Ճամփորդի ընթերցողական փաթեթ

Ճամփորդի ընթերցողական փաթեթ 5-6 տարեկանների համար

Հովհաննես Թումանյան «Ամպն ու սարը»

Ամպը եկավ նստեց սարին,

Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛,- ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սպիտակ
Վերմակի տակ։

Հովհաննես Թումանյան «Քամին»

— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…
Քամին է, քամին,
Տես անզգամին.
Բերան չունի՝ փչում է,
Թևեր չունի՝ թռչում է,
Ձեռքեր չունի՝ քաշում է,
Իմ փոքրիկին քշում է։
Կորի՛, դու քամի,
Անպիտան քամի։
Մի վախի, ջանիկ,
Փեշս պինդ բռնի,
Ես թող չեմ անի,
Քամին քեզ տանի։

Հովհաննես Թումանյան «Լուսաբացին» (ժողովրդական)

— Ծուղրուղո՜ւ.
Աքլորը զիլ կանչեց թառին.
— Ճի՛կ-ճի՛կ, ճի՛կ-ճի՛կ,
Զարթնեց մթնում ծիտը ծառին։

Ծուղրուղո՜ւ.
Խոսեց ծեգին երկրորդ բերան.
— Հո-հո՜, հո-հո՜,
Նախիրն արդեն հանդը տարան։

— Ծուղրուղո՜ւ.
Լույսը բացվեց երրորդ կանչին.
— Վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ-վո՛ւյ,
Նստեց նանը տեղի միջին։

Ղազարոս Աղայան «Առավոտը գյուղում»

Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով:
Շողքը երդից ներս է ընկել
Շողշողալով:
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով:
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով:
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով:
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:

Աթաբեկ Խնկոյան «Մեղու»

Պըզզան, պըզզան,
Պըզպըզան,
Պստիկ մեղու տըզտըզան,
Դաշտ ու հովիտ կշրջես,
Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Հովհաննես Թումանյան «Կանանչ ախպեր»

Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր,
Արի՜, քեզ հետ բե՛ր
Արևի շողեր.

Բեր անուշահոտ
Ծիլ, ծաղիկ ու խոտ,
Կարկաչուն վըտակ,
Երկինք կապուտակ,
Խատուտիկ հավքեր,

Զրընգան երգեր,
Գառների մայուն,
Խաղ, ուրախություն․
Է՜յ կանանչ ախպեր,
Է՜յ ճանանչ ախպեր։

Ճամփորդական ուղեցույց

Ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգ

Նախատեսված է 5-6 տարեկանների համար

Ուսումնական ճամփորդությունները կրթական ծրագրի բաղկացուցիչներն  են: Դրանք որոշված են առարկայական ծրագրով կամ ուսումնական նախագծով (նախագծերով) և ինքնուրույն ուսումնական նախագիծ կամ ուսումնական պարապմունք են, որոնք կազմվում են ըստ ուսումնական ճամփորդության կազմակերպման կարգի պահանջների:

Ճամփորդություններ, քայլարշավներ

Թատրոններ, գրադարան, զարգացման կենտրոններ՝

Կինոթատրոններ

  1. Ճամփորդի ընթերցողական փաթեթ 5-6 տարեկանների համար
  2. Ճամփորդի երաժշտական ուղեցույց
  3. Ճամփորդի անվտանգության ուղեցույց
  4. Ճամփորդի արկղիկ

Ձոն մայրիկի

Հաշվետվություն

Ապրիլ ամսվա հաշվետվություն.

Արևելյան դպրոց

Արևմտյան դպրոց

Հարավային դպրոց

Հյուսիսային դպրոց

Քոլեջ

Design a site like this with WordPress.com
Get started