Ծիրանածես

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում ծեսով ուսուցումը հեղինակային կրթական ծրագրի բաղկացուցիչ մասն է: Ծեսի իրականացումը նախակրթարանում հենց ծես է`ուսումնական «արարողակարգ»:
Ծեսի իրականացումն անարդյունավետ ու ինքնանպատակ չէ. այն ուսուցում է կյանքով, որտեղ սանն ինքն է խաղում, բացահայտում, և այս ամենն անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:     

Ծեսի մասնակիցներն ինչպես նախապատրաստական, այնպես էլ իրականացման ընթացքում կիրառում են իրենց կարողությունները, հմտությունները, գիտելիքները:
Սանը, քայլ առ քայլ ազատ միջավայրում իր առօրյա գործունեությամբ, կարողություններ և հմտություններ ձեռք բերելով ու փոխանցելով, ակամայից յուրացնում է ծեսը: Բաց, թափանցիկ, ազատ միջավայրում, առանց անգիրի, առանց հատուկ մշակված, դերային բաժանում արած տեքստի՝ նրանք խաղարկում են ծիսական գործողությունները՝ երգելով, պարելով, թռնոցիներով, բակային և ազգային խաղիկներով, ուտեստներով, թավալվելով, ալրոտվելով և այս ամենը տեղափոխում տուն՝անմիջական մասնակիցը դարձնելով ծնողին։  Շարունակել կարդալ “Ծիրանածես”