Խաղ-խաղալիքաստեղծ միջավայր

Խաղալիքաստեղծ -խաղաստեղծ միջավայր

Այո՛, ստեղծողների միջավայր, ոչ թե պատրաստի խաղերով ու խաղալիքներով, այլ…ստեղծում են իրենք՝ դաստիարակներն ու սաները միասին, փորձարկում են ու տարածում…
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում խաղալիքներ, զարգացնող խաղեր, շրխկաններ փորձում ենք ինքներս պատրաստել և դրանք անվանում ենք «ինքնաշեն» խաղեր:
Արտադրության գործընթացի հաճույքը և հետագայում այդ խաղերով խաղալը գերազանցում են բոլորիս սպասելիքները: Պետք է տեսնել նրանց հրճվանքը խաղերը ինքնուրույն ստեղծելիս, իսկ այդ ստեղծած խաղերով խաղալը գերագույն հաճույք է պատճառում նրանց՝ խենթանալու աստիճան: Ահա՛ ձեզ իմացումի հրճվանքի ևս մի կարևոր դրվագ: Կյանքով ուսուցում, որը անընդհատ է, սանի համար հայտնագործությունների անվերջ շղթա, որով ապրում է իմացումի անծայրածիր հրճվանքը:
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում գումարներ չեն ծախսվում աննպատակ, ուղղակի սովորական խաղալիքներ գնելու համար: Բացի նրանից, որ մենք ինքներս ենք ստեղծում ինքնաշեն խաղալիքներ, նաև ստեղծում ենք խաղալիքաստեղծ միջավայր՝ խմբում, բակում, լողավազանում, հարակից բակերում, և այդ ամենի մասին սեմինար-պարապմունքների ժամանակ դաստիարակները քննարկում են, հորինում, օգտագործում միմյանց փորձը՝ համադրելով ու համեմատելով ստացվածն ու չստացվածը: Տեղի են ունենում կենդանի, իրական քննարկում-վերլուծություններ՝ շաղախված փորձով ու անփորձությամբ: Բոլորն իրար լրացնելով, առաջարկները զարգացնելով՝ ավելի արհեստավարժ են դառնում, ավելի ազատ ու ստեղծագործ, մեթոդապես ավելի հմուտ, իսկ այս հարցում օգնում է կրթահամալրիր ինժեներատեխնիկական ստեղծագործության լաբորատորիան՝  Գնել Հարությունյան և ընկերները:

Աննկարագրելի մի զգացողություն է, երբ երեխան ունենում է տիկնիկ ոչ թե խանութից գնած, այլ հենց իր ձեռքերով ստեղծած: Նա ստեղծում է իր պատկերացրած, երևակայած, իր ուզած համազգեստով և գույներով, իր հեքիաթի տիկնիկը: Նախատեսում ենք ստեղծել նաև հեքիաթների հերոսներին  ու գեղեցիկ հեքիաթի բեմադրություն խաղալ, ստեղծել խաղալիքներ՝ Ամանորին իրենց խմբասենյակը զարդարելու, ինչու չէ նաև ընկերներին նվիրելու համար, որից հետո կկազմակերպենք ցուցահանդես — վաճառք։ Իսկ ծնողներն էլ կկարողանան պատվեր տալ կրթահամալիրին և ձեռք բերել տարատեսակ զարգացնող խաղեր ու խաղալիքներ՝ խրախուսելով կրթահամալիրի  արտադրական ուսուցմանը։ Նախքան խաղեր ստեղծելը՝ սաների հետ քննարկելու ենք՝ ինչպես պատրաստվել և ստեղծել  խաղ-խաղալիքը:   Իրենց անհատական համակարգչով կնկարեն խաղալիքները, տիկնիկները՝  Paint ծրագրով, կամ՝ համացանցից կփնտրեն կգտնեն իրեց ուզած խաղ- խաղալիքը և Գնել Հարությունյանի հետ կյանքի կկոչեն կրթահամալրիր ինժեներատեխնիկական ստեղծագործության  լաբորատորիայում: Այդ գործընթացին ակտիվ մասնակցություն կունենան ընտրությամբ գործունեության խմբերը։

Ստեղծական միջավայրում խաղ-գործունեության միջոցով փորձելու ենք զարգացնել սաների՝

  • ստեղծագործելու, երևակայելու, հորինելու կարողությունները,
  • ինքնուրույնության,  դրսևորումը,
  • տրամաբանական մտածողությունը,
  • հաղորդակցական կարողությունները,
  • տեսողական-պատկերային մտածողության զարգացումը,
  • տեխնոլոգիական, մեդիատեխնոլոգիական պարզագույն հմտությունները,
  • թիմով աշխատելու, զիջելու կարողությունները,
  • ֆիզիկական կարողությունները,
  • ընդհանուր ներառականությունը և այլն:

Նախագծի արդյունքում կստեղծենք մեր էկոլոգիապես մաքուր  խաղ-խաղալիքների մեծ փաթեթը և կներկայացնենք կրթահամալիրի բրենդը այլ գործընկեր պարտեզներին:

Յուրաքանչյուր խաղ- խաղալիք ունի իր մոտիվացիան, որի շնորհիվ զարգանում են մի շարք հմտությունների ու կարողություններ՝ ստեղծագործական, մարզական, տրամաբանական, տեխնոլոգիական, երաժշտական և այլն։

Մասնակիցներ՝ 5տարեկաններ, դասվար-դաստիարակներ-ծնողներ։
Տևողությունը՝ հոկտեմբեր, նոյեմբեր, դեկտեմբեր։

Յուրաքանչյուր չորեքշաբթի, ժամը` 11:00, յուրաքանչյուր խումբ կներկայացնի իր խաղ- խաղալիք  նախագիծը և կհատնվի կրթահամալրիր ինժեներատեխնիկական ստեղծագործության  լաբորատորիայում՝ ստեղծելով ու լուսաբանելով իր ստեղծած խաղ-խաղալիքների փաթեթը:

Կրթահամալիրի ինժեներատեխնիկական ստեղծագործության  լաբորատորիայի օրացույց

Կից ներկայացնում եմ աշխատանքները

Լուսանկարը՝ Դիանա Գևորգյանի

Հոկտեմբեր 2022

Հոկտեմբերի օրացույց

Ուսումնական հոկտեմբեր․ ուղեցույց

«Կոմիտասյան օրեր» նախագիծ

Հեղինակային մանկավարժություն. ամենամյա ստեղծագործական 17-րդ հավաք

Նախակրթարանի օրացույց

Նախակրթարանում սաների գործունեությունը կազմակերպվում է կրթահամալիրինախակրթարանի ուսումնական օրացույցներով` ըստ ուսումնական նախագծերի, ծեսերի, ստուգատեսների, ուսումնական ճամփորդությունների։

2-5տարեկանների՝ խնամքի,  ուսուցման և զարգացման գործունեությունը կազմակերպվում է խմբի (դասարանի) ուսումնական օրացույցով, որը դպրոց-պարտեզի օրացույցի հավելվածն է՝ կրթահամալիրի, նախադպրոցական լաբորատորիայի, խմբային, ընտանեկան, անհատական ուսումնական նախագծերով։

Դաստիարակները հերթով ամեն ամիս նշանակվում են տվյալ ամսվա համակարգող, ընտրում նախագծերից որևիցե մեկը և վերածում հոդվածի( նա նաև պատասխանատու է դաստիարակների՝տվյալ ամսվա հաշվետվությունների համար)։  Շարունակել կարդալ “Հոկտեմբեր 2022”

Եռօրյա վերապատրաստում

Եռօրյա վերապատրաստում Սևանի, Ծովագյուղի և Վարսերի մանկավարժական աշխատողների տնօրենների, երաժիշտների, հոգեբանների, մեթոդիստների վերապատրաստում կրթահամալիրում. Առավոտյան դիմավորեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցում և քայլքով շարժվեցինք դեպի Մեդիակենտրոն, որտեղ կրթահամալիրի հիմնադիր տնօրեն Աշոտ Բլեյանը ողջունեց , ոգևորեց թիմին, և շարժվեցինք Հյուսիսային դպրոց, ապա՝ Արևելյան, որտեղ սաները ցուցադրեցին բացօթյա նախաճաշ, կազմակերպեցինք շրջայց Արևելյան դպրոցով ներս ու դուրսով, և Նառա Նիկողոսյանը ներկայացրեց հեղինակային մանկավարժությունը նախակրթարանում։ Ապա շարժվեցինք դեպի Քոլեջ, շրջայց Քոլեջում, ընդմիջում, կլոր սեղան-քննարկում կրթահամալիրի հիմնադիր Աշոտ Բլեյանի հետ։ Հաջորդ օրը սկսեցինք Քոլեջում. մի խումբն Ագարակում էր, մյուս խումբը մասնակցեց «Ամսիկ» ստուգատեսին, կավագործություն, աշխատանք խմբերում, ընդմիջում, մարզական պարապմունք Ռոզա Գսպոյանի հետ։

Օր երրորդ

Առավոտը սկսեցինք Սուրբ Երրորդություն եկեղեցուց ուսումնական ժամերգությամբ և քայլով գնացինք դեպի Արևմտյան դպրոց, շրջայց կազմակերպեցինք, փակ լողավազանով հասանք ագարակ, որտեղ մեզ դիմավորեցին Արևելքի 5տարեկաններին՝ Լավաշթխիկի ծեսով ։ Ու՜խ, լավաշի հոտը պատել էր ամբողջ ագարակը։ Տաք լավաշ, կանաչի, պանիր, որին հաջորդեց տնական կլոր գաթան անմահական էր։ Դե, էլ ինչ ագարակ՝ առանց ձիավարության. երկարացված օրվա կազմակերպիչների օգնությամբ ձիավարեցինք, հետո քայլքով գնացինք դեպի Քոլեջ։ Ծրագրերի քննարկում, հարցուպատասխան, ընդմիջում, հանդիպում Մարինե Մկրտչյանի հետ, վկայականների հանձնում։
Իսկ արդեն ուրբաթ-համերգին մեզ ողջունեցին  «Հարություն Թոփիկյանի» ուսուցչական երգչախումբը և Ֆրանսիայից ժամանած մեր հյուրերը՝ «Սոլի-Տուտտի» երգչախումբը։ Հրաժեշտ տվեցինք միմյանց՝ նորից հանդիպելու ակնկալիքով։

Կից ներկայացնում եմ մասնակիցների կարծիք-պատումները, ֆոտոշարը և ֆիլմերը։

Մեթոդիստ՝ Հասմիկ Խաչատրյան 

«Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում» ունեցա եռօրյա վերապատրաստում: Առաջին իսկ օրվանից տպավորությունս աննկարագրելի էր, կարծես հայտնվել էի ուրիշ աշխարհում`բաց, անմիջական, տարբերվող, դրական: Նախ սկսեմ մանկավարժական անձնակազմից, որովհետև ամեն ինչ սկսվում է հենց իրենցից: Ընդունելությունը ջերմ էր ու ոգևորող: Կրթահամալիրի տարածքին ծանոթացանք այնքան, ինչքան որ հնարավոր էր 3 օրվա ընթացքում:
Այստեղ ինձ համար գնահատելի էր ընդարձակ բակը, որը հարուստ էր պտղատու ծառերով և ծաղիկներով: Երեխաների հետ անցկացվող գործունեությունն ազատ էր, անկաշկանդ, ոչ շատ ծանրաբեռնված, բայց միևնույն ժամանակ` մատչելի և արդյունավետ: Գերագնահատելի է մանկապարտեզ -ծնող համագործակցումը, որը չափազանց կարևոր է լավ արդյունք ունենալու համար և մենք ինքներս համոզվեցինք: Ունեցանք հիասքանչ մարզական օր: Մարզասրահում կատարած բազմաթիվ վարժանքներից հետո, մարզասրահից դուրս եկանք լիովին լիցքաթափված: Մեզ բախտ վիճակվեց այցելել «Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի» Ագարակ: Այստեղ երեխաները նախաճաշը սկսեցին Կոմիտասի երգերով, իսկ գնալուց առաջ կերակրեցին կենդանիներին: Կենդանիներին կերակրելու պահը ինձ շատ դուր եկավ, որովհետև հենց փոքրուց երեխային պետք է սովորեցնել սիրել բնությունը և կենդանիներին: Ագարակում մենք հնարավորություն ունեցանք ձիավարության, որն անասելի հաճույք էր և, որի համար նույնպես շնորհակալ ենք: Այստեղ մասնակցեցինք «Լավաշ թխիկի» ծեսին: Ծեսը սկսվեց և ավարտվեց համապատասխան երգերով: Երգերի ընթացքում թոնրի մեջ եփվում էր անմահական լավաշը, իսկ հետո` նաև ամենահամեղ գաթան: Ես շատ կարևորեցի ծեսերի առկայությունը և հուսով եմ կհամագործակցենք միասին: Նելլի ջան, առաջին վերապատրաստումս համարում եմ հաջողված ձեր բոլորի շնորհիվ, որը նպատակային էր և շատ կարևոր ինձ համար: ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ։

Դաստիարակ՝ Նոյեմզար Խաչատրյան

Սիրելի սեբաստացիներ, մեր բարի գործընկերներ, պարզ ու անմիջական, համեստ ու համերաշխ: Դեռ անցած տարի քոլեջ հաճախելով ես հաճելիորեն զարմացած էի: Մեր օրերում դժվար է տեսնել ուսումնական հաստատություն, որտեղ չկան փողկապով,խիստ դեմքով, պահանջկոտ աշխատակիցներ: Դուք ամեն կերպ աշխատում եք պահպանել մեր մշակույթը և փոխանցել գալիք սերնդին:
Հյուրասեր, ստեղծարար, բազմակողմանի զարգացած սեբաստացիներ Սևան բնակավայրի Վարսեր համայնքի դռները միշտ բաց են ձեր առաջ:

Հոգեբան՝ Թովմասյան Զեմֆիրա

Ընտանիք Այսպես կարելի է բնութագրել սեբաստացիների կրթօջախը։ Ընտանիք, որտեղ երեխաների մեջ արթնացնում են ազգային ինքնագիտակցությունը,հայի ու հայկականի ճանաչումը, գրքի ու ընթերցասիրության կարևորումը։ Այսքան ջերմ ու սիրառատ միջավայր՝ դուրս կաղապարներից ու ամենամոտը սանի հոգուն։ Ձեզ ավելի ուժ ու եռանդ։ Արժանի եք մեծարանքի, սիրո ու հարգանքի։ Ուրախ եմ, որ ճանաչեցի Ձեզ, հյուրընկալվեցի ձեր ընտանիքում, ինչու չէ նաև կարողացա քայլել սեբաստացիների հետ։

Վարսեր մանկապարտեզի տնօրեն( ժ.պ)՝ Ռոզա Խաչատրյան

Երեք օրը քիչ ժամանակ էր, բայց որոշ չափով պատկերացում կազմեցի կրթահամալիրի մասին։ Ինձ շատ դուր եկավ կրթահամալիրի սաների բազմակողմանի զարգացումը և ուսուցումը, այսինքն այն որ ստանում են հոգևոր, մտավոր, ֆիզիկական, գեղարվեստական կրթություն, և որ կարևոր է նշել փոքրիկ սեբաստացիներն այդ ամենը անում են սիրով։ Այս ամենի մեջ մեծ դեր ունեն դաստիարակները։ Իրենց աշխատանքը չենք կարող չգնահատել։ Երկուշաբթի առաջին գործը որ պետք է անեմ, կավագործությունը պարտեզ ներմուծելն է։ Ինձ թվումա երեխաները շատ կուրախանան։ Կիրագործենք այդ գաղափարը, իսկ տպավորությունները քեզ հետ կկիսվեմ։ Ու փորձենք աշխատանքի մեջ քիչ քիչ շեշտը դնեք ազգային արժեքների վրա, ինչը ձեր մոտ շատ ակնառու էր։ Շատ ուրախ եմ որ ճանաչեցի ձեզ ու շատ սիրեցի։

Դաստիարակ՝ Վարդուհի Հովսեփյան 

Երեք օր լինելով «Մխիթար Սեբաստացի » համալիրում, ես շատ բացահայտումներ արեցի ինչպես իմ, այնպես էլ հրաշամանուկների աշխարհում ։ Նրանք բոլորը տարբեր էին իրենց ընկալումներով։ Ինձ զարմացրեց երեխաների ազատությունը։ Նրանք զգում էին իրենց ինչպես ՝«ձուկը ջրում»։
Շատ գեղեցիկ ներկայացվեց հաց թխելու արարողակարգը, ինչն ինձ շատ դուր եկավ, որը այսուհետ կընդգրկենք մեր ծրագրում։
Տպավորություններս հիասքանչ են ու անմոռանալի, ինչի համար շատ շնորհակալ եմ Ձեզ սիրելի Նելլի և ձեր ողջ մանկավարժական կոլեկտիվին։ Համոզված եմ , որ մենք դեռ երկար կհամագործակցենք, ինչը կլինի ի նպաստ երեխաների կրթման և դաստիարակության։

Լուսաբանումներ.

Լուսանկարը` Նունե Խաչիկօղլյանի