի պարապմունքներ. պարուսուցում (Լաերտ Գրիգորյան)Ամփոփումը՝ տե՛ս այստեղ։
  • Փետրվար 8, 15, 22, 29-ի տիկինիկագործություն+ թատերական ներկայացում (Հասմիկ Գրիգորյան, Անի Կալպակյան)Ամփոփումը՝ տե՛ս այստեղ։ 

«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Փետրվարիկ» ստուգատեսի օրացույց

Ձմեռային պարտեզ

«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:

  1. Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  2. Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
  3. Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
  4. Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
  5. Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
  6. Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
  7. Ձյան մեջ թաքցնենք և փնտրենք Ձմեռ պապի քիթիկը, պարկը…
  8. Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
  9. Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
  10. Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
  11. Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝ սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:

Թողնել մեկնաբանություն