2022-2023 ուստարվա հաշվետվություն

2022-2023 ուս տարում աշխատել եմ որպես`

  • դաստիարակների ծրագրի ղեկավար,
  •  «Իմացումի հրճվանք» ծրագրի առաջին տարի ծրագրի ղեկավար
  • նախադպրոցական հաստատություններում աշխատողների վերապատրաստման ծրագրի համակարգող ֆիզիկական միջավայրում և առցանց։

Յուրաքանչյուր ամսվա սկզբին տեղի է ունենում դաստիարակների հավաք -պարապմունք, որտեղ միասնական, ըստ ուսումնական օրացույցի՝ քննարկում ենք մեկ ամսվա աշխատանքային գործունեությունը, նախագծերը, 2-4, 5 տարեկանների խնամքի և զարգացման խմբերի հիգիենայի, սննդի, անվտանգության ճիշտ կազմակերպման նորմերը, ինչպես նաև նախադպրոցական հաստատությունների դաստիարակների վերապատրաստման ծրագիրը:

  • Նոր ուստարվա սկզբին  հավաք-քննարկում եղավ դաստիարակների հետ։ Հավաքի ժամանակ ծանոթացանք նախակրթարանի օրացույցին և ըստ օրացույցի՝ կազմեցինք սեպտեմբեր ամսվա նախագծերը։
  • Դաստիարակները հերթով ամեն ամիս նշանակվում են տվյալ ամսվա համակարգող, ընտրում նախագծերից որևիցե մեկը և վերածում հոդվածի ( նաև պատասխանատու են դաստիարակների՝ տվյալ ամսվա հաշվետվությունների համար)։
  • Յուրաքանչյուր ամսվա երրորդ շաբաթվա ընթացքում կրթահամալիրում տեղի են ունենում նախադպրոցական դաստիարակների վերապատրաստումներ, իսկ ամսվա վերջին շաբաթը՝ ծնողական ակումբի հանդիպումներ: Ծնողական ակումբ-սեմինարները վարում են ծնողները՝ նախապես հայտագրվելով և ծրագիրը ներկայացնելով։
  • Ամեն երկուշաբթի, հինգշաբթի և ուրբաթ`ժամը 14:00-15:00, տեղի է ունենում դաստիարակների սեմինար-պարապմունք:

Դաստիարաիկների լաբորատորիայի աշխատանքային նախագծերն ու հաշվետվություններն ըստ ամիսների

Հաշվետովություն   Շարունակել կարդալ “2022-2023 ուստարվա հաշվետվություն”