Լիլիթ Ղազարյան

Կից ներկայացնում եմ բնութագրերը

Սոնա Փափազյան (քառօրյա վերապատրաստող). Լիլիթը խաղաղ և բարեկիրթ աղջիկ է: Արդեն կամավորում է Հյուսիսային դպրոցի նախակրթարանում: Գրագետ է, բայց ունի իքննավստահության լուրջ խնդիր, որը պետք է հաղթահարի, որպեսզի հաջողի: Գուցե ունի մեծ հնարավորությունների պահոց, բայց վստահ չէ իր վրա, իր արածի վրա: Անհրաժեշտ եմ համարում, որ անցնի կամավորության ավելի երկար փուլ, որպեսզի լիարժեք դրսևորի իրեն:

Սոնա Կարապետյան.Լիլիթը հաճելի, շփվող, ներառվող, սովորող տեսակ է, բարեհամբույր և հարգանքով  աղջիկ: Պատրաստակամ է ձեռք մեկնելու և օգնելու ընկերներին: Նախակրթարանի սաները այս ընթացքում նրա հետ շատ են կապվել:

Լուսինե Հովհաննիսյան. Լիլիթը մուտք գործեց խումբ ժպիտով։ Կարողացավ շուտ ընտելանալ շրջապատին, լեզու գտավ երեխաների հետ։ Սիրով ու հավեսով աշխատում է։

Արմինե Եղիազարյան.

Այս երեք  ամիսների ընթացքում   բավականին նկատելի առաջընթաց է  արդեն մասնագիտական որակների մասով,  ի տարբերոյթյուն սկզբի, երբ  միայն խմբի  խնամքն էր  առաջնայինը  իր մոտ։  Հմուտ բլոգը  վարում է,  մասնագիտական  գրականություն է ընթերցում, որի  շուրջ  քննարկում ենք ։ Պարտաճանաչության, բարեխիղճ  աշխատանքի, սիրով գործին մոտեցման,  ուշադրության և  հարգալից  վերաբերմունքի մասին  արդեն ծնողական համայնք իր խոսքն   ասել է։

Պարուսույց` Լաերտ Գրիգորյան. Լիլիթ Ղազարյանը նոր է միացել «Նռանե»պարային համույթին։ Արագ յուրացնում է պարը, քանի որ երկար տարիներ պարի է հաճախել։