Վերապատրաստում

«Գարնանային պարտեզ, Ծառզարդար-Զատիկ»  նախագիծ։

Բովանդակություն

Հեղինակային կրթական ծրագրով ստեղծված բաց միջավայր,
նախադպրոցական խմբերում իրականացվող աշխատանքային նախագծեր.

  • հիգիենա-ինքնուրույնություն
  • սննդի կազմակերպում (նախաճաշ, ճաշ)
  • մարզական պարապմունքներ
  • տեխնոլոգիական գործունեություն
  • երաժշտական խաղեր
  • պար, թատրոն
  • դաստիարակի բլոգը՝ որպես ուսումնական գործիք
  • դաստիարակի ընթերցարան

Աշխատակարգ          

  • «Ծաղկունքի բաց դպրոցի» դաստիարակ՝ Արմինե Հարությունյանը կվերապատրաստվի կրթահամալիրի  Քոլեջի 5տարեկանների  խմբերում:

 Մարտի 31

10:00-10:30`  ընդունելություն Քոլեջում, գրանցում,  ընդհանուր պարապմունքի մասնակցություն, վերապատրաստման ծրագրի ներկայացում՝ mskh.amկրթահամալիրի հիմնադիր տնօրենի մանկավարժական բլոգմեդիագրադարան, «Դպիր»«Բարեկամություն» ճամբար2-5 տարեկանների դաստիարակների լաբորատորիա՝ դաստիարակների բլոգներով (Նելի Արղության)

10:30-13:00՝ նախադպրոցական խմբի՝ շաբաթվա նախագծին մասնակցություն, այդ թվում նաև երաժշտության, տեխնոլոգիայի պարապմունք խմբում, նախաճաշ-ճաշ
11։00-12։00՝ Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատես
13։30-14։30` տեխնոլոգիա Թերեզա Թումանյանի հետ

Ապրիլի 1

10:00`  ընդունելություն Քոլեջում,

10:30 -13։30՝ նախադպրոցական խմբի՝ շաբաթվա նախագծին մասնակցություն, այդ թվում նաև երաժշտության, տեխնոլոգիայի պարապմունք խմբում, նախաճաշ-ճաշ (Ծառզարդար-Զատիկ)
14։00-15։00՝
պարատուն Լաերտ Գրիգորյանի հետ
15։15`
Ուրբաթ-համերգ

Վերապատրաստման ընթերցարան

Մանկավարժական մոտեցումներ.«Աիդա Պետրոսյան» փաթեթ

Քոլեջի աշխատանքային խմբերի ծրագրերը

«Ծաղկունքի բաց դպրոցի» նախակրթարանի օրացույց

Բլեյան կրթական ցանցով հեղինակային կրթական ծրագրի համագործակցության նախագիծ  Գեղարքունիքի մարզի Ծաղկունք համայնքի մանկապարտեզի, ծնողական համայնքի հետ։
Կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի  խմբերը ներկայանում են նախապես հրապարակված նախագծերով։

«Ծաղկունքի բաց դպրոցի» նախակրթարանի օրացույց

Գործունեության ձևերը

  • վերապատրաստումներ ֆիզիկական միջավայրում
  • առցանց բլոգավարություն, նախագծերի քննարկում
  • փոխադարձ այցեր, նախագծային խմբերով աշխատանք

Գործունեության ուղղությունները․

  • ՏՀՏ հմտություններ․ բլոգ
  • ուսումնական օրացույց
  • երաժշտական գործունեություն
  • ուսուցում ծեսով
  • տեխնոլոգիական գործունեություն
  • մարզական գործունեություն
  • սաների ինքնավարություն, ինքնուրույնություն
  • նոր խմբասենյակի ձևավորում
  • նախակրթարանի ծրագիր
  • ստուգատեսներ

Նախատեսվում են աշխատանքային փուլերն ամփոփող հավաքներ, որտեղ կներկայացվի իրականացված աշխատանքի արդյունքները, առաջարկներ։

Ծառզարդար-Զատիկ դպրոց-պարտեզը ծեսի բաց լաբորատորիա

«Ծառզարդար-Զատիկ դպրոց-պարտեզը ծեսի բաց լաբորատորիա» նախագիծ

Օրը՝ 14 ապրիլ 

Վայրը՝ Գեղարքունիքի մարզ, «Ծաղկունք բաց դպրոց» նախակրթարան

Ժամը՝ 09։00-17։00

Համակարգող՝ դաստիարակների լաբորատորիա

Նախագիծ. ԾառզարդարՀարության (Զատիկի) ծես

Նպատակը`

  • ազգային մշակույթի յուրացում-տարածում
  • ազգային ժառանգության փոխանցում,
  • ծանոթացում «Իմացումի հրճվանք» ծրագրին, կրթահամալիրի ուսուցման մեթոդներին և միջոցներին,
  • ծեսով ուսուցում,
  • Կոմիտասի երգերին, մշակումներին, բանաստեղծություններին:

Խնդիրներ`   Շարունակել կարդալ “Ծառզարդար-Զատիկ դպրոց-պարտեզը ծեսի բաց լաբորատորիա”

Ծառզարդար-Զատիկ

Ծառզարդար-Զատիկ

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով:  Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում  շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել  ու ճոճվել, խնոցի են հարել: Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ:  Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ:  Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը  գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»Շարունակել կարդալ “Ծառզարդար-Զատիկ”

Սեմինար

Պարուսուցում 

Ապրիլի 1, 4, 8, 11, 15, 18, 22, 25, 29-ի պարապմունքներ
Ժամը՝ 13։30-14։30,  վայրը՝ Մայր դպրոց. «Լիսիցյան» պարասրահ-լաբորատորիայում։

Պատասխանատու՝ Լաերտ Գրիգորյան
Լուսաբանող՝ Անուշ Ավետիսյան

Ծրագրում՝      Շարունակել կարդալ “Սեմինար”

Ապրիլիկ

Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների գործունեության արդյունքների ներկայացումն է:

Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:       Շարունակել կարդալ “Ապրիլիկ”

Մասնաժողով 29.03.2022

2-5տարեկանների լաբորատորիա.
2022 ուստարվա մարտ ամսվա կատարած աշխատանքներ՝

Աշխատանքային նախագծեր և հաշվետվություն    

Շարունակել կարդալ “Մասնաժողով 29.03.2022”

«Մարտիկ». 4-րդ շաբաթ

Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:        

«Ամսիկներ» ստուգատես
«Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների «Մարտիկ» ստուգատես

Մասնակիցներ՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց​-պարտեզների, Քոլեջի 5 տարեկաններ   

Սկիզբը՝ 11:00

Վայրը՝ Արևելյան, Արևմտյան, Հյուսիսային, Հարավային դպրոց-պարտեզներ, Քոլեջ

Մարտի 24` «Հեքիաթախաղեր ռոդարիական հնարքներով». մայրենի խոսքի, ստեղծականության ստուգատեսպատասխանատու՝ Անահիտ Գրիգորյան և ընկերներ։   Շարունակել կարդալ “«Մարտիկ». 4-րդ շաբաթ”

Ձմեռային պարտեզ. տեղեկանք

Նելի Արղության
2022թ  Ձմեռային պարտեզ․(դեկտեմբեր, հունվար, փետրվար) աշխատել եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում որպես լաբորատորիայի ղեկավար.
Ուսումնական բլոգ
Լաբորատորիայի բլոգ

Դեկտեմբեր-փետրվար ամիսների աշխատանքային նախագծերը

Դեկտեմբեր-փետրվար ամիսների հաշվետվություն

Դեկտեմբեր-փետրվար. ծեսեր- նախագծեր-մշակումներ

Լաբորատորիայի սեմինարներ, կլոր սեղան-հավաքներ

Մասնաժողով

Դաստիարակների Ձմեռային պարտեզ. Տեղեկանքներ

  1. Աննա Հայրոյան
  2. Արևիկ Ուզունյան
  3. Մարգարիտ Հեքիմյան
  4. Մարիանա Դարբինյան
  5. Աստղիկ Գրիգորյան
  6. Աղավնի Վանյան
  7. Անուշ Ավետիսյան
  8. Սոնա Կարապետյան
  9. Գոհար Հարությունյան
  10. Արմինե Եղիազարյան
  11. Աննա Զաքարյան
  12. Ինգա Անտոնյան
  13. Անուշ Բոյնարգյան
  14. Հասմիկ Հարությունյան
  15. Լիլիթ Հովհաննիսյան
  16. Սիրանուշ Իսկանդարյան
  17. Լիլիթ Առաքելյան
  18. Վարդ Օսիպովա
  19. Սեդա Գևորգյան
  20. Արմենուհի Ամիրյան
  21. Նարինե Մակարյան
  22. Էլինա Հակոբյան
  23. Անի Մարտիրոսյան
  24. Գայանե Արզումանյան
  25. Սոնա Ավետիսյան 
  26. Էմմա Տերտերյան

Լրամշակվում է

Տուն- պարտեզի մոդել

Նախագծային խումբ

Աշոտ Բլեյան, «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի հիմնադիր-տնօրեն
Նառա Նիկողոսյան, կրթահամալիրի Արևելյան դպրոց-պարտեզի ղեկավար
Նելի Արղության, 2-5 տարեկանների լաբորատորիայի ղեկավար
Կարինե Մացակյան, դիզայներ-նախագծող
Անի Ղազարյան, դաստիարակ (կամավոր)

Նպատակը՝

2-5 տարեկան երեխաների համար  Ծաղկունք գյուղում «Դար» հիմնադրամի միջոցներով ստեղծել «Գագարին» նախագծի գյուղական տուն-պարտեզի նոր մոդել, որտեղ ապրում են ստեղծագործելով ու ստեղծելով իրենց միջավայրը։ Մեծանալ, թերևս, նշանակում է նախ՝ սովորել ամեն ինչ անել ինքնուրույն: Տուն-պարտեզի ստեղծմանը և գործունեությանը ներկայացվող մանկավարժական սկզբունքները 1․Բակ-պարտեզ (նկարագրությունը՝ ստորև) — Պտղատու ծառեր — Երկու արծաթափայլ եղևնի (Տնակից՝ արևելք, արևմուտք) 2․ Շենքը՝ մեկ հարկ, տեղակայված բակի մեջտեղում -տանիք-վերնատուն, -բուխարի — ներքին միջավայր՝ առանց դռների ու միջնապատերի

-դուրս նայող պատերը՝ թափանցիկ -Էկո ճաշացանկ

Կազմակերպումը

Մինչև 20 սան ունեցող տուն-պարտեզը կազմակերպվում է Ծաղկունքում ընտրված տանը՝ հեղինակային մանկավարժության լաբորատորիայի մշակումով, որպես այլընտրանքային ծրագիր՝ որոշված «Նախադպրոցական կրթության մասին» ՀՀ օրենքով։

«Դար» հիմնադրամը հոգում է նոր մոդելի ստեղծման, պահպանության ծախսերը։

Նկարագիր

Երեխայի զարգացումը ամբողջական շարունակական ընթացք է: Միջավայրը խթանում է զարգացման գործընթացը: 2-5 տարեկան երեխայի զարգացման կազմակերպման կարևոր նախապայմանը զարգացնող միջավայրի ապահովումն է: Այն բավարարում է երեխայի հետաքրքրությունները, ապահովում է նրա անվտանգ գործունեությունը, առողջ կենսագործունեությունը: Քանի որ երեխան էլ, նրա զարգացման ընթացքն էլ, հետևապես` միջավայրն էլ մեկն են, ուրեմն՝ տուն-պարտեզը տան, ընտանիքի, բակի հետ ամբողջություն է, տուն-պարտեզում իրար են հաջորդում գործունեության կազմակերպման ամենատարբեր բնական ձևերը: Միջավայրը խնամողները, զարգացնողներն են սան, դաստիարակը, ծնողը, տատիկ-պապիկները: Երեխայի զարգացման կազմակերպման լավագույն մոդել է նոր տիպի տուն-պարտեզը, որտեղ գործելու է 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խումբ։

Բակ-պարտեզի մոդելը բաղկացած է բակ-պարտեզից և տնակ-պարտեզից։

1․Բակ-պարտեզ, որտեղ կան՝

· անցակապատ, խնամված կանաչ տարածք (ջերմոց-լաբորատորիա)

· բացօթյա քնի-թատերական հարթակ

· ցեխային, ավազային, ջրային, կավային հարթակներ

· հնագիտական պեղումների անկյուն

· փոքրիկ ագարակ

· փայտամշակման կենտրոն

· բացօթյա խոհանոց

· թոնրատուն

· խարույկազրուցարան

· լվացքատուն

· լողավազան

· հեծանվաուղի, վազքուղի

Բակ-պարտեզը ընդարձակ, կանաչ տարածք է, որը մշակում և խնամում են սաները: Սանն իր միջավայրի պարտիզպանն է: Բացօթյա տուն-պարտեզի միջավայրն առանց ցանկապատերի է՝ բաց, կանաչ լանջերով, ոռոգման և խմելու ջրի համակարգով։ Բակ-պարտեզի խնամված է, կոկիկ՝ պտղատու ծառերով, բույսերով, խնամված, խոտածածկ տարածքով: Սանը մշտապես մասնակից է պարտեզի խնամքի աշխատանքներին: Բակ-պարտեզի աշխատանքային մի մասը տնկարանն է: Տնկարանն էլ` որպես ամողջական կրթական միջավայրի բաղկացուցիչ, կենդանի լաբորատորիա է։ Սաների բնագիտական գործունեության տարածքում առկա են անհրաժեշտ այգեգործական գործիքներ` ցնցուղ, բահ, փոցխ, դույլեր, խոտհնձիչներ, աշնանային տերևների փոշեկուլ… Գարնանային և աշնանային ծառատունկերի ժամանակ սաները ծնողների հետ մասնակից են դառնում որևէ օղակի, հատվածի ստեղծմանը՝ ծաղիկների պուրակ, այգու հիմնում: Կարևոր է նրանց անմիջական շփումը հողի հետ, երբ հայրիկի կամ մայրիկի հետ փխրեցնում են հողը, փոս փորում, տնկում միասին ընտրած տնկին, ջրում:

Ստեղծում են նաև իրենց ջերմոցները, ցանում կարտոֆիլ, լոլիկ, կաղամբ, կանաչիներ և այլն:

Բացօթյա քնի-թատերական հարթակ, որը կկիրառվի նաև որպես թատերական հարթակ` ստվերային թատրոն- ներկայացումներ խաղալու, հրճվելու, ստեղծագործելու համար: Հարթակ, որի վրա կլինի մարզական, փափուկ գորգ, սպունգներ և անձրևապաշտպան ծածկեր: Բացօթյա քուն՝ օրորներով կամ բնության երաժշտությամբ՝ թռչունների, ծառերի, քամու ձայների համադրությամբ:

Ցեխային, ավազային, ջրային, կավային թերապիաների համար նախատեսված անկյուններ՝ համալրված աշխատանքային գործիքներով՝ ռետինե, անձրևային ճտքավոր կոշիկներ, անձրևային թիկնոցներ, բահեր, ձագարներ, ցնցուղներ, չափիչ բաժակներ, գդալներ, մաղեր, քամիչներ, խաղալիք բեռնատար մեքենաներ, տրակտորներ, քարեր, ձկնորսական կարթեր, խողովակներ, սպունգեր, կաթոցիկներ՝ քաղաքներ, ամրոցներ, գետեր, աշտարակներ կառուցելու, քանդելու ու նորից սարքելու համար, ավազի վրա քայլելու, վազելու նպատակով և այլն։

Հնագիտական պեղումների անկյուն-լաբորատորիայում փոքրիկ հնագետները կհայտնաբերեն, կբացահայտեն և կապրեն իմացումի հրճվանք: Հողի մեջ փորած և պահված հին իրեր, ոսկորներ, խաղալիք դինոզավրեր, աշխատանքային գործիքներ՝ ձեռնոցներ, ակնոցներ, բահեր, խոզանակներ, խաշորացույց, մագնիս, թափանցիկ տոպրակներ, փետուրներ, կավիճ, ներկանյութ… Փոքրիկ ագարակ՝ իր բնակիչներով (հավ, ճուտ, աքաղաղ, նապաստակ, շուն, կրիա, ծովախոզուկ, ձկներ, մեղուներ….)։ Սաները կզբաղվեն նրանց խնամքով, հոգ կտանեն, կկերակրեն, կխաղան, կսովորեն․․․

Փայտամշակման կենտրոնում սաները կօգտագործեն իրական գործիքներ՝ ավելի փոքր տարբերակով: Պահարանում կլինեն տարբեր գործիքներ և նյութեր՝ մուրճեր, սղոցներ,

մեխեր, պտուտակահաններ, փոքրիկ տախտակներ, սեղմիչներ, սոսինձ, ներկ, խոզանակ, այլ պարագաներ։

Բացօթյա խոհանոցն իրական «տուն-տունիկ է»՝ իրական ափսեներով, բաժակներով, շերեփներով, կաթսաներով, խոհանոցային այլ գործիքներով։ Բաց խոհանոցում ժրաջան մեղուները, ափսե-գդալ հաշվելով, աթոռները ուղղելով, միրգ- բանջարեղենը լվանալով, կտրատելով, համեմատելով, համտեսելով, հետազոտելով միրգ -բանջարեղենի կորիզներն ուսումնասիրելով, բլբլալով կսպասքադրեն սեղանը: Համեղ թխվածքներ ու աղցաններ կպատրաստեն: Բացօթյա խոհանոցում առկա են անհրաժեշտ աշխատանքային գործիքներ և տեխնիկա՝ լվացարան, հարիչ, քերիչ, ջեռոց, գազօջախ։

Թոնրատունը կունենա հաց թխելու պարագաներ՝ գրտնակ, տախտակներ, բատատ։ Սաները ալյուր կմաղեն, խմոր կհունցեն, կգրտնակեն, կթխեն տարեգաթա, լավաշ, ավանդական այլ թխվածքներ, իսկ այդ ամենին կմիանան ծիսական երգն ու պարը, ազգային, բակային, ծիսական խաղերը։ Թոնրատանը կլինի երկանք՝ ցորեն աղալու համար, խնոցի, երկրագործական այլ գործիքներ։

Խարույկազրուցարանը գտնվում է բակում։ Այն խարույկ վառելու տարածք է, որտեղ շրջանաձև կնստեն և խարույկի շուրջ հետաքրքիր զրույց- քննարկումներ կունենան՝ փռի համեղ կարտոֆիլը տեղում պատրաստելով (կարտոֆիլը կարող է լինել նրանց ցանած-աճեցրացը), իսկ կրակը մարելուց և սառչելուց հետո մի լավ մրոցի խաղալու համար կծառայի:

Լվացքատուն Ընդհանրապես լվացք անելը սաների համար ամենահավես ու ամնասիրելի խաղերից մեկն է։ Ցանկացած լացող սան անմիջապես մոռանում է լաց լինելը, երբ տալիս են մի կտոր օճառ, թասիկ, ջուր և թողնում, որ երևակայի ու սկսի ինքնամոռաց տրորել շորերը,

ապա թափահարի ու սիրուն, մեծից փոքր կամ ըստ գույների՝ փռի լվացքը՝ ամրակների հետ կռիվ տալով:

Լողավազան

Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը: Շահագործումից հետո լողավազանը ծածկվում է հաամապատասխան ծածկոցով, առավոտյան՝ բացվում: Լողավազանից օգտվելուց առաջ և հետո սաները ցողվում են ցնցուղի տակ: Լողավազանը միայն լողալու համար չէ: Նրա շուրջ հավաքվում է ամառային լողափը՝ սաների լողափնյա գործունեությունը կազմակերպող անհրաժեշտ գույք, պարագաներ, նյութեր, համապատասխան սեղան-աթոռներ, ճոճանակներ, սահարաններ…

Հեծանվաուղի-վազքուղի

Բակ-պարտեզում կան սանի ֆիզիկական ակտիվությունն ապահովող պայմաններ՝

· մարզահրապարակ-հեծանվահրապարակ-խաղահրապարակ, որը ձմռանը որպես սահադաշտ կծառայի,

· վազքուղիներ,

· ամռանը՝ ամառային լողափ՝ բաց լողավազանով, ցնցուղով, հիգիենիկ պարագաներով, հովանոցներով, ամառային բացօթյա քուն` հակաբացիլ նանիկներով և անվտանգ միջավայրով, ամառային գործունեության տարբեր միջոցներով, հեծանվով, ինքնագլորով, ավազե խաղա-մարզական տարածքով։

2․ Տնակ-պատեզ

· մեկհարկանի տնակ՝ բակ-պարտեզի մեջտեղում՝ ներսում առանց միջնապատերի ու դռների, բայց թեթև-թափանցիկ միջնորմներով

· խոհանոց

· կերպարվեստի արվեստանոց

· մարզասրահ

· դիդակտիկ խաղերի սրահ

· թատրոն-ստուդիա

· երաժշտական սրահ

· բնագիտական փորձասրահ

· բուժկետ

· տանիք-վերնատուն

· սանհանգույց

· հանդերձարան

· սննդի և տնտեսական նյութերի սրահներ (մառան)

2-5 տարեկանների համար ազատ շարժվելու հնարավորությունը ֆիզիոլոգիական պահանջ է և կարևոր պայման՝ նրա ֆիզիկական և մտավոր զարգացման համար: Տնակ-պարտեզի միջավայրն ունի՝

· լուսավոր տարածք, ջերմային համապատասխան ռեժիմով՝ 18 աստիճանից ոչ ցածր, տեխնիկական միջոցներով ապահովված տարածք,

· ավելորդ պատերից, իրերից ազատ տարածություն, որտեղ ամեն ինչ հարմար է ավագների ու կրտսերների ընդհանուր և անհատական գործունեության համար,

· բաց և թափանցիկ աշխատասենյակ-լաբորատորիա, որտեղ ներսն ու դուրսը շարունակում են իրար՝ անցանկապատ բակ-պարտեզից- թափանցիկ սրահներ։

Տնակ պարտեզի միջավայրի նկարագրություն

Տնակ-պարտեզը բարեկարգ, լուսավոր, հեշտ օդափոխվող, ջերմային համապատասխան ռեժիմով, ընդարձակ տարածք է, որտեղ ապահովված է սաների ազատ տեղաշարժը, որտեղ կա երկու սանհանգույց՝ հիգիենայի անհրաժեշտ միջոցներով, սաների ֆիզիկական առանձնահատկություններին հարմար գույք, լվացարան, մշտական ջուր, հայելապատ տարածքներ, հիգիենայի պարագաներ (թղթե մեկանգամյա օգտագործման սրբիչ, լվացվելու պարագաներ, մաքրելու միջոցներ, բաժակներ) թվային միջոցներ` հեռուստացույց, անլար համացանցային կապ, անհրաժեշտ ծրագրերով ապահովված համակարգիչ, ֆոտոխցիկ-տեսախցիկ-բջջային հեռախոս, որը ծառայում է որպես գործիք՝ լուսանկարելու, ուղիղ եթերների, լուսաբանման համար, դաստիարակի հանդերձարան, պահարաններ՝ նոթբուք-նեթբուքների անձնական իրերի համար: Կան փափուկ, թեթև, դյուրաշարժ ներքնակներ, որոնց վրա կարելի է գլուխկոնծի տալ, թավալվել, դրանցով լաբիրինթոս կառուցել, վրան անկողնային սպիտակեղեն փռել և քնել: Թափանցիկ խմբասենյակն իր գործունեությամբ այլ է. այս ձևաչափով ամեն ինչ տեսանելի է՝ առանց ներս մտնելու, թաքցնելու ոչինչ չկա:

Խոհանոց-լաբորատորիա։ Թափանցիկ, ստեղծագործելու և երևակայելու այս բաց միջավայրը ամենահավեսն է 2-5 տարեկանների խմբասենյակում՝ որպես սաների տեխնոլոգիական, բնագիտական, մաթեմատիկական զարգացման միջավայր: Ամենահարուստ, ամենահետաքրքիր, ամենամեծական, ամենահրճվելու… հարուստ կենցաղային տեխնիկայով՝ ջեռոց, ջրատաքացուցիչ, հարիչներ, տարատեսակ սպասք, պահարաններ, կտրիչներ, կշեռք, խոհանոցային տեխնիկա, սպասք, կտրատախտակներ, գրտնակներ, հյութաքամիչ, սայլակներ, որոնցով սնունդը կտեղափոխեն խմբասենյակ, ինքնասպասարկման համար հատկացված սեղան, որտեղ հասանելի և ցուցադրված կլինի սնունդը, և սաներն ինքնուրույն ընտրված սնունդը սկուտեղներով կտեղափոխեն,

կսնվեն, ավարտելուց հետո կհավաքեն տարածքը: Կկտրատեն և կպատրաստեն զանազան ուտեստներ, աղցաններ, հյութեր, մրգային և բանջարեղենային կերպարներ՝ վերածելով խոհանոցը կերպարային թատրոնի, կկշռեն, կհամեմատեն, կլվանան ու կդասավորեն ափսեները (ղափամա, փոխինձ, հալվա, տարեգաթա, մարդահացիկ, լավաշթխիկ, թթուդրիկ, ծիսական ուտեստներ, երգ ու պար)։

Կերպարվեստի արվեստանոցում առկա են սաներին հասանելի, տեսանելի տեղում դրված ներկեր, վրձիններ, մոլբերտներ, մկրատներ, թղթեր, սեղան-աթոռներ… Կան աշխատանքային գոգնոցներ, կավով, պլաստիլինով, խմորով ծեփելու աշխատանքային գործիքներ, նաև կինետիկ ավազ, ալյուր, աղ՝ համապատասխան արկղիկ-սեղանիկներով։

Մարզասրահն իսկական ստեղծական միջավայր է, որտեղ բացի մարզվելուց կանցկացվեն զանազան (ազգային-մարզական) շարժուն խաղեր, նաև ռոդարիական` ինքնաբուխ, հանպատրաստից: Առկա են անհրաժեշտ պարագաներ`մարզական գորգ, օղակ, բուլավա, գնդակ, պարան, թունել, ինքնագլոր, սեղան, աթոռ, որոնք կծառայեն որպես մարզագույք:

Առանց մահճակալների խմբասենյակի 144 քմ տարածքի 30 քմ հատվածը կառուցված է այնպես, որ 2-5 տարեկանը ինքնուրույն բարձրանա, հասնի քնի հարթակին, որը բացի քնելուց նախատեսված է և՛ մարզական, և՛ պարային, և՛ այլ գործունեության համար։ Կան առանց շքեղ վարագույների, թափանցիկ վիտրաժներ, որտեղից տեսանելի է բակը, և մինչև քնելը սանը կարող է դիտարկել բնության փոփոխվող երևույթները։ Քունն էլ սաների համար վերածվում է ծես-պարապմունքի:

Դիդակտիկ խաղերի սրահում առկա են տարբեր սյուժետային, խաղային հավաքածուներ, լեգոներ և խաղալիքներ, նաև խաղադարան՝ ինքնաշեն խաղերով ու խաղալիքներով:

Թատրոն-ստուդիա։ Ընթերցասրահ, ֆիլմերի դիտման, տիկնիկային-ստվերային թատրոնների սրահներ՝ խոսափողով, հեշտ ձևափոխվող և տեղափոխվող շիրմաներով, հայելիներով, սավաններով, տիկնիկներով և դիմակներով:

Երաժշտական սրահ, որտեղ ոչ միայն երգ ու պար են սովորում, այլև խումբը գործում է որպես բազմաժանր համույթ՝ «Շրխկան»: Լիքը շրխկաններ՝ ծափ ու ծլնգոցով, ազգային երգով, խաղիկներով, ճվիկներով, ռիթմիկայով, ինչպես նաև՝ դաշնամուր, շրխկաններ, մետալաֆոն, շվիներ, դափեր, սրինգներ… Կստեղծագործեն և կերևակայեն, մարմինը կօգտագործեն որպես երաժտական գործիք ծափերի, դոփերի թռիչքի միջոցով, շրջապատի իրերը, քարերը, փայտերը, գդալները, կաթսաների կափարիչները, ավելը, փոշեկուլը, հարիչը կդառնան գործիքներ։ Խմբասենյակում կա երաժշտական գործիքների հատված, որը կոչվում է երաժշտական պատ: Այն շարժական է։ Պատին փակցված են զանազան նվագարաններ: Նվագարանների մի մասը ամրացված է, մի մասը դրված է սաներին հասանելի մասում, մի քանիսը խմբասենյակի տարբեր մասերում շաղ են տված, առաստաղից առաձգական թելով կախված են… Նվագարանները տարբեր չափերի և տիպերի են՝ թմբուկներ, դափեր, գդալներ, փայտե և երկաթե շրխաններ, կոպալով թմբուկ, կարկաչա, չխկչխկան, ճռիկ, զանգակներ, շվի, շրթհարմոն, դաշնամուր և այլն (ինքնաշեն երաժշտական գործիքներ՝ ստեղծված սաների ձեռքերով)։

Բնագիտական փորձասրահ, որտեղ սաները բույսեր են աճեցնում, բնագիտական փորձեր են կատարում, չափումներ, դիտարկումներ անում։ Առկա են անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ՝ կշեռքներ, չափման գործիքներ, օրացույց, ժամացույց. ավազի, արևային ժամացույցներ, մետրեր, խոշորացույցներ, մանրադիտակ, մագնիսներ, փորձանոթներ, հասակաչափ, քարեր, չափման, հետազոտման, դիտման գործիքներ, թաղար-տնկարաններ՝ սերմեր ցանելու, տնկիներ ստանալու համար, այգեգործական գործիքներ, ձագարներ, քամիչներ…

Բուժկետ, որտեղ հասակաչափ, կշեռք, առաջին բուժօգնության պարագաներ կան, ու սաները կարող են ուսումնական համապատասխան պարապմունքներ անցկացնել, դիտարկումներ, չափումներ կատարել:

Տանիք-վերնատուն՝ հետաքրքիր լուծումներով, որը կծառայի հավաքների, պրեզենտացիաների, ծեսերի, սեմինարների թատերական ներկայացումների և ֆիլմեր դիտելու համար։ Այն կունենա անձրևապաշպան, արևապաշտպան, իսկ ձմռանը՝ ցրտից պաշտպանելու շարժական տաղավար-տանիքներ՝ ապակեպատ կամ հայելապատ առաստաղների ձևով, որոնք հեշտությամբ կբացվեն ամռանը:

Սանհանգույց Խոսքը պարզապես զուգարանի մասին չէ: Համեմատաբար ընդարձակ տարածք է՝ մոտ 6 քմ լուսավոր, հարմար կահավորված՝ սաների չափերին համապատասխան, մշտական ջրով, լվացարանով, հայելիով, հարդարվելու, խնամքի, հիգիենայի, պարագաներով (թղթե մեկանգամյա օգտագործման սրբիչ-անձեռոցիկ, լվացվելու պարագաներ, մաքրելու, ախտահանելու միջոցներ, բաժակներ, աղբաման)։ Կահավորանքի չափերը համապատասխան են սաների ֆիզիկական տվյալներին: Սանհանգույցի բաց հատվածում կա բաց պահարան՝ մաքրող նյութերի համար, որն անհասանելի է սանին, փոքրիկ ցնցուղ և պադոն՝ սաների հիգենայի համար: Սանհանգույցն այնպես է տեղավորված, որ խմբասենյակի հետ որպես մեֆ ամբողջություն է ընկալվում. երեխան կարողանում է ինքնուրույն օգտվել` առանց մեծի օգնության: Սա նպաստում է երեխայի ապահովությանը, վերջինս սովորում է ճիշտ օգտվել սանհանգույցից` պահպանելով հիգիենայի կանոնները, կարողանում է ինքնուրույն զբաղվել իր հիգիենայով:

Բաց և ինքնուրույնությանը նպաստող հանդերձարանները խմբասենյակի մուտքի մոտ, պատին ամրացված տարածքներ են, որտեղ 2-5 տարեկան սանը ինքնուրույն հանում է կոշիկները, բաճկոնը, հագնում է հողաթափերը ու միանում ընկերներին:

Սննդի համար նախատեսված պահեստներ (մառան)՝ օդափոխման համակարգով՝ համապատասխան տեխնիկայով հագեցած` սառնարաններ, տարաներ, բակեր, որտեղ կպահպանվեն նպարեղենը, միրգ-բանջարեղենը, կաթնամթերքը, մսամթերքը՝ հիգենիկ և համապատասխան ջերմային ռեժիմով ապահոված:

Տնտեսական իրերի և նյութերի համար նախատեսված սրահ, որը հասանելի կլինի միայն աշխատակիցների համար: Սանհանգույց, աշխատասենյակ, հանդերձարան աշխատակիցների համար:

Տնակ-պարտեզին անրաժեշտ գույք և տեխնիկա`

· սեղան, աթոռ

· խոհանոցի կահույք

· ափսե լվանալու սարք

· գազօջախ, ջեռոց

· փոշելուլ

· ավազե լուսային արկղիկներ, մոլբերտներ

· համակարգիչ, հեռուստացույց

· բաց հանդերձարան (սաների համար), փակ հանդերձարան (դաստիարակների համար)

· սանհանգույց, ցնցուղ՝ փոքրիկ պադոնով

· հարիչ, հյութաքամիչ, մսաղաց, թեյնիկ

· քերիչ, մաղ, գրտնակ, կտրատախտակ, դանակ, բաժակ, ափսե, թասիկներ, գդալ, շերեփ, կաթսա, հացաման՝ մրգի, պանրի, կարագի, թխվածքի աման, հարթակի և հատակի մաքրիչներ

· փոքրիկ սպասքասեղան, որտեղից ինքնուրույն սաները կընտրեն սնունդը և կմոտեցնեն սեղանին

· սնունդ տեղափոխելու համար սայլակ

· փոքրիկ շարժական արկղիկ- պահարաններ՝ գրենական պիտույքների, նյութերի և խաղալիքների համար

· մարզական գույք՝ օղակ, պարան, գնդակ, մարզական սպունգ, արգելակներ, բուլավաներ, հեծանիվ, ինքնագլոր, սահնակ

· քնի հարթակի համար մարզական գորգ, սպունգներ, սպիտակեղեն