Համագործակցային նախագիծ Գրետել զարգացման կենտրոնի հետ

«Բարի լո՜ւյս, Ագարակ» ուսումնական նախագիծ

Օրը՝ հոկտեմբեր 7
Վայրը՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսումնական Ագարակ
Ժամը՝ 10:30-12։30: Հասցեն՝ Երևան, Ա.Բաբաջանյան 38/1, ղեկավար՝ Էդմոն Փաշինյան:

  • 10:30-Հանդիպում ուսումնական Ագարակում, մասնակցություն «Լավաշթխիկ» ծեսին
  • 11:00-11:30-«Հակաբացիլ Կոմիտաս» երգերի, պարերգերի ուսուցում
  • 11:30-12:00- Կենդանիների խնամք, կերակրում
  • 12:00-12։30-Ընդմիջում Ագարակում

Նկարագրություն

Այդ ընթացքում Արևելյան դպրոցի Հասմիկ Հարությունյանն ու 2-4տարեկանների խումբը «Լավաշթխիկ» ծես նախագծով Ագարակում կլինեն ու կմասնակցեն լավաշթխիկին, կենդանագովքին, կենդանիների խնամքին՝ հակաբացիլ կոմիտասյան երգերով։ Նախապես թեժացնում ենք թոնիրը՝ «Ջաղաց» ազգային երգով, և հացթխիկի մասնակիցները «Տատիկ զալուլ կմաղե» երգ-բեմադրությամբ շուրջպար են բռնում և մաղում ալյուրը, հունցում խմորը՝ սպասելով մինչև խմորի հանգստանալուն։ Ապա «Գունդ անեմ» երգի ուղեցությամբ գնդում ենք խմորը, գրտնակում, բատատին փռում և խփում թոնրի շրթին, ու…տարածվում է անուշ լավաշի բույրը: Իսկ այդ ընթացքում հացթխիկի երգերը չեն դադարում հնչել։ Սկսվում է լավաշագովք-լավաշուտոցին։ Ապա թխած լավաշները գովելով՝ երգուխաղով համտեսում են պանրով ու կանաչիով։
11:00-11:30 -միասնական «Հակաբացիլ Կոմիտաս» երգերի, պարերգերի ուսուցում։

Մասնակիցներ՝

  • սեբաստացի դաստիարակներ, երաժշտության դաստիարակ, հացթուխ
  • «Գրետել»  զարգացման կենտրոնի տնօրեն, սաներ, դաստիարակներ, ծնողներ:

Ծրագրում՝

Օրհնանքներ

  • Դռներդ միշտ բաց լինի, տաշտներդ միշտ հաց լինի:
  • Աստված մեկդ հազար անի:
  • Առատ տարի, բերքը՝ բարի:
  • Մեկ ցանես, հազար հնձես:

Մանկական խաղեր՝ «Ծիլ, ծիլ, ծիլծիլա», «Մամի, մամի, խաղողը հասե՞լ ա»

Բակային, ավանդական խաղեր՝  

«Պարանքաշոցի», «Փայտհրոցի», «Փայտքաշոցի», «Ձեռքերով իրար հրոցի», «Ձեռքերով իրար քաշոցի», «Պարանթռնոցի», այլ մատնախաղեր

Ագարակի ծիսական ուտեստներ` 

  • Լոշիկ, պանիր,կանաչի, գազար, կաղամբ, խնձոր:

Պատասխանատուներ`

  • երաժշտության դաստիարակներ` Մարինե Մկրտչյան, Տաթև Մանվելյան
  • Արևելյան պարտեզի դաստիարակներ, սաներ, ծնողներ:

Դաստիարակների լաբորատորիա

Լուսանկարը՝ Արմինե Թոփչյանի

Թողնել մեկնաբանություն