«Աղայան-Ռոդարի» նախագիծ

Շարադրանք ըստ Ջանի Ռոդարիի
Ստեղծագործական երևակայության քերականություն ձեռնարկի
Ջանի Ռոդարի «Ստեղծագործական երևակայության քերականություն»
Ղազարոս Աղայանի ոտանավորների շարք

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում շատ հաճախ ենք խաղում Աղայան, Ռոդարիի հնարքներով՝ «Ի՞նչ կլիներ, եթե…», և ստանում բազում երևակայական պատասխաններ սաներից: «Աղայան-Ռոդարի» ստուգատեսը ուսումնական օրացույցով հաստատված նախագիծ է, որն իրականացվում է ամեն տարվա ապրիլ-մայիս ամիսներին։

«Եթե ցանկանում եք մտածել սովորեցնելապա նախ և առաջ հորինել սովորեցրեք»ՋՌոդարի

Մասնակիցներ՝ սաներ, դաստիարակներ, ուսանողներ, ընտանեկան պարտեզներ, ծնողական համայնք, այլք
Ժամանակահատվածը՝  մարտ-ապրիլ
Իրականացման վայրեր՝ կրթահամալիր, ընտանեկան դպրոցներ, այգիներ, բակեր, պուրակներ, այլուր։

Նախագծի նպատակները՝

  • Աղայանական-ռոդարիական ստեղծագործությունների ուսուցում։
  • Բանավոր խոսքի զարգացում:
  • Սստեղծագործական երևակայության զարգացում։
  • Ինքնուրույնության, ինքնարտահայտման հմտություննների և կարողությունների ձևավորում, զարգացում։
  • Երաժշտական հմտությունների ու կարողությունների զարգացում։
  • Տեխնոլոգիական հմտությունների զարգացում։
  • Մեդիահմտությունների զարգացում:  (5տարեկանների խմբում)
  • Շրջակա միջավայրի ճանաչողություն։
  • Ուսումնական նյութերի ստեղծում։

Նախագծի խնդիրները՝

  • Ընթերցանության, զրույցների, պատումների միջոցով իմացություն Ջաննի Ռոդարիի և Ղազարոս Աղայանի մասին։
  • Տեխնոլոգիական հմտությունների կիրառությամբ՝ տարբեր աշխատանքների ստեղծում (տիկնիկներ, տեխնոլոգիական այլ աշխատանքներ և այլն)։
  • Մեդիահմտությունների կիրառմամբ՝ մեդիանյութերի ստեղծում։
  • Երգուսուցմամբ՝ ազգային երգերի, պարերգերի ճանաչողություն։
  • Մարզական խաղերի միջոցով՝ մարզական կարողությունների ցուցադրություն։
  • «Սովորող-սովորեցնող» նախագծով՝ աղայանական-ռոդարիական ստեղծագործությունների ուսուցում։

Ռոդարիական շիլաշփոթ-հնարքներ 

  • Ի՞նչ կլիներ, եթե …
  • Թարս հարցեր. «Ինչո՞ւ լեզուն բերան ունի…», «Ինչո՞ւ մազերը գլուխ ունեն…»…
  • Հեքիաթների շիլափլավ (Ռոդարի+Աղայան)
  • Շրջիկ թատրոներ՝ մատնաթատրոններովստվերաթատրոններովոտիկաթատրոններով, հայելաթատրոնով
  • Ռոդարիական կենդանի, տիկնիկային ներկայացումներ, խաղ-թատրոն, ստվերախաղ
  • Երգերը, ոտանավորները, ասիկները, թռնոցիները նույնպես ներառված են Աղայան-Ռոդարի ստուգատեսի մեջ և ընդգծված գույն ու հրճվանք են ավելացնում:
  • Տիկնիկներ անսպասելի նյութերից (խոհանոցային պարագաներ, թափոններից…)
  • Ռոդարին ծեսերում
  • Ռոդարիական Ծննդյան ծես
  • Ռոդարիական մարզական հրճվանք
  • Ռոդարին խոհանոցում, բակում, ընտանիքում…

Ակնկալվող արդյունքներ՝

  • ուսումնական նյութեր, փաթեթներ
  • TV, ռադիոթողարկումներ
  • ցուցահանդեսներ
  • համերգներ
  • ներկայացումներ, բեմադրություններ
  • մշակումներ, հոդվածներ

 Լաբորատորիայի կողմից մշակված Ուսումնական նյութեր փաթեթ

Ստուգատեսի արդյունքում  ստեղծված ուսումնական նյութերը հրապարակվում են դասվար-դաստիարակի, օգնականի անհատական բլոգներում, ենթակայքում, կայքում։

Ստորև ներկայացնում եմ դաստիարակների ամփոփումները։

Ստորև ներկայացնում եմ դաստիարակների ամփոփումները։

Ամփոփումներ 2020-2022թ

Ամփոփում 2023թ. 2-5 տարեկաններ 

Ամփոփում 2024թ. 2-5 տարեկաններ

Ծաղկաքաղ Պարտեզ ամսագրից 

Աղայան+Ռոդարի մաշակում

Թողնել մեկնաբանություն