Բարի լո՜ւյս, ագարակ

Ուրբաթ հոկտեմբեր 9 կրթահամալիրի Ուսումնական Ագարակում ծիսական իրարանցում էր. Հասմիկ Հարությունյան և ընկերներ, խոհարար իսկ հիմա արդեն հացթուխ Մարիետ Թադևոսյանի օգնությամբ, Մարինե Մկրտչյանի հացթխիկի ծիսական երգերով համեմված լավաշթխիկի ծեսն էր։ Այդ օրը հետևյալ նախագծով մեզ էր միացել «Գրետել» զարգացման կենտրոնը՝ իր սաներով, դաստիարակ, տնօրեն, ծնողական համայնք։ Մի լավ ալյուրոտվեցինք, երգեցինք, համտեսեցինք խրթխրթան, տաք լավաշը՝ պանիրով ու կանաչիով, և գնացինք՝ ծանոթանալու, սիրելու, գովելու, կերակրելու Ագարակի բնակիչներին՝ է՛լ պոնի, է՛լ իշուկ, է՛լ հավիկներ, է՛լ այծիկներ… դե իսկ մեր համեստ Մաշա ձիուկը կենտրոնում էր և վայելում էր գազար, կաղամբ, շաքար, վերջում էլ բոլորին շնորհակալություն էր հայտնում՝ գլխով խոնհարվելով։ Հետո բրդուճիկներով ընդմիջում արեցինք, լուսանկարվեցինք և Արևելյան դպրոցի 5տարեկանների հետ հակաբացիլ կոմիտասյան երգերի, ազգային խաղեր ուսուցում անցկացրինք։
Կից ներկայացնում եմ ֆոտո, վիդեո նյութերը։