Լաբորատորիայի ամառային աշխատանքներ

Հունիս-օգոստոսի աշխատանքներ`

  1. 2022-2023 ուստարվա նախակրթարանի ծրագրերի լրամշակում,
  2. 2022-2023 ուստարվա նախակրթարանի օրացույցի, նախագծերի, ծեսերի մշակում, փաթեթների ստեղծում,
  3. Ամառային պարտեզի փաթեթների մշակում
  4. Դաստիարակների հոդվածների, մանկավարժական պատումների մշակում-հրապարակում
  5. Բլոգներին ներկայացվող պահանջներ (վերանայում, առաջարկներ)
  6. Ծուղրուղու գրքի լրամշակում (համագործակցություն մայրենիի լաբորատորիայի հետ)
  7. Դաստիարակների տարեկան հաշվետվությունների տեղեկանքների ներկայացում։

Ամառային լողափերի լրամշակում՝

  • լողափնյա, ջրային, բակային խաղեր,
  • լողափնյա խոհանոցի ստեղծում,
  • չափումներ ( ջրի, լողավազանի, այլ),
  • լողավազանի ջրի օգտագործումը որպես ոռոգման ջուր՝ կանաչ տարածքը ջրելու համար,
  • լողավազանի ջրային ծեսի մշակում,
  • բացօթյա քուն, քնի կազմակերպում, հակաբացիլ նանիկներ:

Հունիս-օգոստոս ամիսների ծեսեր ըստ օրացույցի ՝

  • Հակաբացիլ Կոմիտաս+հունիսմեկյան ծես
  • Հարսանեկան ծես
  • Անձրևաբեր ծես
  • Վարդավառի ծես
  • Ծիրանածես
  • Ձմերուկածես
  • Լողավազանի ծես
  • Բացօթյա քուն, քնի ծես, Աստղափայլ օրորներ, հակաբացիլ նանիկներ։

Լուսանկարը՝ Տիգրան Զոհրաբյանի

«Հունիսիկ». 1-ին շաբաթ

Ամենամսյա «Ամսիկներ» ստուգատեսի կազմակերպման նպատակը «Իմացումի հրճվանք» ծրագրի կրտսերների  գործունեության արդյունքների ներկայացումն է:

Ամսիկները կազմակերպվում են յուրաքանչյուր ամսվա հինգշաբթի օրերին: Յուրաքանչյուր հինգշաբթի 5-6 տարեկանների ուսուցման մեկամյա խմբերը ներկայանում են որևէ գործունեության ոլորտի ամփոփում-ստուգատեսով:                       Շարունակել կարդալ “«Հունիսիկ». 1-ին շաբաթ”