2023-2024 ուսումնական տարվա հաշվետվություն

2023-2024 ուսումնական տարին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում բնորոշվեց բազմազանությամբ, նորարարական մեթոդներով և թիմային համագործակցության բարձր մակարդակով։ Այս ուսումնական տարին կարևոր նշանակություն ունեցավ ինչպես կրթական ծրագրերի, այնպես էլ իմ անձնական և մասնագիտական զարգացման համար: Տարին լեցուն էր նոր փորձառություններով, ստեղծագործական մտահղացումներով և համագործակցության նոր հնարավորություններով: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում իմ թիմին և գործընկերներին՝ աջակցության և համագործակցության համար, որը դարձավ մեր բոլորի հաջողությունների հիմքը:

Հուսով եմ, որ հետագա տարիներն էլ նույնքան ստեղծագործ և հաջող կլինեն, և մենք միասին կհասնենք նոր բարձունքների: Այս ամենը միասին ստեղծեց համապարփակ կրթական միջավայր, որտեղ յուրաքանչյուր սան և դաստիարակ հնարավորություն ունի աճելու, զարգանալու և բացահայտելու իր պոտենցիալը։
Այս հաշվետվությունը ներկայացնում է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի  նախակրթարանի 2023-2024 ուսումնական տարվա ընթացքում կատարած աշխատանքների և ձեռքբերումների ընդհանուր պատկերը: Ներկայացված ծրագրերը և նախագծերը ապահովել են կրթության բարձր որակը, ստեղծագործական մտածողության զարգացումը և շարունակական մասնագիտական աճը:

2023-2024 ուսումնական տարում աշխատել եմ որպես`

  • Դաստիարակների ծրագրի ղեկավար
  •  «Իմացումի հրճվանք» ծրագրի առաջին տարի ծրագրի ղեկավար
  • 5 տարեկանների ուսուցչի օգնականների ծրագրի ղեկավար
  • «Պարտեզ» ամսագրի և Պարտեզի  ֆեյսբուքյան էջի համակարգող
Դաստիարակների ծրագրի ղեկավար. Դաստիարակների մասնագիտական զարգացման սեմինարներ, օրացուցային նախագծերի մշակումներ, ամսական հավաքների կազմակերպում, ծրագրերի գնահատում և համադրումներ:
 
«Իմացումի Հրճվանք» ծրագրի ղեկավար. Ծրագրի մշակում և իրականացում, որը ուղղված է դասվարների և սաների ստեղծագործական կարողությունների զարգացմամբ: Ծրագրի արդյունավետության բարձրացման համար ակտիվ համագործակցություն դասվարների, մասնագետների և ծնողների հետ:
 
5 տարեկանների ուսուցչի օգնականների ծրագրի ղեկավար. Ուսուցչի օգնականների սեմինարներ և նրանց աջակցություն ուսումնական գործընթացում:
 
«Պարտեզ» ամսագրի և ֆեյսբուքյան Էջի համակարգող. «Պարտեզ» ամսագրում նյութերի խմբագրում և հրապարակում: Ֆեյսբուքյան էջի վարում՝ ապահովելով ծնողների և հասարակության տեղեկացվածությունը:
 

Նախակրթարանի օրացույց 2023-2024
 5 տարեկանների դասարանական օրացույցը։

Դաստիարաիկների լաբորատորիայի աշխատանքային նախագծերն ու հաշվետվություններն ըստ ամիսների  

Շարունակել կարդալ “2023-2024 ուսումնական տարվա հաշվետվություն”